Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԹԵՀՐԱՆԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Գ. Գ.

Հունվարի 16-ին Իրանի ԻՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մուհամմեդ Հուսեյին Բաղերին Բաքվումՙ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակՙ խոսելով երկկողմ հարաբերությունների մասին, «բարեկամ Հայաստանին» խիստ անհաճո հայտարարություն է արել.

«Իրանը Ղարաբաղը համարում է Ադրբեջանի տարածք, աջակցում է եւ այսուհետ էլ կշարունակի աջակցել Ադրբեջանի տարածքային ամբողջկանությանը» , – հայտարարել է Բաղերին:

Հիշեցնեմ, որ այս հայտարությունը տարածվեց գրեթե զուգահեռ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայտնի հայտարարությանը, որում նա Իրանն անվանել էր ավտորիտար պետություն:

Ավելի ուշ Հ. Կոնջորյանը ներողություն էր խնդրել եւ հայտարարել, որ դա ուղղակի վրիպակ էր: