Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

08/06/2018
- 08 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՀ պետական մրցանակի դափնեկիրներ, տիեզերական ծրագրերի ճարտարագետներՙ ԱՇՈՏ ԶԱԽԱՐՅԱՆ, ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿԱՇԻՆ, 02.06.2018

Արձագանքելով տպագրվածին http://www.archive.azg.am/AM/2018060118

Երեւանում բացված Տիեզերքի թանգարանում http://www.garni-cosmos.com/ ցուցադրված են ցուցանմուշներ, որոնցով կհպարտանա յուրաքանչյուր երկիր: Ցուցանմուշների թվում են տիեզերքի հետազոտման վաղ շրջանումՙ 1960-70թթ. ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի ղեկավարությամբ Հայաստանում ստեղծված, տիեզերք արձակված եւ վերադարձված գիտական սարքեր: Կարող է աներեւակայելի թվա, սակայն այդ սարքերով տիեզերքում իրականացվել են աշխարհի ամենակատարյալ գիտափորձերը, ինչի մասին այսօր կարելի կարդալ, օրինակ, ամերիկյան տեղեկատուներում: Գիտական արդյունքները տպագրվել են NATURE եւ այլ ամենահեղինակավոր ամսագրերում, իսկ այսօր տեղ են գտել բազմալեզու հանրագիտարաններում:

Հայաստանում` Գառնիի ինստիտուտում իրենց նախաթռիչքային պատրաստումն են անցել ավելի քան 40 խորհրդային տիեզերագնաց, այդ թվում անվանիներՙ Լեոնովը, Գրեչկոն, Կլիմուկը (ներկայումս գեներալ-գնդապետ), Կրիկալյովը: Թանգարանում ներկայացված բացառիկ փաստաթղթերից են տիեզերագնաց Լեբեդեւի թռիչքային մատյանը, ձեռագրեր մեծանուն գիտնականներիՙ այդ թվում Վիկտոր Համբարձումյանի, Անդրանիկ Իոսիֆյանի, Նոբելյան դափնեկիր Հանս Բեթեի, տիեզերագնացների երախտիքի հուզիչ գրառումներՙ որ իրենց ճանապարհը դեպի տիեզերք սկսվել է Գառնիից:

Տիեզերքի թանգարանի բազմաթիվ այցելուներ, դպրոցականներ հուզմունքով դիպչում են բաց տիեզերքում եղած սարքերին:

Գալով մեր օրերըՙ վերջերս պրոֆեսոր Վահագն Գուրզադյանի ղեկավարությամբ հայ եւ իտալացի մասնագետների հետազոտությունը եվրոպական LARES արբանյակով` ներառվել է գիտական կարեւորագույն (highlight) արդյունքների թվում http://www.archive.azg.am/AM/2018030208; http://spaceworldsnews.blogspot.com/2018/02/laser-ranged-satellite-measurement-now.html

Այսպես, Հայաստանի մասնագետների ներդրումը տիեզերական հետազոտություններում իր առաջնեկային բնույթով ազգային հպարտություն է:

«Ազգ», 2018-06-01, http://www.archive.azg.am/AM/2018060118 կարդում ենք, որ հայ գործարարը «որոշեց Հայաստանի անունը կապել տիեզերագնացության եւ տիեզերքի հետ» վճարման դիմաց մեր դրոշները տիեզերակայան ուղարկելով: Չմոռանանք, որ եթե 1960-ականներին տիեզերքը իրապես անհայտություն էր, հերոսների ասպարեզ, ապա այսօր այն առօրյա է, հասանելի անգամ զբոսաշրջիկ-տիեզերագնացների համար, եւ ռուսական պատկան մարմինները տվյալ դեպքում բիզնես ծրագիր են իրանակացնում (արդյոք, կլինի՞ հաճախորդ, ասենք, ֆրանսիական դրոշի ծածանման): Միգուցե վճարման դիմաց, ասենք, մի չինացի մեր դրոշը ծածանի Էվերեստի՞ վրա: Համարե՞նք դա մեր երկրի նվաճում եւ հպարտանա՞նք:

Մեր կարծիքով, այսօր, երբ մեր երիտասարդների համարՙ մատի հպումով հեշտությամբ ստուգելի եւ համադրելի է ամեն ինչ, ավելի լուրջ է պետք մոտենալ ազգին վերագրվող եւ ազգը բարձրացնող իրական նվաճում հասկացությանը:

Նախորդ գրառումը

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՆՇԵԼՈՒ Է ԻՐ 20-ԱՄՅԱԿԸ

Հաջորդ գրառումը

ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ԱՅՍ ՏԱՐԻ ԵՎՍ ՍՏԱՑԱՆ «ՈՒՍՈՒՑԻՉ ՄԸ ՀՈՎԱՆԱՎՈՐԷ» ԾՐԱԳՐՈՎ ՀԱՆԳԱՆԱԿՎԱԾ ՆՎԵՐՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՓԱՅԼԱՆԸ ՄՆՈՒՄ Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական