Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Զ.ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ

24/08/2018
- 24 Օգոստոսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

այաստանի Հանրապետության վաստակավոր լրագրող, Հայաստանի Հանրապետության վարչապետի, պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ», «Հայաստանի Հանրապետության Զինված Ուժեր.20 տարի», մշակույթի նախարարության Ոսկե մեդալների ասպետ, գրող, հրապարակախոս, ԱԳՆ համակարգի աշխատակից (1994-1999թ.թ.):

ԳՈՒՐԳԵՆ ՋԵՄՍԻ ԽԱԺԱԿՅԱՆԻՑ
ԲԱՑ ՆԱՄԱԿ

Ս.թ. օգոստոսի 14-ին հերթական ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԱԳՆ խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար ոմն Աննա Նաղդալյանը, ի պատասխան պատանի լրագրողի խնդրանքին մեկնաբանել ս.թ. օգոստոսի 8-ին «Հրապարակ» թերթի կայքում (hraparak.am) «Զորիկի պերճանքը ու թշվառությունը, կամ ինչպե՞ս ԱԳ նախարարը «подставка» արեց երկրի նոր ղեկավարությանը» վերտառությամբ հրապարակված իմ հոդվածը զրպարտել է ինձ, ստվերելով իմ բարի համբավը, նաեւ բացահայտ ապատեղեկատվություն տարածել առ այն, որ իբր «…Գուրգեն Խաժակյանի դեպքը որպես օրինակ էր բերվում, քանի որ նա, եթե չեմ սխալվում, ԱԳՆ պատմության մեջ միակ անձնավորությունն է, որ աշխատանքից հեռացվել էր որեւէ դիվանագիտական գործունեությունում պիտանելիություն չունենալու պատճառով: Այդպես գրված էր հեռացման պաշտոնական փաստաթղթում» (եւ հրաժարվել է մեկնաբանել կոնկրետ փաստերով լի հոդվածս, քանի որ, իր իսկ խոսքերով, «…այդպիսի անձանց հրապարակումները մեկնաբանության արժանի չեն», ինչն ինքնին առնվազն զավեշտալի է):

Այնինչ իմ աշխատանքային գրքույկում 1999թ.մարտի 1-ի գրառումն, որը, ի գիտություն նրանց, ովքեր, պատահականորեն զբաղեցնելով պետական ինչ-ինչ պաշտոններ, այդ ՏԱՐՐԱԿԱՆ բանին դեռ ծանոթ չեն, իրենից ներկայացնում է քաղվածք ՄԻՄԻԱՅՆ նախարարի համապատասխան հրամանից, հետեւյալն է. «Ազատել աշխատանքիցՙ հաստիքների կրճատման պատճառով (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 36 հոդվածի 1-ին կետ)», իսկ այս գրառման հիմք է ծառայել ՄԻՄԻԱՅՆ նախարարի 01.03.1999 թ.թիվ 164 հրամանը):

ՊԱՀԱՆՋՈՒՄ եմ ինձ տրամադրել վերոհիշյալ տիկնոջ կողմից նշված «հեռացման պաշտոնական փաստաթուղթը», հակառակ դեպքում ՀԱՃՈՒՅՔՈՎ կդիմեմ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՏՅԱՆՆԵՐԻՆ:

Հ.Գ.Այս պաշտոնական պահանջագրին կցանկանայի ավելացնել մի խորհուրդՙ որպես լրատվության բնագավառի ՎԱՍՏԱԿԱՎՈՐ, ուստիՙ ԽԻՍՏ ՊԻՏԱՆԻ լրագրող. դադարեցրե՛ք ինչ-ինչ պատանյակ լրագրողների հավաքագրման (ВЕРБОВКА)ՙ ճեպազրույցների ընթացքում ձեզ ՊԵՏՔԱԿԱՆ ՇԻՆԾՈՒ ինչ-ինչ հարցեր տալու ԱՐԱՏԱՎՈՐ պրակտիկան, որ հետո խայտառակ չլինե՛ք ներառյալ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ:

Նախորդ գրառումը

ԵՎ ԿՐԿԻՆՙ ՄԻ՛ ԱՐԹՆԱՑՐԵՔ ՔՆԱԾ ԱՐՋԻՆ

Հաջորդ գրառումը

ԱՐԵՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՐԵՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Լրահոս

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական