Մեր պաշտոնակից «Պայքար» թերթից գոհունակությամբ տեղեկանում ենք, որ օրերս ֆրանսիական ամենալուրջ հանդեսներից Le Point շաբաթաթերթի գլխավոր խմբագիր է նշանակվել Վալերի Թորանյանը:
Շաբաթահանդեսի տնօրեն Էթիեն Ժեռնելն այդ առիթով գրել է թվիթերի իր էջում. «Ուրախ եմ ծանուցելու այնքա՜ն փայլուն Վալերի Թորանյանի առաջիկա մուտքը Le Point-ի խմբագրություն որպես խմբագրապետուհի: «Elle France» եւ «Revue des deux mondes» շաբաթաթերթերում արձանագրած նրա հաջողությունից հետո նա մեր մյուս բոլոր աշխատակիցների հետ հետամուտ է լինելու մեր լուրջ հավակնությունների իրագործմանը»:
Շնորհավորում եւ հաջողություն ենք մաղթում մեր գործընկերուհուն: