Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸՙ ԸՍՏ ԿԼՈՐԻԿՅԱՆԻ

27/07/2018
- 27 Հուլիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ.Ծ.

Հարրի Կլորիկյանի «Money Ball Medicine: Thriving in the New Data-Driven Healthcare Market» խորագրով նոր գիրքը, որ նա գրել է Մալորի Ալիսոն Բրանկայի հետ, հիմնականում առողջապահության բնագավառում նորագույն տեխնոլոգիաների ունեցած ազդեցության եւ այդ ազդեցության կապերը էլ ավելի խորացնելու մասին է: Ըստ «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի խմբագիր Ալին Գրիգորյանի , հատորը մեծ հետաքրքրություն է առաջացրել բժիշկների եւ առողջապահության ոլորտի աշխատողների շրջանում: Այդ կապի հետագա ամրապնդման շնորհիվ նա խոստանում է ապահովել առավել որակյալ բժշկական ծառայություն նվազ գներով:

Գրքի կոշտ կազմով տարբերակը լույս է տեսել անցյալ նոյեմբերին եւ անմիջապես սպառվել է: Այժմ թողարկվել է առցանց էլեկտրոնային տարբերակը: Գրքի հրատարակումից առաջ Հարրին տասնյակ առողջապահական մատակարարների, գործադիրների եւ ձեռներեցների հետ է զրուցել: «Lahey Clinic»ի, «Collaborative Trajectory Analysis Project»ի եւ «Flatiron Health»ի աշխատակիցները գործնականում մեծապես նպաստել են գործին:

«Թվայնացման տարբերակի ընդունումը հեղափոխություն է առաջացնում առողջապահության բնագավառում խոստանալով առավել մեծ թափանցիկություն, բարելավված արդյունավետություն եւ խնամքի մատակարարման նոր ձեւեր ու միջոցներ: Թվային տվյալներն ու արհեստական մտածողությունը նպաստում են բժիշկներին ավելի արագ կողմնորոշվելու եւ առավել ճշգրիտ ախտանշաններ հայտնաբերելու», նշել է Հարրի Կլորիկյանը Ալին Գրիգորյանի հետ հարցազրույցում: Օպտիմալացված ծառայություններ մատուցող օրինակելի հիվանդանոց է մատնանշել Փենսիլվանիայում գտնվող Geisinger Medical Center-ը, որտեղ գործում է նաեւ վիրահատությունների երաշխավորման, այսինքն անհաջող վիրահատությունների դեպքերում գումարի վերադարձման համակարգը:

Կլորիկյանը «New Ventures Funds» հիմնադրամի գործընկերն է, «գլոբալ բիզնեսի» մասնագետ, որը հաջող ձեռնարկություններ է հիմնել ինչպես Ամերիկայում, այնպես էլ Եվրոպայում եւ Ասիայում: Նա նաեւ «Evidation Health» անվանմամբ թվային առողջապահական ընկերության խորհրդատու վարչության անդամ է: Մագիստրոսի գիտական աստիճան է ստացել Բոստոնի համալսարանից: Բազմաթիվ հոդվածների հեղինակ է: «BioWorld Today», «Serense Magazine» եւ այլ պարբերականներ հաճախ են մեջբերում նրա գրությունները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԱՇԻՆԳՏՈՆ-ԹԵՀՐԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ

Հաջորդ գրառումը

ՄԵԾԱՐՈՒՄ ԵՆ ԵՐՎԱՆԴ ԹԵՐԶՅԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԵԾԱՐՈՒՄ ԵՆ ԵՐՎԱՆԴ ԹԵՐԶՅԱՆԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական