ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառության պետի տեղակալ Արսեն Օհանյանը , որը չի զլանում ծաղրելու մեր պետական կրոնն ու ազգային արժեքները եւ հենց կոնկրետ ազգությունը, բավականին «թավշյա» անցյալ ունի:
Դեռ 09.03. 2015թ. «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից 2014թ. նոյեմբերի 25-ից հետախուզվող Արսեն Նորիկի Օհանյանը հայ իրավապահների կողմից ձերբակալվել է` ՌԴ Քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, այն է` գողություն:
Հիմա այս տղան պետական բարձր պաշտոն է զբաղեցնում: Ժողովուրդն ինչ երաշխիքներ ունենա իր ապահովության հանդեպ: