Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔՐԴԵՐԸ ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ԽԱՂԻ ԷՊԻԿԵՆՏՐՈՆՈՒՄ

18/01/2019
- 18 Հունվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Սիրիայից ամերիկացիների դուրսբերումը մարտավարական քայլ է

Աբու Դաբիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Սիրիայից ամերիկացի զինծառայողների դուրսբերումը չի խանգարի անհրաժեշտության դեպքում այնտեղ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների իրականացմանը: Նա նշել է, որ ԱՄՆ-ի նպատակը Սիրիայից իրանական զորքերի լիակատար դուրսբերումն է: «Դա հավակնոտ նպատակ է, դա մեր առաքելությունն է: Դրան հասնելու համար ամերիկացիները կարող են օգտագործել բազմապիսի մեթոդներ: Այն փաստը, որ համազգեստավոր մոտ 2000 ամերիկացիներ կհեռանան Սիրիայից, լոկ մարտավարական փոփոխություն է: Դա էապես չի փոխում մեզ անհրաժեշտ ռազմական գործողությունները շարունակելու մեր կարողությունը», ասել է Պոմպեոն:

Հիշեցնենք, որ ամերիկացիները Սիրիայում իրենց ռազմական ներկայությունը արդարացնում էին ոչ միայն «Իսլամական պետությունը» ջախջախելու, այլեւ Թեհրանին զսպելու անհրաժեշտությամբ: Ամերիկացիները Սիրիայում են չորս տարուց ավելի, բայց առաջադրված խնդիրներից ոչ մեկը չեն կատարել, թեեւ «Իսլամական պետությունը» նկատելիորեն թուլացել է: Ավելին, Եվրոմիությունը հրաժարվել է միանալ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներինՙ հայտարարելով շրջափակիչ կանոնակարգի ստեղծման մասին, որը կպաշտպանի Թեհրանում գործարարությամբ զբաղվող եվրոպական ընկերություններին: Անկասկած, ամերիկյան պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում Իրանի տնտեսության վրա, բայց դրանք մահացու չեն: Թեհրանն առայժմ աջակցության որոշակի մակարդակ է պահպանում կնքված բազմակողմ միջուկային գործարքի շրջանակներում: Ձախողվել են նաեւ տարբեր ձեւաչափերով Մերձավոր Արեւելքում հակաիրանական դաշինք ստեղծելու (Իրանի դեմ ուղղված այսպես կոչված «արաբական ՆԱՏՕ»), ընդհանուր առմամբ իսլամական աշխարհը բարիկադների տարբեր կողմերում տեղաբաշխելու փորձերը: Թեպետեւ Թեհրանի եւ որոշ արաբական երկրների (մասնավորապես Սաուդյան Արաբիայի) միջեւ առկա հակասությունները ակնհայտ են:

Վաշինգտոնը եռանդագին կոչ էր անում Մոսկվային եւ (ոչ այնքան ակտիվորեն ու բացահայտորեն) Անկարային օգտագործել Իրանի վրա ազդելու սեփական հնարավորությունները, որպեսզի այդ երկրի ներկայացուցիչները հեռանան Սիրիայից եւ այնտեղ իրադրությունն արձանագրի 2011 թվականի ցուցանիշները: Մտահղացումը հետեւյալն էր. Ռուսաստանը, Թուրքիային մասնակից դարձնելով այդ գործընթացին, Թեհրանի հետ բանակցում է Սիրիայից իրանական զինվորական ստորաբաժանումների դուրսբերման շուրջ, թեեւ ինքը կարող է պահպանել իր ռազմական ներկայությունը Սիրիայում եւ հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված երկխոսություն անցկացնել միայն Վաշինգտոնի հետ: Ի դեպ, մի ժամանակ նույնպիսի դիրք էր բռնել նաեւ Դամասկոսը: Ոչինչ չստացվեց: Ձախողվեցին նաեւ իրանցիների հետ գաղտնի երկխոսություն սկսելու ամերիկացիների փորձերը: Օրերս Իրանի անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հայտարարեց, որ վերջերս Աֆղանստան կատարած իր այցի ժամանակ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները իրեն երկու անգամ առաջարկել են բանակցություններ սկսել: Նա ստահոդ է անվանել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնատար անձանց այն պնդումները, թե բանակցություններ վարելու նախաձեռնությունները բխում են Թեհրանից:

Ընդհանուր առմամբ ակնհայտ է դառնում, որ մինչեւ օրս ԱՄՆ-ը օգտագործել է Իրանի վրա ներգործելու միջոցների գրեթե ամբողջ զինանոցը, բացի ռազմականից: Թեեւ Պոմպեոն խոսում է այսուհետեւ էլ բազմապիսի մեթոդներ օգտագործելու եւ ռազմական գործողությունների շարունակման կարողությունը պահպանելու մտադրության մասին: Եթե խոսենք այդ բազմապիսի մեթոդների մասին, որոնք ԱՄՆ-ը կարող է օգտագոծել Թեհրանի դեմ, ապա կարող է խոսք լինել իրաքյան կամ սիրիական սցենարով Իրանի ներքաղաքական իրադրությունն ապակայունացնելու փորձերի, այլ ոչ թե աշխարհաքաղաքական ծայրամասում նրա դեմ պայքարելու մասինՙ թույլ չտալով այսպես կոչված «շիաների կիսալուսնի» (Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան) ստեղծում: Ամերիկացի փորձագետները (եւ ոչ միայն նրանք) վաղուց ուսումնասիրում են Իրանում «ազգայնական խաղաքարտի» խաղարկման հեռանկարները, ինչը ենթադրում է պարսկական ազգայնականության հակադրումը թյուրքականին, արաբականին, բելուջականին, քրդականին եւ այլն: Այս իմաստով նրանք Իրանն անվանում են «հիդրավլիկ պետություն»: Քննության է առնվում նաեւ ընդհանուր ինքնություն ապահովող շիա գաղափարի աղճատումը էթնիկական ազգայնականության կողմից:

Բայց այդ բոլոր հիմահարցերի մեջ ԱՄՆ-ի համար առավել հասունացածը քրդերի հարցն է, քանի որ վերջինս առնչվում է միանգամից չորս երկրիՙ Իրաքի, Սիրիայի, Թուրքիայի եւ Իրանի շահերին:

Պատահական չէ, որ Վաշինգտոնը Անկարայի հետ երկխոսության ընթացքում չի հանձնում սիրիացի քրդերինՙ ակնհայտորեն հույս ունենալով, որ որոշակի պայմաններում կաշխուժանան իրանցի քրդերը, որոնք ներկա փուլում, ըստ ամերիկյան The National Interest հրատարակության գնահատման, հակված են ավելի շատ պաշտպանելու Իրանի շահերը: Ահա թե ինչու Սիրիայից ամերիկացի զինծառայողների դուրսբերումը հիշեցնում է ավելի շուտ մարտավարական մանեւր, քան ռազմավարության փոփոխություն: Ինչպես կարծում է Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը , նախատեսված սցենարը սկսվելու դեպքում քաոսի նոր ալիքը կծածկի ոչ միայն Մերձավոր Արեւելքը, այլեւ Անդրկովկասը, մասնավորապեսՙ Իրանի հետ բավական երկար սահման ունեցող Ադրբեջանը: Իսկ առայժմ Սիրիայից ամերիկացիների հայտարարված դուրսբերման սկզբնավորումից հետո թվում է, որ օբյեկտիվորեն Իրանն ու Թուրքիան հայտնվում են առավել շահավետ վիճակում: Բայց դա կարող է լինել տարածաշրջանում հերթական խաղի սկիզբը միայն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Twitter-ում սպառնացել է տնտեսական սնանկացման հասցնել Թուրքիային, եթե Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերումից հետո Անկարան իր գործողությունների ընթացքում հարձակվի սիրիացի քրդերի վրա: Թրամփը բառացիորեն գրել է հետեւյալը. «Մենք Թուրքիային կսնանկացնենք այն դեպքում, եթե նա հարձակվի քրդերի վրա»: Այդուհանդերձ, նախագահն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ քրդերն իրենց հերթին չպետք է հրահրեն Թուրքիային: Ըստ որում, ԱՄՆ նախագահը նշել է, որ հարկավոր է ստեղծել քսան մղոնանոց բուֆերային գոտի:

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցից հետո ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն վստահություն է հայտնել, որ Վաշինգտոնին կհաջողվի Անկարայի հետ համաձայնության գալ Սիրիայում ամերիկացիների դաշնակից քուրդ ապստամբների պաշտպանության ապահովման շուրջ: Թեեւ «քրդական հարցին նվիրված աշխատանքները դեռ շարունակվում են, եւ ԱՄՆ-ը հույս ունի գտնել այնպիսի առաջարկություն, որը Թուրքերին հնարավորություն կտա պաշտպանել իրենց երկիրն ահաբեկիչներից եւ հանգիստ թողնել սիրիացի քրդերին»: Այդ ժամանակ թվում էր, թե Վաշինգտոնն ու Անկարան սկսել են գտնել սիրիացի քրդերի հանգուցալուծումը, որի ճգնաժամային կետը դարձել էր ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջոն Բոլթոնին ընդունելուց պաշտոնական Անկարայի հրաժարումը:

Նախօրեին Բոլթոնը նշել էր, որ «Իսլամական պետության» ջախջախման գործում ամերիկացիների հետ մեկտեղ ավանդ էին ներդրել նաեւ քրդերը: Էրդողանը Բոլթոնի խոսքերն անվանել էր լուրջ սխալՙ ընդսմին վկայակոչելով Թրամփի հետ իր անձնական զրույցը: Սակայն Վաշինգտոն վերադառնալուց հետո Բոլթոնը ձեւացրեց, թե ինքը անտեղյակ է Էրդողանի խոսքերից: Ամերիկյան ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում նա հայտարարեց, որ սիրիացի քրդերի վերաբերյալ ամերիկացի եւ թուրք զինվորականների բանակցությունները կշարունակվեն եւ հավանաբար կգոհացնեն թե՛ Վաշինգտոնին, թե՛ Անկարային:

Ի՞նչն առաջացրեց Թրամփի կտրուկ արձագանքը: Տարասովի կարծիքով, դա նախագահ Թրամփի Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Ջիմ Ջեֆրիի զեկույցն է քրդերի անվտանգության ապահովման վերաբերյալ: Ըստ երեւույթին, Ջեֆրին նկատել է, որ Թուրքերը Եփրատից արեւելք նախապատրաստվում են հարձակվել քրդերի վրա, եւ որ Թուրքիայի նախահարձակ դիտավորություններին դեմ հանդիման սիրիացի քրդերը դիմում են Դամասկոսի հետ բանակցությունների: Դա կարող է մտահոգել Վաշինգտոնին եւ Անկարային, բայցՙ տարբեր պատճառներով:

Դամասկոսը, նկատի ունենալով «Իսլամական պետության» դեմ քրդերի պայքարը եւ երկրի ինքնիշխանությամբ նրանց մտահոգությունը, կարող է ապագայում նրանց շնորհել ինքնավարության կարգավիճակ: Ամերիկացիների համար դա նշանակում է վերահսկողության կորուստ Սիրիայում քրդաբնակ տարածքների նկատմամբ, քրդերի միջոցով դեպի Իրան ճեղքում կատարելու հնարավորության կորուստ:

Իսկ Թուրքիայի համար դա երկրի դաշնայնացման հավանական վտանգ է: Ահա թե ինչու քրդական զինված ջոկատներին ԱՄՆ-ի աջակցման պատճառով Վաշինգտոնի եւ Անկարայի տարաձայնությունները ստանում են տարբեր իմաստային երանգներ, եւ ամեն ինչ հավասարակշռվում է արմատական որոշումների եզրին: Թուրքիան հայտարարում է, որ ինքը ամեն պահի կարող է ռազմական գործողություններ սկսել Սիրիայի հյուսիսում քրդական զինված կազմավորումների դեմ, բայց ինքը «պայքարում է ոչ թե քրդերի, այլ ահաբեկիչների դեմ»: Ըստ որում Անկարան տեսնում է, որ Վաշինգտոնը Մերձավոր Արեւելքում եւ, մասնավորապես, Սիրիայում քրդերի նկատմամբ իր քաղաքականությունը վարում էՙ անտեսելով Թուրքիայի շահերըՙ քողարկվելով այսպես կոչված «ռազմավարական գործընկերության» կարգախոսներով:

Թուրքիայի համար վտանգն այն է, որ, Սիրիայի հակամարտության մեջ ներքաշվելով, նա ինքը հայտնվել է աշխարհաքաղաքական մրրկայնության գոտում: Ժամանակակից Թուրքիան, Սիրիան եւ Իրաքը ստեղծվեցին Օսմանյան կայսրության ավերակների վրա: 1923 թվականներից Անկարայում կառավարում էին քեմալականները, Իրաքում եւ Սիրիայումՙ բաասականները, որոնք կասեցնում էին ուրիշ ժողովուրդների շահերի առաջխաղացումը: Բայց այդ ժողովուրդները ներկայումս հայտարարում են իրենց պատմական իրավունքների մասին: Պատահական չէ, որ Թուրքիան այժմ հանդես է գալիս Սիրիայում եւ Իրաքում թուրքոմանների իրավունքների պաշտպանի դերում:

Շատ բան կարող է կախված լինել Ռուսաստան Թուրքիա Իրան դաշինքի կայունությունից, դաշինք, որը կարող է իրավիճակայինից վերաճել ռազմավարականի:

Նախորդ գրառումը

Ի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԱՂԵՍՏԻՆԻ

Հաջորդ գրառումը

ԹԵՀՐԱՆԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԹԵՀՐԱՆԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական