Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քրիստոնյաներին մերձենալու Իսրայելի նոր կեղծավոր քայլը

03/07/2026
- 03 Հուլիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթից ստորեւ թարգմանաբար ներկայացվող (որոշ հապավումներով) հոդվածի հեղինակը առաջին սերնդի ամերիկահայ է, որն ապրում է Սան Ստեֆանոյի ծովածոցային հատվածում:

Քրիստոնեական աշխարհի հետ մերձեցման եզրեր գտնելու նպատակով վերջերս Ջորջ Դիքի (George Deek) նշանակումը որպես Իսրայելի հատուկ բանագնաց, երկրի արտգործնախարարության կողմից բնութագրվեց որպես «հմուտ քայլ»: Փորձառու դիվանագետ, 1948-ի պատերազմի վտարանդիների զավակ Դիքը քրիստոնյա արաբ է եւ ըստ փաստաթղթերի նրա նշանակումը առաջին հայացքից «անվնաս ընտրություն» կարելի է համարել: Սակայն հարցի մեջ մի փոքր խորանալու դեպքում կարելի է նշմարել կեղծ բարեպաշտություն այն առումով, որ Իսրայելի կառավարությունը արաբ քրիստոնյայի նշանակումով փորձում է ստեղծել բազմակարծության ներդաշնակություն, մինչդեռ այդ ներդաշնակությունը բացակա է ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա արտաքին քաղաքականության մեջ:

Մինչ միջազգային բեմահարթակում Դիքին ներկայացնում են որպես հաջողակ դիվանագետի, Երուսաղեմում ապրող Պաղեստինի քրիստոնյա համայնքը գոյակեցության ճգնաժամ է ապրում: Արեւմտյան ափում ռազմական օկուպացիայի ճնշման եւ արեւելյան Երուսաղեմում ու բուն Իրսայելում կրոնական անհանդուրժողականության վտանգի առկայության պայմաններում այդ քրիստոնյա համայնքը հետզհետե նոսրանում է: Բեթղեհեմի քրիստոնեական վայրերում վերաբնակեցման ծրագրերի շարունակական բնույթի ֆոնին հատուկ բանագնացի նշանակումը բոլորովին էլ դիվանագիտական ճիշտ քայլ չէ: Այն պարզապես փորձ է շեղելու ուշադրությունը դեպի մի այլ բնագավառ: Նրա նշանակման հեգնանքն իր գագաթնակետին է հասնում հենց Երուսաղեմի պատերի ներսում: Մինչ նրա պարտականությունն է Իսրայելը ներկայացնել որպես խաղաղ պատսպարան քրիստոնյաների համար, այդ քաղաքի ավելի քան 1600 տարվա վաղեմություն ունեցող հայկական թաղամասի բնակիչները ապրում են հողերը հափշտակող «գիշատիչների» սպառնալիքների ներքո: Նրանք 24-ժամյա վերահսկողություն են սահմանել պաշտպանելու համար իրենց հողատարածքները այսպես կոչված «բարենորոգման» վիճելի գործարքներից: Սա սովորական անշարժ գույքի վիճաբանություն չէ, այլ պետական աջակցությամբ համակարգված փորձ` վերացնելու Երուսաղեմի քրիստոնեական դիմագիծը: Հայկական համայնքի համար հատկապես Դիքի նշանակումը «դառը դեղահաբ է, որը հնարավոր չէ կուլ տալ»` հաշվի առնելով անցյալի փորձառությունները: Նաեւ ներկայի: Որպես Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դիքը մասնակցել է հայերին պատուհասած բռնություններին, իսրայելական զինատեսակներ մատակարարելով Բաքվին, որոնք վճռորոշ դեր կատարեցին պատերազմում: Դիքը սովորական անձնավորություն չէր այնտեղ, այլ սառնասիրտ անտարբերությամբ հետեւող դիվանագետ, որ ականատես էր լինում, թե ինչպես են Արցախը հայաթափելուց հետո ադրբեջանցիները հողին հավասարեցնում հայկական եկեղեցիներն ու սրբավայրերը, որպեսզի վերացվեն հայկական պատմական հետքերը: Նա նույնիսկ անհրաժեշտ չհամարեց թեկուզ դիվանագիտական բառապաշարով իր մտահոգությունը հայտնել պատահածի վերաբերյալ: Այնպես որ, քրիստոնյա աշխարհի հետ նրա պարտավորությունները զուտ գործարք են: Իսկ նշանակումը այդ պաշտոնում` ցինիկ քայլ, որը ոչ թե կպաշտպանի քրիստոնյա համայնքը, այլ կշարունակի իր անտարբեր կեցվածքը եւ ավարտին կհասցնի ընդդեմ հայերի գործադրված գործողությունները:

ՍՏԵՓԱՆ ՓԵՇԴԻՄԱԼՋԻ

Հաղորդակցան կապուղիների ռազմագետ, ԱՄՆ

Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Arm. Mirror-Spectator)

Նախորդ գրառումը

Այն երկիրը, որտեղ ուզում եմ ապրել

Հաջորդ գրառումը

«Հաքան Ֆիդանի այցը Մոսկվա: Ինչո՞ւ է ռուս-թուրքական համակարգումը դարձել տարածաշրջանային եւ միջազգային անհրաժեշտություն»

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրեն Սուրենյանց

22/07/2026
Հաջորդ գրառումը

«Հաքան Ֆիդանի այցը Մոսկվա: Ինչո՞ւ է ռուս-թուրքական համակարգումը դարձել տարածաշրջանային եւ միջազգային անհրաժեշտություն»

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական