Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հաքան Ֆիդանի այցը Մոսկվա: Ինչո՞ւ է ռուս-թուրքական համակարգումը դարձել տարածաշրջանային եւ միջազգային անհրաժեշտություն»

03/07/2026
- 03 Հուլիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Հունիսի 26-ին այս վերնագրով հոդված է հրապարակվել եգիպտոսյան «Ալմասրի Ալյոում» (Almasry Alyoum) թերթում: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի այցը Մոսկվա 2026 թվականի հունիսի 15-ից 17-ը, որը կազմակերպվել էր նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հրավերով, պարզապես սովորական դիվանագիտական   այց չէր, գրում է թերթը: Հանդիպման հենց ժամանակի ընտրությունն էր ընդգծում դրա հատուկ նշանակությունը. Ուկրաինայում շարունակվող զինված հակամարտությունը, Սեւ ծովում լարվածության սրման պահպանվող ռիսկերը, Սիրիայում Ասադի ռեժիմի անկումից հետո Մերձավոր Արեւելքում ուժերի հավասարակշռության փոփոխությունը, Հարավային Կովկասում նոր համաձայնությունները, ինչպես նաեւ էներգետիկ եւ ծովային անվտանգության հարցերը՝ Սեւ ծովից մինչեւ Հորմուզի նեղուց, կազմում են փոխկապակցված մարտահրավերների մի բարդ ամբողջություն:  

Այցը տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից ընդամենը մի քանի շաբաթ առաջ, որը Թուրքիան նախատեսում է հյուրընկալել հուլիսի սկզբին: Սա այն դարձնում է յուրահատուկ ուղերձ՝ ուղղված ե՛ւ Մոսկվային, ե՛ւ Արեւմուտքին:

Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները, ինչպես նշվում է հրապարակման մեջ, ո՛չ դաշինք են, ո՛չ էլ առճակատում, այլ շահերի բարդ հավասարակշռում, որում միահյուսվում են  համագործակցությունը, մրցակցությունը եւ տարաձայնությունների պրագմատիկ կարգավորումը: Փոխգործակցության այս մոդելը դուրս է պարզ դիվանագիտական     հռետորաբանությունից եւ թույլ է տալիս ավելի լավ հասկանալ, թե ինչու են ռուս-թուրքական հարաբերությունները կայունություն պահպանում նույնիսկ հիմնական հարցերի շուրջ լուրջ տարակարծությունների առկայության դեպքում: Չնայած պարբերական ճգնաժամերին ու լարումներին, երկու կողմերն էլ շարունակում են պահպանել երկխոսությունն ու աշխատանքային շփումները:

Անկարայի գլխավոր առավելությունը, նկատում է թերթը, նրա եզակի դիրքն է, որը չունեն եվրոպական շատ մայրաքաղաքներ: Այն ՆԱՏՕ-ի անդամ է եւ Արեւմտյան անվտանգության համակարգի մաս, բայց ընդսմին պահպանում է Մոսկվայի հետ հաղորդակցության ուղիղ եւ բաց ուղիներ:

Սա Թուրքիային հազվագյուտ հնարավորություն է տալիս միաժամանակ պահպանել կապը Կրեմլի, Կիեւի եւ արեւմտյան երկրների հետ՝ այն դարձնելով  այսօր փոխադարձ վստահության ցածր մակարդակ ունեցող կողմերի միջեւ երկխոսության սակավաթիվ հարթակներից մեկը: Ավելի ու ավելի բազմաբեւեռ դարձող աշխարհում այս դերը դառնում է էական առավելություն Թուրքիայի համար՝  իր աշխարհագրական դիրքի եւ ռազմական ներուժի հետ մեկտեղ:

Ուկրաինական ճգնաժամը, հոդվածագրի վկայությամբ, այցի հիմնական թեման էր: Դիվանագիտական   աղբյուրների համաձայն, Անկարան վերահաստատել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների նոր փուլ անցկացնելու իր առաջարկը: Քննարկված սեւծովյան անվտանգության եւ նավարկության ազատության, Մերձավոր Արեւելքի. Սիրիայի, էներգետիկ անվտանգության եւ Հորմուզի նեղուցի, տնտեսական շահերի հետ մեկտեղ այցի օրակարգում կարեւոր տեղ է հատկացված եղել մեր տարածաշրջանին, ներառյալ Հայաստան-Ադրբեջան գործընթացը: Տարածաշրջանը դարձել է կարեւոր աշխարհաքաղաքական խաչմերուկ, որը կապում է Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Կենտրոնական Ասիայի ու Եվրոպայի շահերը: Չնայած երկու կողմերն էլ շահագրգռված են թույլ չտալ այս շրջանի բաց առճակատման գոտի դառնալը, բայց եւ նրանց միջեւ շարունակվում է մրցակցությունը առեւտրային ուղիների, տրանսպորտային նախագծերի եւ էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ ազդեցության ու վերահսկողության համար, ասվում է հոդվածում: Թուրքիան ձգտում է նաեւ դառնալ Հարավային Կովկասի առեւտրային ուղիների կարեւոր հանգույց: Ռուսաստանն իր հերթին հասկանում է, որ Անկարայի հետ երկխոսությունը նրան տրամադրում է ՆԱՏՕ-ի, Մերձավոր Արեւելքի եւ տարածաշրջանային շուկաների հետ կապի կարեւոր ուղի:

Այսպիսով, եզրակացնում է հեղինակը, Հարավային Կովկասում ռուս-թուրքական համակարգումը ոչ այնքան ռազմավարական շահերի մերձեցում է, որքան երկու երկրների միջեւ առկա մրցակցությունը կառավարելու մեխանիզմ:

Հաքան Ֆիդանի այցը Ռուսաստան, թերթի ձեւակերպմամբ, հաստատում է, որ Անկարայի եւ Մոսկվայի միջեւ համագործակցությունն արդեն երկրորդական դիվանագիտական   ընտրանք չէ, այլ դարձել է ռազմավարական անհրաժեշտություն մի աշխարհում, որտեղ առաջատար տերությունների միջեւ վստահությունն աստիճանաբար թուլանում է:

Գ. Մ.

Նախորդ գրառումը

Քրիստոնյաներին մերձենալու Իսրայելի նոր կեղծավոր քայլը

Հաջորդ գրառումը

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրեն Սուրենյանց

22/07/2026
Հաջորդ գրառումը

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական