Չորեքշաբթի, Նոյեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ

05/10/2018
- 05 Հոկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Ռոսիա 1 հեռուստաալիքը ֆիքսել է, որ Դուշանբեում վարչապետ Փաշինյանն ու նախագահ Ալիեւը միեւնույն վերելակից են դուրս գալիս: Եթե համարենք, որ երկուսն էլ վերելակում գտնվել են մոտ 10-15 վայրկյան, ապա կարող ենք ասել, որ Տաջիկստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Փաշինյան-Ալիեւ մոտ 10-15 վայրկյանանոց առանձնազրույց, ընդ որում` փակ դռների հետեւում: Ի՞նչ են խոսել, գաղտնիք չէ. Փաշինյանը , իր կարծիքով, Տաշքենդից, իսկ իրականում Դուշանբեից վերադառնալուն պես live մտավ ու ասաց, որ Ադրբեջանի նախագահի հետ 2 հարցում պայմանավորվել են, առաջինըՙ թուլացնել լարվածությունը շփման գծում, երկրորդըՙ հաստատել օպերատիվ կապ: Այսինքն` եթե Փաշինյանը ցանկանա խոսել Ալիեւի հետ, կարող է անմիջապես կապ հաստատել հետը, եւ հակառակը` եթե Ադրբեջանի նախագահը մեր վարչապետի հետ զրուցելու կարիք ունի, նույնը կարող է անել: Հիմա երկու երկրների մասնագետները փորձում են հասկանալ, թե ինչպես կապեն Փաշինյանին ու Ալիեւին:

Փաշինյանն արդեն Երեւանում ասաց, որ Ալիեւն իր վրա բավականին կրթված ու դրական մարդու տպավորություն թողեց: Կրկնում եմՙ Ալիեւը Փաշինյանի վրա բավականին կրթված ու դրական մարդու տպավորություն է թողել, այն նույն Փաշինյանի, որի կարծիքով` հանրապետության երեք նախագահներից երկուսը քաղաքական դիակ են: Բայց սա դեռ մի կողմ. Ալիեւից փոխադարձ հաճոյախոսությունն ուշանում է, եւ ուրեմն` կա՛մ մեր վարչապետը չի տպավորել Ադրբեջանի նախագահին, կա՛մ էլ նա բոլորովին այլ ու ավելի կարեւոր գործեր ունի: Ըստ երեւույթին` երկրորդն է, քանի որ Դուշանբեում Փաշինյանի հետ պայմանավորվելուց հետո Ադրբեջանի նախագահն իր արտգործնախարարին կարգադրում է, որպեսզի կոչ անի աշխարհինՙ ճնշել Հայաստանին:

Ավելին` Բաքվում ընդդիմությունըՙ «Ազատագրենք Ղարաբաղը» կարգախոսներով ցույց է անում, որի նախաձեռնողները շեշտում ենՙ Ղարաբաղի հարցում Ադրբեջանի իշխանությունն ու ընդդիմությունը միասնական են: Ի դեպ, ցույցն օրեր առաջ արտոնվել է հենց Ադրբեջանի իշխանության կողմից; Փաշինյան-Ալիեւ հանդիպման հաջորդ օրն էլ հենց Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը հաղորդել է իր ենթականերին գերագույն գլխավոր հրամանատարի որոշումըՙ ավելի կատարելագործված մարտական հերթափոխ իրականացնել եւ տեխնիկական միջոցները շփման գծի ողջ երկայնքով ավելի լայնորեն կիրառել:

Ի դեպ, երբ Ստեփանակերտը ողջունեց Դուշանբեում Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածությունները, հատուկ շեշտեց, որ Ալիեւին հավատալ չի կարելի: Հետո սա կրկնեց նաեւ Փաշինյանն անձամբ, բայց փաստ է, որ Արցախում նույնիսկ տասը տարեկան պատանին ավելի լավ է ճանաչում Ալիեւին, քան նրան պետք է ճանաչի երկրի ղեկավարությունը: Ի դեպ, ՀՀ վարչապետի խորհրդականները տեղեկացնո՞ւմ են նրան, որ Ադրբեջանի նախագահն իր հետ շատ փափուկ է խոսել, որովհետեւ ՀԱՊԿ-ում դիտորդ դառնալու խնդիրներ է լուծում, կամ` Ալիեւը չի կարող կրթված մարդ լինել, քանի որ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում, մեղմ ասած, լավ չի սովորել… Առհասարակ, որեւէ բան վարչապետին տեղեկացնո՞ւմ են: Օրինակ` Գյումրիի տոնի մասին չէին տեղեկացրել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՐ Է

Հաջորդ գրառումը

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ. «ՉԵՄ ՍԻՐՈՒՄ, ՈՐ ՀԱՅԸ ՀԱՅԵՐԵՆ ՉԻ ԽՈՍՈՒՄ»

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ. «ՉԵՄ ՍԻՐՈՒՄ, ՈՐ ՀԱՅԸ ՀԱՅԵՐԵՆ ՉԻ ԽՈՍՈՒՄ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական