Երկուշաբթի, Հուլիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵԿ ՏԱՐԻ ՀԵՏՈ ԳՈՎԵՆՔ…

11/05/2018
- 11 Մայիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Հայաստանում տեղի ունեցածը եւ մանավանդՙ դրա ընթացքը մեր մասով հիշեցրին 19-րդ դարի գերմանացի գործարար եւ հնագետ, անտիկ Տրոյայի ուսումնասիրող Հենրիխ Շլիմանի հայտնի միտքը. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, եւ ոչ Հայաստանը»: Մենք, որ մեր հատկապես նոր պատմության ընթացքում տարբեր անգամներ աշխարհի ուշադրությունը գրավել ենք, ցավոք, մեզ պատուհասած որեւէ դժբախտության առիթով, այս անգամ աշխարհի զարմացած հայացքի ներքո նրան խաղաղ ու քաղաքակիրթ ժողովրդական շարժման գեղեցիկ օրինակ ու դաս տվեցինքՙ թե՛ շարժման մասնակիցների, թե՛ գործող իշխանության ցուցաբերած հնարավոր զուսպ պահվածքով:

Հայ ազգը, մեր հավատավոր ժողովուրդն իր պատմության ընթացքում տարբեր անգամներ հավատացել է ում ասես ու երեւի միշտ հուսախաբ է եղել: Այս անգամ նա, ավելի ստույգՙ մեր երիտասարդությունը, հավատաց ինքն իրեն, իր ուժին ու կարողացավ հասնել նրան, ինչը մեկ ամիս առաջ անհավատալի կարող էր թվալ: Այն, ինչ մեր երկրում բոլոր անցած տարիներին չէր կարողացել փոխել իրարահաջորդ աղմկած ու անցած որեւէ ընդդիմություն կամ նրանց որեւէ միավորում, զարմանալիորեն կարողացավ անել մեկ մարդՙ ոտքի հանելով եւ առաջնորդելով այսօրվա ավագ ու միջին սերնդից շատ ավելի ազատ եւ հոգեբանական որոշակի կապանքներից զերծ երիտասարդներինՙ երկրիս մոտիկ ապագայի տերերին: Հավանաբար նաեւ պահը հասել էր, ու հենցՙ երկրում իշխող քաղաքական ուժի ամենագործուն «օգնությամբ», որի իշխանության դեմ էլ շարժումն ուղղված էր:

Բոլոր այս տարիներին անկախ Հայաստանի իշխանական համակարգի մասին մտածելիս իմ կամքից անկախ միշտ պատկերացրել եմ Վրթանես Փափազյանի «Լուր-դա-լուրը»: Հիշո՞ւմ եք, տմարդի աղայի դրած պայմանին հլու, բայց նրա դավին անտեղյակ երիտասարդ սիրահար հովիվը սարի բարձունքում նստածՙ նվագում է իր սրինգը, որի հնչյուններից դյութված նրա հոտը աղայի մարդկանց դրած սանուղքով քայլում, մղվում է դեպի բարձունքը, բայց սանդուղքի մի աստիճանի գաղտնի կոտրված լինելու պատճառով կենդանիները հերթով գահավիժում են դեպի անդունդը… Այդպես խորհրդային իշխանության մայրամուտին հզոր ազգային շարժման ալիքի վրա Հայաստանում իշխանության եկած խումբը, որի ծոցից է ելել նաեւ սրանից դեռ օրեր առաջ իշխող ՀՀԿ վերնախավը, իր ետեւից տարավ ու միանգամից աղքատության, անօրինականության, անհուսության խոր փոսի մեջ գցեց հայրենի ժողովրդինՙ ինքը ցատկ կատարելով փոսի վրայով ու հետզհետե ամեն ինչով ավելի հեռանալով, կտրվելով ժողովրդից, մեր ցավ ու հոգսերից:

Ժամանակին միակուսակցական կառավարումը փլուզեց անգամ ԽՍՀՄ-ի նման մեծ ու հզոր տերությունը: Որեւէ քաղաքական ուժի երկարատեւ անմրցակից իշխանությունը նրան լճացնում է, զրկում իրականության զգացողությունիցՙ երկրի համար դրանից բխող բոլոր տխուր հետեւանքներով: Այս տարիների ընթացքում մեր ժողովրդի համբերության բաժակը կաթ-կաթ լցվել էր, իսկ ընտրությունների միջոցով իշխանություն փոխելն արդեն կարծես թե անհնար էր դարձել: Եվ տեղի ունեցավ խաղաղ ժողովրդական ապստամբություն ՀՀԿ իշխանության դեմ ու հանուն մեր երազած Հայաստանի: Եվ ծնվեց ՀՈՒՅՍԸ…

Ծնվեց անկախ Հայաստանի Քաղաքացին: Ու նախկին շատ ժխտողների համար էլ երկիրս երկիր դարձավ: Նաեւ նորովի կարեւորվեցին մեր սահմանադրությունը, դրոշը…

Ծնվեց կամ գուցե բացահայտվեց մի նոր Նիկոլ Փաշինյան, որին հարգեցինք ու սկսեցինք հավատալ նախկինում նրա քաղաքական համակիրը չեղած երեւի շատերս: Եվ երկրի ղեկավար նրա դառնալն էլ եղավ օրինականության ու ընդհանուր համաձայնության պայմաններում: Նաեւՙ ասես նախախնամության բարի ձեռքով հենց այս օրերի համար ասպարեզ եկած նոր Նախագահ Արմեն Սարգսյանի դրական մասնակցությամբ:

Այս ամենը, իհարկե, շատ գեղեցիկ է: Բայց հիմա հեղափոխական ռոմանտիզմին հաջորդելու է դժվարին իրականությունը: Անցումային այս փուլի կառավարությունը կազմավորելիս կարեւոր է չկրկնել նախկինում թույլ տրված մի էական սխալ: Պաշտոնը պարգեւ չէ եւ այդպիսին չպետք է լինի ո՛չ շարժման ժամանակ Նիկոլի կողքին ու հարթակում լինելու, ո՛չ շարժմանն ակտիվ մասնակցելու եւ ո՛չ նույնիսկ երկրին մատուցած որեւէ ծառայության համար: Իրական փոփոխությունների համար այսօր կարիք կա լավագույն պրոֆեսիոնալի ու նվիրյալի հատկությունները համատեղող բարձրակարգ կադրերի ընդգրկման, անկախ կուսակցական պատկանելությունից ու համակրանքներից:

…Ղարսա Բասենի շրջանից գաղթած, Աշոցքի Թորոս գյուղում ապրած Շահանենց տոհմի շառավիղ իմ խնկահիշատակ Տիգրան պապը մի անգամ հարսանքավոր է լինում, հարսի ու փեսայի կենացն ասելիս բոլորը հարսին շռայլ գովում են, ինքը կենացը խմում ու նստում է, չի գովում: Հարսանքավորներից մեկը, լավ իմանալով պապիս բնույթը, հարցնում է. «Տիգրան ապեր, ինչո՞ւ հարսին չգովեցիր»: «Ես մի տարի հետո էս վախտ կգովեմ»,- լինում է պապիս իմաստուն պատասխանը… Բոլորիս ու նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուզում եմ մաղթել, որ իրեն մենք մեկ տարի հետո էլի գովենք:

Եվ այո, Աստված մեզ, մեր երկրին պահապան:

10.05.2018

Նախորդ գրառումը

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԵՌԼԻՆԸ ԴԵՌ ՉԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ. ՍՊԱՍՈՒ՞Մ Է ՓԱՇԻՆՅԱՆ-ՊՈՒՏԻՆ ԱՌԵՐԵՍ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

Հաջորդ գրառումը

ՀԲԸՄ-Ն ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԲԸՄ-Ն ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Լրահոս

Մանիլայի միայնակ հայը եւ իր հայախօս թութակը. ամէն տեղ հայ փնտռող Վահրամ Մաւեանի յիշատակին

05/07/2026

Հանդիպումներ 1983-ի Սեպտեմբերն էր: Կը վերադառնայի Սիտնիէն, ուր գացեր էի մեր աննման ղեկավարներ Փրոֆ. Բարունակ Թովմասեանի հրահանգով եւ Հայկաշէն Ուզունեանի...

Թող Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահի ուղերձը

05/07/2026

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,...

Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր 1 հա ջերմատան համար

05/07/2026

Պետությունը կսուբսիդավորի վարկերի տոկոսադրույքը՝ աջակցելով բանջարեղենի, հատապտուղների և ծաղիկների արտադրության շարունակականությանը։ Հիմնական պայմաններն են. Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր...

Ճիշտը մեր կողմից մանդատները վերցնելն է. Նարեկ Կարապետյան

05/07/2026

Ճիշտը մեր կողմից մանդատները վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին։ Այս մասին հայտնել է «Ուժեղ...

Հայաստանի Ինքնավար Հանրապետության կառավարիչը կատարեց Ալիևի և Էրդողանի հերթական պահանջը՝ չեզոքացնել հայկական Սփյուռքը. Արուր Խաչիկյան

05/07/2026

Պաշտոնական Անկարայի դարավոր երազանքն իրականանում է։ Արարատից հրաժարվելուց և Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելուց հետո՝ հաջորդ փուլն է։ Մենք հիմա նոր թշնամի...

Երրորդ երկրի կուսակցական մարմնի 105-ամյա ապօրինի որոշումը Լեռնային Արցախի վերաբերյալ. Ստեփան Հասան-Ջալալյան

05/07/2026

1921թ. հուլիսի 4-ին Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի պլենումը քվեարկությամբ որոշել է Խորհրդային Ադրբեջանի գրավոր և...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական