Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞ՒՐ ԵՆՔ ԳՆՈՒՄ…

28/09/2018
- 28 Սեպտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Չեմ ուզում նմանվել այն հոռետեսներին, ովքեր ամեն հարցում մատնանշում են բաժակի կիսով չափ դատարկ լինելու փաստը, ոչ էլ նրանցՙ ովքեր միայն բաժակի լիքը մասն են տեսնում, իրենց այդ ընթացքը արդարացնելով լավատեսությամբ: Մինչդեռ քաղաքական իրատեսությունը պահանջում է դիտարկել, քննել, վերլուծել բաժակի թե՛ լիքը եւ թե դատարկ մասերը ամբողջությամբ, բոլոր կողմերից:

Դժբախտաբար մեզ պակասում է այն ճշգրիտ գործիքը, որը մեզ գիտականորեն ցույց կտար, օրինակ, հինգ օր առաջ Երեւանում տեղի ունեցած քաղաքային ընտրություններին մասնակցողների եւ չմասնակցողների, նրանց քվեարկելու կամ չքվեարկելու տարբեր դրդապատճառները, հասարակության տարբեր շերտերի վերաբերումն ու մտածողությունը եւ, վերջապես, քվեարկությանը մասնակցած 370365 եւ չմասնակցած 470981 քաղաքացիների, անգամՙ 81.05 տոկոս ձայների ներքին շերտավորումներն ու շարժառիթը: Իսկապես գիտական հարցախույզների, վստահելի սոցհարցումների բացակայությունը անհանդուրժելի է այլեւս: Համաշխարհային անուն ունեցող Gallup-ը վերջնականապես խայտառակված է արդեն Հայաստանում, իսկ աչքաչափով կատարվածները (Ադիբեկյան եւ այլք) անհեթեթ են պարզապես: Սոցցանցերում եւ հատկապես ֆեյսբուքում հրապարակվող հայհոյաբանություններըՙ Փաշինյանի հետեւորդներին «զոմբիացվածներ» եւ քվեարկությանը չմասնակցած շուրջ կես միլիոն ընտրողներին «նախկին ընտրակաշառակերներ» մակդիրներով կոչելու ողջ ընթացքը որեւէ հիմք չեն տալիս մեզ ճշգրիտ եզրակացությունների հանգելու եւ ժողովրդի, ո՛ղջ ժողովրդի իրական կարծիքը ստուգելու:

Իսկ այդ ստուգումը անհրաժեշտ է, հենց հիմա, երբ մեր բոլորի առջեւՙ պետություն, իշխանություն, քաղաքական ու հասարակական կազմակերպություններ ու խմբավորումներ, դրված գլխավոր հարցը պատասխանի է սպասումՙ ո՞ւր ենք գնում, ի՞նչպես եւ ի՞նչով: Ասելՙ թե ուզում ենք ազատ, անկախ, ապահով ու լավ ապրել, նշանակում է ոչինչ չասել, քանի դեռ այդ գեղեցիկ ցանկությունները հիմնավորված չեն տեսանելի ու շոշափելի, հնարավոր եւ իրական կռվաններով: Ասացիՙ հենց հիմա, երբ Երեւանի ավագանու ընտրություններում տարած ջախջախիչ հաղթանակով ոգեւորվածՙ վարչապետ Փաշինյանը ձգտում է չկորցնել թափահավաքման ներկա պահը (momentum) եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններով այն քաղաքական կայուն դրամագլխի վերածելու (capitalization) պատեհությունը: Իր այդ աճապարանքի մեջ Փաշինյանը, կամա թե ակամա, փաստորեն ստեղծում էՙ առայժմ տկար, բայց հեռանկարում խայտաբղետ մի ընդդիմություն, որի ձախ թեւը եթե խորհրդանշվում է «զենքի իրավունքը» դավանող «Սասնա ծռերով», ապա աջ թեւըՙ դեռեւս ուրվագծվող ամեն տեսակի ռեւանշիստական, վերջին ընտրություններին խայտառակ պարտություն կրած, կամ ծայրահեղությունները պարզապես մերժող ուժերով:

Ուրեմն քաղաքական տրամաբանությունը պահանջում է ստեղծել ուժեղ կենտրոնՙ հակակշռող եւ հավասարակշռող, որտեղ օգտակար դերակատարություն ունենալ կարող է նաեւ Ռամկավար Ազատական կուսակցությունը իր բնույթով, պատմությամբ եւ պետականության նկատմամբ ապացուցված իր տեսլականով:

Բայց հարցերի հարցը այն է, թե Նիկոլ Փաշինյանը պիտի ուզի՞ կենտրոն ստեղծել, կենտրոնապահ լինել, հավասարակշռության ձողը ձեռքում պահել: Առայժմ նա սուսերամերկ արշավում է դեպի միանձնյա իշխանություն: Ձգտում է ամեն գնով եւ շուտափույթ հասնել բացարձակ տիրակալությանՙ խորհրդարանի ինքնալուծարման կամ, անհնար լինելու պարագայում, ցուցարարների ճնշմամբՙ դրա լուծարման: Իմ տպավորությամբ, դա չի արվում իրեն վարչապետ ընտրածների «մուննաթի» տակից դուրս պրծնելու, առավել եւսՙ իր դեմ ուղղված խորհրդարանական հնարավոր անակնկալները բացառելու մտահոգությամբ լոկ: Նա ինքն իր շտապողականությունը բացատրեց արդեն սեպտեմբերի 23-ի հաղթանակի գիշերը Նյու Յորքից արած իր հայտարարությամբ, առաջին հայացքից համոզիչ փաստարկումով, թե միայն ամբողջական մանդատ ունենալու դեպքում կկարողանա երկրի զարգացման համար «լուրջ ներդրումներ» ապահովել: Անշուշտ կա՛ տրամաբանություն ասածի մեջ, սակայն մյուս կողմից կա նաեւ մեկ այլ ճշմարտությունՙ արտաքին ներդնողների ուշքը չի գնում հայաստանյան փոքրիկ շուկայում մեծ ներդրումներ անելու համար: Մեր երկիրը կարո՛ղ է նրանց հետաքրքրել, եթե դառնա տարածաշրջանային hub (կենտրոն, պորտ) տարբեր ուղղություններով, որի համար բացի կայունությունից անհրաժեշտ են նաեւ ուրիշ շատ բաներ, ինչպես ներքին, այնպես արտաքին ազդակներ:

Միեւնույն հայտարարության մեջ վարչապետը խոստացավ Երեւան վերադառնալուց անմիջապես հետո ձեռնարկել խորհրդարանական եւ այլ ուժերի հետ քննարկումներՙ Ազգային ժողովը ցրելու վերաբերյալ: Ոմանց համար դա նման է մահվան դատապարտվածին սեփական մահվան գործիքն ընտրելու ազատություն շնորհելուն: Հետեւաբար անընդունելիՙ նույների համար: Այսուհանդերձ բոլորը պետք է համոզվեն, որ երկիրը պետք ունի օրենսդիր նոր իշխանության: Սակայն արտահերթ ընտրություններ ձեռնարկելուց առաջ բոլորը, առանց բացառությանՙ բոլո՛ր ուժերը նախ պետք է իմանան, թե ո՞ւր է գնում երկիրը, ո՞ւմ միջոցով, ի՞նչ միջոցներով եւ ի՞նչպես: Դա պարզաբանելուց հետո միայն կարելի է քայլ անելՙ իր քայլը, մեր քայլը, բոլորիս քայլը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՉԻՆԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ ՆՈՐ ԳԻՐՔԸՙ ՈՒՇԱԳՐԱՎ ՆԵՐԴՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀՀԿ-Ն ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

ԱՐՏԱՀԵՐԹԻ ԵՐԿՈՒ ԵՐԵՍԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական