Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՆՇԵԼՈՒ Է ԻՐ 20-ԱՄՅԱԿԸ

08/06/2018
- 08 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան

Այս տարի Ղազախստանի բնակիչները կնշեն իրենց երկրի մայրաքաղաքի 20-ամյակը: Ղազախների համար Աստանայի հետ կապված յուրաքանչյուր տարեթիվ հատուկ է: Սա չափազանցություն չէ: Իրենց երկրի մայրաքաղաքի առաջացման պատմությունն ուսումնասիրում են դպրոցներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, դրան նվիրվում են ֆիլմեր, լրագրողական հետաքննություններ, բանաստեղծություններ:

Աստանան երիտասարդ մայրաքաղաք է, այս տարի քաղաքը տոնելու է իր 20-ամյակը: Բայց շատերը մինչեւ հիմա քննարկում են Ալմաթիից Աստանա մայրաքաղաքը տեղափոխելու նպատակահարմարությունը: Ղազախստանի այսօրվա մայրաքաղաքը կլիմայական պայմանների առումով ամենածանր եւ բարդ քաղաքների ցուցակում է: Չնայած, նախկին Ցելինոգրադի զարգացման 20 տարիների եւ որպես Աստանա մոդեռնացման ընթացքում Ղազախստանի իշխանությունները կարողացել են լուծել եւ այդ հարցըՙ մայրաքաղաքի «կանաչ գոտի» ստեղծելու հաշվին: Դրանք կանաչ տնկիներ են, որոնք գոտեւորել են քաղաքը եւ մեղմել խստաշունչ ձմեռները: Բայց անվիճելի է, որ Աստանան հետաքրքրական է ոչ լոկ դրանով: Թե ինչպես 20 տարում տափաստանում հնարավոր եղավ ստեղծել ժամանակակից մեգապոլիս, թերեւս, նախագահ Նազարբաեւի գլխավոր գաղտնիքներից մեկն է: Գաղտնիք չէ, որ Աստանան հայտնվեց միայն շնորհիվ նրա կամային քաղաքական որոշման: Նոր մեգապոլիսը, երկրի ղեկավարի մտահղացմամբ, պետք է դառնար Ղազախստանի խորհրդանիշ եւ ցույց տար աշխարհին ժամանակակից, թող որ երիտասարդ երկիր, պատմական չափանիշներով նոր-նոր անկախություն ձեռք բերած: Այս խնդիրն ավելի քան հավակնոտ է: Բայց Ղազախստանը կարողացավ այն լուծել: Այժմ, 20 տարի անց, դա կարելի է ապացուցել թվերով եւ փաստերով: Անցյալ տարի Ղազախստանի մայրաքաղաքը առաջինը ողջ ետխորհրդային տարածքում ընդունեց ԷՔՍՊՈ միջազգային ցուցահանդեսը, որի թեման դարձավ «կանաչ» տեխնոլոգիաների զարգացումը: Թեման նույնպես օրինակելի էՙ ղազախներն ակտիվորեն ներդրում են այդ սկզբունքներն իրենց քաղաքների զարգացման մեջ (ոչ միայն Աստանայի), մոդեռնացնելով նաեւ տնտեսությունը: Բայց հատկապես Աստանան դարձավ մի յուրօրինակ պլացդարմ ամեն նորի ներդրման համար, որպեսզի հետո այդ փորձը տարածվի ամբողջ երկրով: Սպասվում է, որ մոտակա տարիներին ղազախստանյան միլիոնանոց քաղաքը դեռ «ավելի խելացի» կդառնա:

Օրերս կայացած Աստանայի տնտեսական ֆորումում մայրաքաղաքի ղեկավար Ասեթ Իսեքեշեւը հայտարարեց, որ զարգացման հեռանկարում Աստանան կդառնա գլոբալ քաղաք եւ տեսնելով բարեփոխումները ինչպես, ամբողջությամբ վերցրած, բուն Ղազախստանում, այնպես էլ փոփոխություններըՙ մասնավորապես մայրաքաղաքում, այդ հավակնոտ ծրագրերին սկսում ես հավատալ: Որպես օրինակ ղազախական իշխանությունները վերցնում են Սինգապուրը եւ Դուբայը: Մայիսի 18-ին Աստանայում անցած այդ նույն ֆորումում հայտնի դարձավ, որ քաղաքն արդեն կարող է վերադարձնել իր շինարարության մեջ ներդրված բոլոր միջոցներըՙ ավելի քան 2 տրիլիոն թենգե, որը կազմում է ավելի քան 6 միլիարդ ԱՄՆ դոլար: Հիմա է հասկանալի դառնում, թե ինչու են Աստանան անվանում ղազախական տնտեսության զարգացման լոկոմոտիվ: Նոր մայրաքաղաքի ի հայտ գալու հետ գլուխ բարձրացրեցին տնտեսության շինարարական սեկտորը, վերամշակողը, որոնք հետագայում, դոմինորյի սկզբունքով իրենց ետեւից քաշեցին եւ մյուսները: Աստանան կառուցվում է մինչեւ հիմա: Ընդ որում երկրի իշխանությունները ձգտում են առավելագույնս լիցքաթափել բյուջեն թանկարժեք նախագծերիցՙ ներգրավելով ներդրողներին:

Ղազախստանյան կառավարության պաշտոնական կայքում հրապարակված են հետեւյալ թվերըՙ անկախության 26 տարվա ընթացքում երկիր է ներգրավվել 300 մլրդ ԱՄՆ դոլարի կարգի ուղիղ ներդրումներ: Դա ավելի քան 70 տոկոսն է Կենտրոնական Ասիայի երկրներ մուտք գործած բոլոր ներդրողների: Ամենախոշոր ներդրողներն են Նիդերլանդները, ԱՄՆ-ն, Շվեյցարիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Իտալիան, Ճապոնիան, Բելգիան եւ Կանադան: 20 մլրդ դոլար ներդրում բաժին է հասել Աստանային: Արժե նշել, որ երկիր ներդրողներ գրավելու խնդիրը բարձրացված է պետական մասշտաբի: Կառուցելով Աստանանՙ Նուրսուլթան Նազարբաեւը ցուցադրեց իր երկրի հնարավորությունները, հավակնոտ խնդիրները եւ, որ ամենագլխավորն է, այդ խնդիրներն արագ եւ ճիշտ լուծելու կարողությունը: Հարցն այստեղ նույնիսկ ոչ այնքան տնտեսական ցուցանիշներն են, որոնք, անվիճելիորեն, կարեւոր են եւ թվերով ապացուցում են երկրի ղեկավարի գաղափարների իրականանալիությունը, այլ նաեւ մեսիջներն են, որոնք Ղազախստանն ուղարկում է աշխարհին:

Աստանան համաշխարհային նշանակության մայրաքաղաք է: Այն ի վիճակի է լուծել գլոբալ խնդիրներՙ անցկացնել ԷՔՍՊՈ միջազգային ցուցահանդես, միջազգային տնտեսական գագաթաժողովներ: Արժե թեկուզ միայն աչքի անցկացնել բանախոսների ցուցակը, որոնք այս էլ որերորդ տարին է, ժամանում են Աստանա: Ղազախստանի մայրաքաղաքն անցյալ տարի դարձավ նաեւ Սիրիայի գծով խաղաղարար բանակցությունների հարթակ, ընդ որում արժե նշել, որ դա ղազախական իշխանությունների նախաձեռնությունը չէր: Աստանան իբրեւ կարեւոր բանակցությունների եւ հանդիպման վայր ձեռք տվեց սիրիական գործընթացի բոլոր մասնակիցներին: Արդյոք սա չէ՞ ղազախստանյան քաղաքի կարգավիճակի ցուցանիշը եւ, որ գլխավորն է, այդ երկրի ղեկավարի նկատմամբ վստահության դրսեւորումը: Գաղտնիք չէ, որ ժամանակակից քաղաքականության մեջ շատ բաներ կախված են նաեւ պայմանավորվող կողմերի կոնկրետ անհատականությունից: Նախագահ Նազարբաեւը վաստակել է իմաստուն ղեկավարի իմիջ եւ նման կարգավիճակը Ղազախստանի ղեկավարն, իրոք, վաստակել է: Շատ դեպքերում Նազարբաեւի հեղինակությունը դառնում է վճռական գործոն:

Երկրի եւ նրա մայրաքաղաքի վարչակազմի ծրագրերում է Աստանան դարձնել միջազգային ֆինանսական մայրաքաղաք: ԷՔՍՊՈ-ի անցկացումից հետո դա եւս մեկ գլոբալ մասշտաբի խնդիր է, որը, թերեւս, գործնականում լուծված է: Մի քանի օր առաջ Աստանայում հայտարարեցին, որ «Աստանա» ֆինանսական կենտրոնը գրանցել է 13 ընկերություն, 20-ը դիմում են տվել, մինչեւ տարվա վերջը այդ միջազգային ֆինանսական կենտրոնը կներգրավի իր աշխատանքում 100 ընկերություններ, իսկ երեք տարումՙ մինչեւ 500: Մայրաքաղաքի քաղաքապետ Իսեթ Իսեքեշեւի խոսքերով հատկապես «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնը հետագա զարկ կհաղորդի մայրաքաղաքինՙ այն դարձնելով գլոբալ քաղաք քաղաքական եւ միջազգային իմաստներով: Թերեւս, զուտ տնտեսապես, Աստանան արդեն վաղուց անվանում են հաջողված բիզնես-ծրագիր: Իշխանությունների ծրագրերում է ստեղծել մի յուրօրինակ սիմբիոզՙ զուգակցելով տնտեսական հաջողությունները մայրաքաղաքի մշակութային կյանքի զարգացման հետ, առաջնահերթությունը տալով (եւ դա տրամաբանական է) նախ եւ առաջ մայրաքաղաքի հարմարավետությանը եւ անվտանգությանը: Դիտարկելով Աստանայի զարգացման 20-ամյակըՙ հավատում ես, որ նման խնդիրը միանգամայն իրատեսական է:

Նախորդ գրառումը

ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական