Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՎ ԿՐԿԻՆՙ ՄԻ՛ ԱՐԹՆԱՑՐԵՔ ՔՆԱԾ ԱՐՋԻՆ

24/08/2018
- 24 Օգոստոսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Մինչ «Ազգի» կոլեկտիվը արձակուրդային ըմբոշխումների մեջ էր, տեղի ունեցավ մի իրադարձություն, որը թեեւ անմիջական առնչություններ չուներ Հայաստանի հետ, սակայն խիստ ուսանելի կարող է լինել տարածքային խնդիր ունեցող պետության պարագայում: Խոսքը վերաբերում է Ռուսաստան-Վրաստան հակամարտության 10-ամյակին, երբ երկու երկրները զինված բախման մեջ մտան եւ որի հետեւանքով վրաց երկիրը կորցրեց իր տարածքի 20 տոկոսը: Հեշտ է ասելՙ 20 տոկոսը փոքր երկրի համար: Ընդ որում, եթե Աբխազիայի «պատմականության» հարցում կան տարակարծություններ, ապա Հարավային Օսիան ընդունվում է որպես իրոք վրացական պատմական տարածք:

Ինչեւէ: Երկու երկրների լրատվամիջոցները, պետական ու քաղաքական գործիչները, իրադարձության մասնակիցները հսկայական ուշադրություն հատկացրին պատերազմական գործողությունների վերածված կոնֆլիկտին, նրա նախապատմությանը, ընթացքին եւ հետեւանքներինՙ տեղական ու միջազգային: Եթե ռուսները գերազանցապես մեղադրում էին Սաակաշվիլուն եւ մերկացնում նրա «բթամիտ ու ագրեսիվ» ռուսատյացությունը, ապա ամենատարբեր մակարդակների վրացիների մեջ եւս քիչ չէին նրանք, ովքեր, բնականաբար, դատապարտելով Ռուսաստանի կայսերապետական անհագ նկրտումները, միաժամանակ սրտի ցավով ընդունում էին իրենց նախկին առաջնորդի քաղաքական «թեթեւսոլիկությունը»:

Ռուսաստանում բարձրագույն չինովնիկներից ընդարձակ հարցազրույցներով հանդես եկան վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը , որն այն ժամանակ երկրի ղեկավարն էրՙ նախագահը, եւ նախկին փոխվարչապետ Սերգեյ Իվանովը , որը տնօրինում էր երկրի ռազմարդյունաբերական համալիրը: Իհարկե, Մեդվեդեւը եւս ամեն ինչ հանգեցրեց առաջին հերթին Միխեիլի քաղաքական ու անձնական տհասությանը, պրիմիտիվությանը, արկածախնդրությանը: Իմաստ չունի վերլուծել Մեդվեդեւի ողջ մտքերն ու դատողությունները, առավել եւս, որ շատ բան մինչ այդ էլ հայտնի էր: Իմաստ կունենար առանձնացնել Մեդվեդեւի հարցազրույցի այն հատվածը, որտեղ խոսվում էր մեծ եւ փոքր պետությունների հարաբերությունների մասինՙ առնչված կոնկրետ իրադրությանը: Հայտնի էր Սաակաշվիլու «խորին» հավատը ամերիկացիների նկատմամբ նույնիսկ փողկապը կրծելիսՙ «ռուսները չեն համարձակվի, իսկ ամերիկացիները մեզ կօգնեն»: Նշելով, որ ռազմական միջադեպից հետո Ռուսաստան-Արեւմուտք առնչությունները շատ արագ կարգավորվեցին, ահա թե ինչ է ավելացնում ռուսաց վարչապետը. «Նույնիսկ Ջորջ Բուշի հետ այդ իրադարձություններից անմիջապես հետո միանգամայն նորմալ հարաբերություններ հաստատվեցին: Մենք նրա հետ հանդիպեցինք հենց 2008 թվականի վերջին: Մեր խոսակցության ժամանակ նա նույնիսկ չհիշատակեց ոչ Վրաստանի իրավիճակը, ոչ էլ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի խնդիրները»: Կարծես նման պետություն գոյություն էլ չունի, թքած ուներ Բուշը Վրաստանի վրա, Ռուսաստանի հետ անհամեմատ մեծ գլոբալ հարցեր են լուծվում: Ցավոք, սա է անողոք իրականությունը, փոքր պետության ողբերգությունը:

Ի դեպ, ռուսական մամուլում հաճախ են պատմում վերջերս տեղի ունեցած մի միջադեպի մասին: Բրյուսելում ՆԱՏՕ-Ի փակ խորհրդակցությունն սկսելուց առաջ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ծանոթանում է նրա մասնակիցների ցուցակին, որտեղ նշված են եղել նաեւ դաշինքի անդամ դառնալուն հավակնող որոշ «գաճաճ» պետություններ, այդ թվում նաեւ Վրաստանը: Թրամփը մռայվել է եւ թեքվելով դեպի ալյանսի գլխավոր քարտուղարը, մռլտացել էՙ իսկ սրանք ի՞նչ գործ ունեն այստեղ: Դուրս հանել: Հանել են:

Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Սերգեյ Իվանովը եւս իր հարցազրույցում անդրադարձել է նշյալ թեմային: Նյարդայնանալով Վրաստանի «ինքնիշխանության» մասին լրագրողի համառ հարցապնդումներից, Իվանովը հետեւյալն է հայտարարում ՙ ըստ էության աշխարհում անկախ ու ինքնուրույն կարող են լինել միայն ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը եւ Հնդկաստանը: Նա նույնիսկ բացառել է Գերմանիայի եւ Անգլիայի իրական ինքնիշխանությունը, որոնք մեծ կախման մեջ են ԱՄՆ-ից: Իվանովը նաեւ պատմել է, որ ԱՄՆ-ի այն ժամանակվա պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը իր հետ հանդիպման ժամանակ ասել է, թե իրենքՙ ամերիկացիները չեն հրահրել Ցխինվալի վրա հարձակումը, որ Սաակաշվիլին «սանձերը լրիվ բաց էր թողել»: Գուցե ամերիկացիները չեն հրահրել, բայց ամենայն հավանականությամբ չեն էլ փորձել կանգնեցնել Սաակաշվիլուն:

Ռուսաստանում արդեն ամենաբարձր մակարդակներով նախազգուշացումներ ու սպառնալիքներ են հնչում Վրաստանի հասցեին, եթե նա դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Փորձագետները չեն բացառում Վրաստանի հետ սահմանի վրա ռուսական նոր ռազմական միավորումների ու ամենաարդիական սպառազինությունների տեղաբաշխումը, ծովային ու օդային տարածքի շրջափակումը, ռադիոէլեկտրոնային քայքայիչ հարձակումները, էթնիկական փոքրամասնությունների առնվազն «ինքնավար» ձգտումների հրահրումը, բազմաբնույթ սադրանքները եւ այլն, եւ այլն: Ինչպես ասում ենՙ մի արթնացրու քնած արջին: Արդյո՞ք կարելի է բացառել, որ վրացիների համար մի տխուր օր «քնահարամ» արջը չի զայրանա եւ երկու «անկախ» պետություններինՙ Աբխազիային եւ Հարավային Օսիային չի մտցնի Ռուսաստանի դաշնության կազմի մեջ:

Հայաստանում էլ ինքնիշխանության հաստատումները հաճախ են զուգորդվում վերոնշյալ անողոք քաղաքական իրողությունների անտեսմամբ: Մասնավորապեսՙ ապերախտ Ռուսաստանը երկու երկրների հարաբերությունների պատմության ընթացքում միայն չարիք է բերել Հայաստանին եւ այսօր էլ որպես դաշնակից խիստ սուբյեկտիվ է մեր ինքնիշխանության նկատմամբ իր մոտեցումներում: Սակայն խոհեմ չէ՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը թույլ չի տալիս ոչ մի հակառուսական հայտարարություն: Հիանալի է հասկանում, թե ինչ է նշանակում մեծ տերությունՙ անկախ անվանումից: Որ պետք է առաջին հերթին սեփական տանը կարգուկանոն հաստատել, նոր միայն մեղադրել ուրիշներին: Միթե ներհայաստանյան ներկա մերկացումները ցույց չեն տալիս, որ ինքնիշխան է եղել ոչ թե անկախացած հայոց պետությունը, այլ ինքնիշխան են գործել նրա բարձրագույն ղեկավարները: Ռոբերտ Քոչարյանը չի ուզում հասկանալ (կամ ձեւացնում է), որ ժողովրդի համընդհանուր հակակրանքն իր նկատմամբ սկիզբ է առնում ոչ այնքան Մարտի 1-ից, որքան կիսասոված ու պատերազմող փոքր երկրում դոլարային միլիարդատեր դառնալու պարագայից: Նա ժխտում է 4 միլիարդի առկայությունը սեփական գրպանում: Դե, դա ինչ փող է որ, ԱՄՆ-ի նախագահ Թրամփն էլ հազիվ այդքան ունի: Լավ, թող լինի 2 միլիարդ, 1 միլիարդ, կես միլիարդ: Դրանից փոխվո՞ւմ է խնդրի հակազգային էությունը: Սաշիկի եւ Լյովիկի «ոսկեփայլ» հարստությունների ցուցադրություններից հետո ի՜նչ կարող է մտածել հայ մարդը, միայն մի բանՙ եթե այս երկու «բեսպրեդելշչիկներն» են այսքան հարուստ, ապա ի՜նչ միլիարդներ կուտակած կլինի Սերժ Ազատիչն ինքը:

Իրենց ցինիզմով են ապշեցնում նաեւ այն 45 պատգամավորները, որոնք ատամներով պաշտպանում են Ռոբերտ Քոչարյանին եւ վաղը-մյուս օրը նույն համառությամբ իրենց դասակարգային համերաշխությունը կհայտնեն Սերժ Սարգսյանին: Իսկական հինգերորդ շարասյուն: Եվ ինչու այս անձինք «ինքնիշխան» պետության այս երկու ինքնիշխան նախկին ղեկավարներին չեն էլ փորձում հորդորել, որ սրանք միացյալ ուժերով մարեն… Հայաստանի պետական պարտքը: Միանգամայն ի վիճակի են: Թե՞ ռուսները դա կարգելեն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՍՏԱՄԲՈՒԼ» ՋՐԱՆՑՔԸ ԵՎ ԻՐԱՆԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ

Հաջորդ գրառումը

ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Զ.ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Զ.ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական