Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Ռազմական էներգետիկան ուշադրության առարկա

Վերջին տարիների փորձը ցույց է տալիս,որ անհրաժեշտ  է մեծ  ուշադրություն  դարձնել էներգետիկայի արդի տեխնոլոգիաների օգտագործմանը երկրի պաշտպանական ոլորտի համար:Մասնավորապես, տարբեր նշանակության զորամասեր պետք է ունենան էներգիայի սնման ինքնուրույն համակարգեր,որոնք կարողանան արտակարգ իրավիճակների պարագայում ( տարրերային աղետներ, ոտնձգություններ, պատերազմական իրավիճակներ եւ այլն) լրիվ կամ մասնակի  չափով հուսալի ձեւով ապահովել անհրաժեշտ  քանակի էներգիա: Այստեղ կարելի է օգտագործել արեւի էներգիան, գետնի տակ քողարկված  ձեւով կառուցել փոքր հզորությամբ  հիդրոէլեկտրակայաններ եւ այլն:

Անչափ կարեւոր դեր կարող է ունենալ այսպես կոչված էլեկտրական փակոցները, որոնք հատկապես հզոր պաշտպանություն ունենալու դեպքում ցամաքային զորքերի համար կարող են դառնալ հուսալի եւ փրկիչ օղակ:Թշնամու  ճանապարհը դեպի մեր հայրենիքի սահմանները եւ խորքերը պետք  է փակ լինեն: Անհրաժեշտ է խիստ գաղտնի սկզբունքով կազմել ծրագիր եւ փուլ առ փուլ իրականացնել:

Առաջարկությունս կայանում է հետեւյալում. ՀՀ-ում գործող ռազմական ակադեմիաներում  որպես հատուկ դասաժամեր մտցնել «Ռազմական էներգետիկա» առարկա: Այն հնարավորություն կտա մեր ապագա սպաներին,գեներալներին որոշ գիտելիքներ տալ  վերը նշված խնդրի վերաբերյալ:Կարեւոր խնդիր է նաեւ պաշտպանական համակարգում թեկուզ հասարակական կարգով ունենալ նաեւ մասնագետ խորհրդատուներ:

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ