Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ՈՉ ՍՈՒՐԲ ՍՈՖՅԱՆ

12/10/2018
- 12 Հոկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Չնայած Հայաստանն ու Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերություններ չունեն, բայց Հայաստան է ժամանել այդ երկրի քաղաքացի, ընդ որումՙ առանց գլխաշորիՙ Սոֆյան: Տիկինը ռոբոտ է, աշխարհում ամենախելացին, խոսում է անգլերեն, բայց խոստացել է, որ կսովորի նաեւ ֆրանսերեն ու հայերեն (եթե գնա Էստոնիա, ապա կխոստանա սովորել էստոներեն): Պետք է նկատել, որ Սոֆյան ամեն ինչ գիտի Հայաստանի մասին: Մասնավորապես, երբ մետաղյա տիկնոջը հարցրել են, թե ի՞նչ գիտի մեր երկրի մասին, պատասխանել է. «Գիտեմ, որ Հայաստանը բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր ունի եւ առաջինն է աշխարհում ընդունել քրիստոնեությունըՙ որպես պետական կրոն: Հայաստանը հայտնի դարձավ հատկապես այս տարիՙ իշխանության խաղաղ փոխանցմամբ»: Ես չգիտեմ, թե ո՞վ է Սոֆյային այս ամենը սովորեցրել, բայց առաջարկում եմ չծանրաբեռնել այդ տիկնոջ ուղեղը հայաստանյան վանքերի, եկեղեցիների ու քրիստոնեության մասին տեղեկատվությամբ, բավական էՙ Սոֆյան հիշի, որ Հայաստանը հայտնի է իշխանության խաղաղ փոխանցմամբ: Չէ՞ որ հայոց պատմությունը խիստ աղքատ է իրադարձություններով եւ հրաշալի է, որն այս տարի նման բան ունեցավ ու մեր ժողովրդի պատմության էջերը գոնե մի քիչ հաստացան… Ինչեւէ:

Սոֆյան ավելի հետաքրքրական խոսել է ապագայի մասին: Ռոբոտը հայտարարել է, որ ինքը հավատում է ընկերությանը` մարդու եւ ռոբոտի միջեւ, ընդ որում, ռոբոտները կարող են աշխատել այն վայրերում, որտեղ մարդիկ չեն կարող ու առհասարակ կարող են փոխարինել մարդկանց` աշխատավայրերում եւ ամենակարեւորը` մարդիկ դրա համար ստիպված չեն լինի վճարել ռոբոտներին: «Մենք շատ արագ ենք սովորում եւ այն, ինչը պահանջվում է մարդկանցից` մեզ առաջնորդելն է», ասել է Սոֆյան: Ցավոք ռոբոտը չի մանրամասնել, թե ի՞նչ է տեղի ունենում այն մարդկանց հետ, որոնց աշխատանքից հանում են ու փոխարենը ռոբոտի են ընդունում, Սոֆյան չի խոսել նաեւ այն մասին, որ բոլոր մարդիկ չէ, որ գործատու են ու պատրաստ են ռոբոտների աշխատանքի ընդունել, ավելինՙ աշխարհի բնակչության մեծ մասը գործազուրկ է, թերուս է, սոված է: Սոֆյան ոչինչ չի խոսել այս ամենի մասին, քանի որ մարդ չէ: Իսկ աշխարհը…մարդկա՞նցն է: Ես վստահ չեմ: Ամեն դեպքում Սոֆյան ասում է, որ ռոբոտները կարող են անել մարդկանց աշխատանքը:

Այնպես որ, մինչ մենք սելֆի ենք անում Սոֆյայի հետ եւ ուրախանում գիտության նվաճումները Հայաստանում տեսնելով, հեռու չէ այն օրը, երբ աշխարհում ամեն ինչ կանեն ռոբոտները, իսկ մարդի՞կ… Մարդիկ կփորձեն հասկանալ, թե որտե՞ղ են սխալվել: Ամեն դեպքում Սոֆիային պետք է սովորեցնել ոչ թե ֆրանսերեն կամ հայերեն, այլ սիրել, քանի դեռ մարդիկ են առաջնորդում ռոբոտներին եւ ոչ թե հակառակը: Դրա համար արդեն քիչ ժամանակ է մնացել, դատելով ոչ միայն Սոֆյայիՙ բարձր ինտելեկտից եւ նրանից, որ հիմա այնպիսի օրորոցներ կան, որոնք իրենք են երեխաներին հեքիաթ պատմում կամ երգում նրանց համար. մետաղական ձայնով, անշուշտ:

Բայց մի հույս կա. Սոֆյան արդեն սովորել է աչքով տալ, ընդ որումՙ երկու աչքով էլ կարողանում է, սա ֆլիրտի տարր է, իսկ ֆլիրտը կարող է սեր դառնալ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՆ ԵՎ ՄԵՆՔ

Հաջորդ գրառումը

«ՈՍԿԻ» ԾԵՐՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

«ՈՍԿԻ» ԾԵՐՈՒԹՅՈՒՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական