Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԼԵՔՍԻՆԳՏՈՆԻ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

18/01/2019
- 18 Հունվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

«Ամերիկայում քարոզչական նպատակներով միլիոններ ծախսելուց բացի, Թուրքիան փորձում է մեծացնել իր քաղաքական ազդեցությունը այս երկրում»: Նման համոզմունք է հայտնում անկախ լրագրող Դավիթ Բոյաջյանը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրից» ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածում:

Անցյալ տարվա դեկտեմբերի 10-ին մոտ հարյուր թուրքեր եւ 18 հայեր, մեծ մասը Հայ երիտասարդական դաշնակցության (AYF) Մեծն Բոստոնի մասնաճյուղից, ներկա են գտնվել թուրքերեն լեզվով գրքերի նվիրատվության միջոցառմանը Լեքսինգտոնի (Մասաչուսեթս) Cary Memorial հանրային գրադարանում, որտեղ գլխավոր բանախոսը եղել է Բոստոնում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Զեյլան Օզեն Էրիսենը : Հավանաբար ներկա էին նաեւ ամերիկացի եւ թուրք անվտանգության աշխատակիցներ քաղաքացիական հագուստով: AYF-ի անդամները Հայոց ցեղասպանության վերաբերյալ թռուցիկներ էին բաժանել շենքի մուտքի առջեւ:

Թուրքերը մոտ 100 գիրք նվիրեցին գրադարանի համաշխարհային լեզուների բաժնին, որտեղ գրքեր կան ֆրանսերեն, իտալերեն, բենգալերեն, թամիլերեն, հինդի եւ կորեերեն լեզուներով: Հայերեն լեզվով գրականություն չկա: Հետաքրքրական է այն փաստը, որ գրքերի այդ բաժնի քաղաքականության մեջ նշված է, որ «չեն ընդունվելու գրքեր օտար վերնագրերով», բայց «բացառություններ» կարելի է թույլ տալ:

Իր խոսքում կին հյուպատոսը նշել է, որ գրքերը «մեր հոգին են, մեր սրտերը, մեր բանականությունը: Դրանցով մենք դրական ազդեցություն ենք ցանկանում թողնել հասարակության վրա եւ աշխարհը դարձնել ավելի լավը»: Նա խոստացել է երեխաների համար թուրքական պատմվածքների հատուկ միջոցառումներ կազմակերպել: Նվիրաբերված գրքերի հավաքածուի ժապավենը կտրելիս նա շշնջացել է. «Պաշտպանեք ինձ ժխտական էներգիայից»ՙ անշուշտ նկատի ունենալով հայերի ներկայությունը եւ նրանց իրավական պահանջները: Նվիրված գրքերի շարքում էին Օրհան Չեքիջի Թուրքիայի 1919-23 թվերի անկախությանը նվիրված հատորները, «Bilinmeyen Lozan» (Անծանոթ Լոզանի պայմանագիրը) գիրքըՙ Թահա Աքյոլի հեղինակությամբ, նաեւ Յուվալ Նոա Հարարիի «Sapiens-ը», Էդգար Պոի, Դեն Բրաունի, Էլիֆ Շաֆաքի եւ Օրհան Փամուքի ստեղծագործությունները:

Քանի որ հարց ու պատասխանի ժամանակ չհատկացվեց, միջոցառման վերջում մոտեցա հյուպատոսուհուն (հատուկ գործակալը մոտ 3 մետր հեռավորության վրա կանգնած էր) եւ փորձեցի իր մեկնաբանությունը լսել լրագրողների հանդեպ Թուրքիայում ցուցաբերված հետապնդումների եւ ամերիկյան գրադարանի ընձեռած ազատության վերաբերյալ: Նա չպատասխանեց:

Հավատացած եմ, որ գրքերի նվիրատվության այս միջոցառումը, որի նմանը կազմակերպվել էր նաեւ Սանտա Կլարայում (Կալիֆոռնիա) եւ Հյուստոնում (Տեխաս), հիմնականում քաղաքական նպատակ է հետապնդում, բարելավելու Թուրքիայի «իմիջը» Մ. Նահանգներում: Թուրքիայի արտգործնախարարությունը ակնհայտորեն մասնակից է այս գործընթացին:

Գրադարանի տնօրենի մոտ

Նույն օրը առավոտյան Լեքսինգտոնի բնակիչ, վավերագրական ֆիլմեր թողարկող Ռոջըր Հակոբյանը այցելել էր գրադարանի տնօրենուհի Կորեն Ստեմբրիջին եւ իր մտահոգությունը հայտնել այն առնչությամբ, որ նվիրաբերյալ գրքերի մեջ կարող էին լինել նաեւ Հայոց ցեղասպանության փաստը աղավաղող հատորներ:

Միջոցառման վերջում մենք եւս (երեք հայեր) մոտեցանք տնօրենին, եւ ընդգծեցինք, որ հյուպատոս Էրիզենը ներկայացնում է Էրդողանի բռնապետական Թուրքիան, որտեղ լրագրողներին եւ այլախոհներին հետապնդում են եւ բանտարկում, խախտում քուրդերի, ալեւիների, քրիստոնյաների իրավունքները, ժխտում Հայոց ցեղասպանությունը: Տնօրենուհին, որն ունի ռուսական արմատներ, ըմբռնումով մոտեցավ մեր առաջադրած հարցերին եւ մտահոգություններին, բայց նշեց, որ թուրքերն իրենք էին հրավիրել հյուպատոսուհուն եւ գրադարանը չէր կարող չընդառաջել նրան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱԽԱԳԱՀՆ ՍՏՈՐԱԳՐԵՑ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական