Օրերս լույս է տեսել Հովհաննես Շիրազի անտիպ գրական ժառանգության առաջին հատորըՙ «Անտիպ էջեր»: Առաջիկայում ընթերցողի սեղանին կդրվի նմանատիպ եւս չորս հատոր: Գիրքը կազմել եւ խմբագրել է դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը: Գրականագետը նշեց, որ սրանով ինքը նախ հարգանքի տուրք է մատուցում մեծանուն հայորդուն, հետոՙ հնարավորություն տալիս, իր խոսքերովՙ ճանաչելու իրական Շիրազին: