Չորեքշաբթի, Նոյեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԱՐՍԱՓԵԼԻ ՀԵՌԱՆԿԱՐ

05/10/2018
- 05 Հոկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ , Հայաստանի վաստակավոր լրագրող

Սեպտեմբերի վերջին Նյու Յորքում, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը , ըստ իս, թույլ տվեց երկու լրջագույն սխալ: Չեմ ուզում օգտագործել ճակատագրակա՛ն սխալ արտահայտությունը, քանզի անչափ շատ եմ ցանկանում, որ այդ սխալները, Աստված մի՛ արասցե, ծանր հետեւանքներ չունենան: Ընդսմին, ոչ այնքան վարչապետի, որպես քաղաքական ու պետական գործչի ճակատագրի, որքանՙ Հայաստանի՛ համար: Ի՞նչ նկատի ունեմ: Խոսելով Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը Հայաստանի հավատարմության մասին, Նիկոլ Փաշինյանը շեշտեց, թե հիմա էլ Ադրբեջանը ամբո՛ղջ Արցախն է ուզում առնել իր վերահսկողության տակՙ հրաժարվելով արցախցիների հետ որեւէ ուղղակի երկխոսությունից:

Իրոք, վարչապետի Նյու-Յորքյան ելույթից անմիջապես հետո պաշտոնական Բաքվից հենց այդ կարգի հայտարարություններ են հնչում: Եթե առաջ շեշտը դնում էին այսպես կոչված գրավյալ տարածքներից 3-4-5 շրջաններ իրենց վերադարձնելու վրա, ինչի առթիվ մեր նախորդ իշխանություները, իրենց ասելով, իբր արդե՛ն համաձայնություն էին տվել, այժմ խոսում են ամբո՛ղջ Արցախը իրենց վերահսկողությանը հանձնելու մասին: Որքան էլ Հայաստանի վարչապետը փորձեց ՄԱԿ-ի ամբիոնից դիմել համաշխարհային հանրության չեղած խղճին, թե դա գործնականում կնշանակի երկրամասի ամբո՛ղջ հայ բանակչությանը դնել նոր ցեղասպանություն վտանգի տակ, Բաքուն փարիսեցիաբար հերքու՛մ էր Փաշինյանի ասածը: Իբրեւ թե իրենք լիակատար չափով երաշխավորում են արցախահայության անվտանգությունը իրենց գերիշխանության տակ: Կարելի է չկասկածել, որ Բաքվի այս ստահոդ պնդումները աշխարհում ավելի՛ շատ կողմնակիցներ կգտնեն, քան հայության մի խոշոր հատվածին նոր ցեղասպանության ենթարկելու մասին մեր ունեցած միանգամայն իրական մտահոգությունները: Իսկ երբ բնաջնջումը արդեն գլուխ բերած լինեն, ինչը կանխելու համար, մի՛ կասկածեք, օտարներից ո՛չ մեկը մատը մատին չի տա, կսկսվի հերթական հարյուրամյա պայքարը այս անգամ արցախահայությա՛ն ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչել-չճանաչելու համար:

Վարչապետի 2-րդ սխալը մինչեւ այս տարեվերջ Հայաստանում Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հարցի հիմնավորումն էր: Իբրՙ ներկայիս խորհրդարանը այլեւս լեգիտիմ չէ՛: Մեր քաղաքագետներից Էդուարդ Անտինյանն այդ առթիվ նկատում էր, թե ներկա վարչապետն ի՛նքն է լեգիտիմություն հաղորդել գործող խորհրդարանինՙ գերադասելով սահմանադրության համաձայն ընտրվե՛լ Ազգային Ժողովի որոշումով, ո՛չ թե զանգվածների ճնշման տակ ներխուժել կառավարության շենք եւ ինքն իրեն հռչակել ժողովրդի՛ վարչապետ: Չցանկացա՞վ, թե՞ վախեցավ իշխանությունը բռնազավթողի անուն վաստակելուց: Իսկ Երեւանի քաղաքապետի ընտրությունից հետո համոզվելով, որ ԴԵՌ ՉԻ ԿՈՐՑՐԵԼ տասնյակ-հազարավորների աջակցությունը, հայտարարում է, թե ներկայիս խորհրդարանն այլեւս լեգիտիմ չէ, ընտրակաշառքներով է ձեւավորվել…

Իրեն վարչապետ ընտրելիս խորհրդարանը արտահայտո՛ւմ էր ժողովրդի կամքը, հիմա չի՞ արտահայտում: Ժողովրդի տրամադրությունների բարոմետրին որ նայեսՙ աշխարհում ո՛չ մի խորհրդարան սահմանադրորեն իր համար նախատեսված ժամկետի ավարտին չի՛ հասնի: Երեւի Նյու-Յորքյան ելույթի ժամանակ վարչապետը դեռ չափազանցյալ վախ ուներ հակահեղափոխության ենթադրյալ ռեստավրացիայից: Հիմա, երբ արդեն ՄԱԿ-ի ամբիոնից է հայտարարել խորհրդարանի վաղաժամկետ արձակման մասին, ինչպե՞ս է ետ կանգնելու դրանից: Մանավանդ, վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների գաղափարին, ինչպես երեւում է, Հայաստանում ոչ ոք լրջորեն դեմ չէ:

Ուստի դիմում եմ վարչապետինՙ դադարեցրե՛ք չեղած թշնամիների փնտրտուքը եւ անցեք հանգիստ, ստեղծագործ աշխատանքի, ԵԹԵ ԿԱՐՈՂ ԵՔ: Եվ չմոռանա՛քՙ եթե գործող խորհրդարանը լինիՙ դեռ հնարավոր կլինի մարդկանց մի որոշ ժամանակ եւս մոլորեցնել, թե նախկին իշխանավորները, իբր, խանգարում են, թույլ չեն տալիս երկիրը շենացնող քայլեր անել: Խորհրդարանը վաղաժամկետ լուծարելու դեպքո՞ւմ ձախողումների մեղքն ո՞ւմ վրա է բարդվելու: Արդյո՞ք ստալինյան հրեշների օրինակով չեն սկսվելու ժողովրդի երեւակայական թշնամիների զանգվածային ձերբակալությունները… Աստվա՛ծ մեզ փրկի այդ սարսափելի հեռանկարից…

Խմբ. կողմից.- Իսկապես չհասկացանք. մի՞թե կարելի է մեղադրել ՀՀ վարչապետին մի բանում, որը նա քննադատաբար է ասել եւ քննադատությունը վերաբերվել է բացառապես Բաքվին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ԱՆԱՀԻՏ ՊՈԶԻԿՅԱՆ-ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՆԱՀԻՏ ՊՈԶԻԿՅԱՆ-ԴԱՐԲԻՆՅԱՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական