Չորեքշաբթի, Նոյեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՕՐՎԱ ԱՍՏՎԱԾԸ

05/10/2018
- 05 Հոկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Եթե մոռացել եք, ապա հիշեցնեմ, որ ժուկով-ժամանակով, լինում է չի լինում մի կուսակցություն է լինում, անունը` Հանրապետական: Բացի նրանից, որ այս կուսակցությունը ունենում է գաղափարախոսություն, ինչը հայաստանյան իրականության մեջ հազվադեպ հանդիպող բան է քաղաքական ուժերի համար, այդ գաղափարախոսությունը հիմնված է լինում Գարեգին Նժդեհի ուսմունքի վրա, որին, ի դեպ, կուսակցությունում ոչ բոլորն են ծանոթ լինում, եթե իհարկե տասը հոգի ծանոթ լինում է: Հայտնի չէ` խելքի, թե ճարպկության շնորհիվ Հանրապետականը դառնում է իշխանություն եւ աստիճանաբար ամրապնդվում կառավարությունում, Ազգային ժողովում, դատարարաններում, մարզպետարաններում, քաղաքապետարաններում, գյուղապետարաններում, դպրոցներում, նույնիսկ մանպարատեզներում: Բոլոր տեսակի ընտրություններում, լինեն դրանք հանրապետության նախագահի, ինչ-որ քաղաքապետի, թե շենքի լիազորի, անգամ սեղանի թամադայի, ընտրվում են բացառապես հանրապետականները, եւ ստեղծվում է մի իրավիճակ, երբ երկրում մարդիկ բաժանվում են երկու մեծ խմբի` հանրապետականներ եւ ոչ հանրապետականներ: Ընդ որում, հանրապետականներն ամենեւին էլ թվաքանակով չեն զիջում ոչ հանրապետականներին. ամեն դեպքում բոլոր ընտրություններում հաղթում են, անկախ նրանիցՙ հանգուցյալները քվեարկո՞ւմ են, թե ոչ: Մի խոսքով, այս կուսակցությունը կարողանում է հասնել նրան, որ Մելիք-Ադամյան փողոցից բաշխվում են հանրապետության բոլոր պաշտոնները` նախարարից սկսած մինչեւ սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար, նայած թե կուսակցությունից հատկապես ում հետ ես լավ կամ մոտ:

Թե ինչ է տեղի ունենում հետո, բոլորս գիտենք, ինչու է տեղի ունենում` նույնպես…Արդյունքում Հանրապետականը դառնում է ընդդիմություն` պահպանելով սակայն խորհրդարանում ամենամեծ խմբակցությունը: Հենց այդ խմբակցության ղեկավարն էլ օրեր առաջ մի հրաշալի հայտարարություն է արել: Հարցին, թե ի՞նչ է մտածում Հանրապետականը երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, Վահրամ Բաղդասարյանը խորը շունչ է քաշել եւ պատասխանել` ՀՀԿ-ն նման բաների մասին չի մտածում, քանի որ ավելի լուրջ գործեր կան: Հետո, արդեն Փաշինյանի հետ բանակցություններում Բաղդասարյանը վերահատատեց ՀՀԿ-ի դիրքորոշումը: Այսի՞նքն, չէ, շատ հնարավոր է, որ իսկապես մարդիկ ավելի լուրջ գործեր ունեն, օրինակ դատախազությունում կամ դատարաններում, կամ չի բացառվում, որ գիրք են կարդում` վերջապես դրա համար ժամանակ գտնելով, կամ ասենք վերլուծում են իրենց սխալները, որոնք եթե չլինեինՙ Նիկոլ Փաշինյանը կշարունակեր ապրել երրորդ մասի իր տանը` սիրո եւ համերաշխության մասին էլ ոչ թե ՄԱԿ-ին կպատմեր, այլ հեքիաթ կգրեր…Մի խոսքով, հնարավոր է, որ Հանրապետականն իսկապես շատ զբաղված է, բայց կոնկրետ ինչո՞վ: Ի՞նչը կարող է ավելի կարեւոր լինել պետության թիվ մեկ քաղաքական հարցից` երկրի խորհրդարանում քաղաքական մեծամասնության համար: Մանավանդ որ Ազգային ժողովի փոխնախագահ Շարմազանովն ասում է` եթե խորհրդարանը ցրվեց, Հայաստանում սկսվում է պետական մակարդակով Նիկոլի պաշտամունքի շրջան: Բա ՀՀԿ-ն դա ուզում է թույլ տա՞լ, եթե ոչՙ ապա ինչո՞ւ է ավելի կարեւոր գործեր ձեռնարկել, երբ պետությունը փաստացի կարող է վերածվել կռապաշտության օջախի: Նույն Շարմազանովն ասում է` Նիկոլը ժողովրդով է սպառնում, բայց մենք էլ ժողովուրդ ունենք: Շատ լավ, բա ո՞ւր է այդ ժողովուրդը, նկատի չունեմ Փաշինյանին Աստծու հետ շփոթածներին, այլ հենց Հանրապետականի ժողովուրդը, որը ըստ ԱԺ-ի վերջին ընտրությունների` 700 հազարն անցնում էր, ո՞ւր է: Ինչո՞ւ երբ 250 հազար մարդ բղավում էր Նիկոլ-վարչապետ, գոնե 50 հազար մարդ չկար, որ բղավեր` ՀՀԿ-մնա…

Չգիտե՞ք, ես գիտեմ, որովհետեւ Հանրապետականի ժամանակ էլ կռապաշտություն կար, իսկ կուռք ունեցողների համար ամենեւին էլ կարեւոր չէ, թե ով է իրենց այդ օրվա Աստվածը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾԱՐՎԻ

Հաջորդ գրառումը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՐ Է

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՐ Է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական