Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՆՑԼԵՐ ՄԵՐԿԵԼԻ ՇՆՈՐՀԻՎ Է ՆԱԵՎ, ՈՐ ՍԱՀՄԱՆԻՆ ՉԵՆ ԿՐԱԿՈՒՄ

12/04/2019
- 12 Ապրիլի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Ինչպես ծանուցել էինք «Ազգ»-ի ապրիլի 5-ի համարում, ապրիլի 4- ին Բունդեսթագը երկրորդ ընթերցմամբ 45 րոպեանոց քննարկման ներկայացրեց եւ ձայների ճնշող առավելությամբ վավերացրեց Բրյուսելում 2017- ի նոյեմբերի 24- ին ՀՀ- ԵՄ- ի միջեւ կնքված «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը: Աջակողմյանՙ AfD խմբակցությունը, Ձախերը ձեռնպահ քվեարկեցին:

Նախորդ հրապարակման մեջ ամփոփ անդրադարձել ենք ելույթների դրական բովանդակությանը, խոստացել անդրադառնալ Այլընտրանք Գերմանիայի համար (ԱԳՀ, AfD) խմբակցությունից Անտոն Ֆրիիզենի ելույթիՙ Հայաստանի մասին բացասական ելեւէջներին: Ռուսերենի ակցենտը շեշտող գերմաներեն իր խոսքում պատգամավորն ասաց, թե 2018- ի խորհրդարանական ընտրություններից հետո, փետրվարի վերջին, մարտի սկզբին եղել է Հայաստանում, դրական տպավորություն ստացել, ԵՄ- ՀՀ- ՌԴ եռակողմ հարաբերությունները հետխորհրդային այլ հանրապետությունների համար կարող են օրինակ հանդիսանալ, իսկ այնուհետ կենտրոնացավ կազմակերպված հանցավորության դեմ պայքարին, Թյուրինգիա երկրամասում այսպես կոչված «հայկական մաֆիային», ինչպես նաեւ երկրում ապօրեն գտնվող ՀՀ քաղաքացիների պարտադիր վերադարձին: Մեր «աքիլլեսյան գարշապար» դարձած այս թեմաների մասին թեեւ գրել ենք պարբերաբար, սակայն առաջիկայում առիթ կլինի նորից արծարծել դրանք «Ազգ»-ի էջերում:

Համաձայնագրի վավերացման լուրը նույն օրը մատուցվեց գերմանալեզու տարբեր լրատվամիջոցներում: Առավել ծավալունը սակայն ապրիլի 4- ին գերմանական հեռուստաընկերության առաջին ալիքիՙ ARD-ի կենտրոնական ստուդիայի կայքէջի բլոգում ներկայացված հարցազրույցն է Բունդեսթագի պատգամավոր, քրիստոնյա դեմոկրատ Ալբերտ Վայլերի հետ: Նա գերմանահայկական ֆորումի նախագահն է, եղել է ԼՂ-ում, հայտնվել Ալիեւի «սեւ ցուցակում», ինչը պատճառ դարձավ, որ 2018- ի օգոստոսին կանցլեր Մերկելի հետ Երեւանից Բաքու մեկնելու արտոնություն չստանա: Կանցլերին ուղեկցող պատվիրակության կազմում Վայլերին փոխարինեց եւ Բաքու մեկնեց նույն կուսակցությունից Յոհան Վադեֆուլը:

Ամփոփ ներկայացնենք Թոմաս Քրոյցմաննի եւ Քրիստին-Մարի Շվիթցերի «Մերձեցում Հայաստանին: Այո, բայց ԵՄ անդամակցությանըՙ ոչ» վերնագրված հարցազրույցը: Գերմանական մամուլում հաճախ շեշտադրվողՙ Թուրքիայի, Ադրբեջանի հետ փակ սահմանների պարագայում Հայաստանիցՙ ծայրահեղ աղքատ երկրից ի՞նչ սպասելիք կարելի է ունենալ հարցի տրամաբանությունը կա նաեւ այս զրույցի սկզբնամասում, երբ հիշեցվում է, թե «Գերմանիան եւ ԵՄ- ն կամենում են աջակցել Հայաստանին առեւտրի, ներդրումների հարցում»:

Վայլերը պարզաբանում է, թե մոլիբդենի հանքերով, ընդերքով հարուստ Հայաստանից գերմանացիները կարող են շահ ստանալ: Նույնը վերաբերում է նաեւ աշխատուժին. «Մայիսին մեկ անգամ եւս Հայաստան եմ մեկնելուՙ տեղիՙ խնամատարության ոլորտում աշխատուժը Գերմանիայի համար հավաքագրելու նպատակով: Այս համաձայնագրով հաստատվում է, թե երկու երկրները կամենում են սերտ միասնական աշխատանք ծավալել, որ կարող է խաղաղության երաշխավորմանը ծառայել:

Ինֆրակառուցվածքը, տնտեսությունը արդիականցնելու անհրաժեշտ գումարների մասին հարցին Վայլերն ընդգծում է նախ 7 միլիոնանոց սփյուռքիՙ դեպի երկիր ուղղվող գումարների մասին, որ նույնքան է կազմում, որքան Հայաստանի տնտեսությունն է ստեղծում, այնուհետ նշում, թե արտերկրի ներդրողներին էլ սպասում են Հայաստանում, իսկ Գերմանիան առաջին շարքերում է: Լրագրողներիՙ Հայաստանի զարգացմանը խոչընդոտող եւ գերմանացի ներդրողների աշխատանքը խաթարող կոռուպցիայի մասին ակնարկին, Վայլերը նկատել է տալիս, թե նույնիսկ նախկին կառավարությունն էր աշխատում խիստ միջոցներով պայքար ծավալել դրա դեմ, բայց երկար ժամանակ կպահանջվի տասնամյակներով զարգացում ապրած կոռուպցիան որոշակի չափերի մեջ զսպելու համար: Գերմանիան էլ կոռուպցիայից իսպառ զերծ երկիր չէ, մենք այդ հարցում առաջատար դիրքում չենք, պատասխանում է ՔԴՄ պատգամավորըՙ մեկնաբանելով, թե գերմանացի ներդրողների համար դա չէ հսկայական խնդիրը, այլ այն, որ տեղում ապահովվեն իրավական երաշխիքներ, քրեական տարրերից պաշտպանվածություն, հարկային մի համակարգ լինի, որին ապավինած կարելի է ծրագրեր կազմել եւ տեղում մասնագիտացված աշխատուժ լինի, ինչն առկա է:

Մոսկվան ինչպե՞ս է արձագանքում ԵՄ-ՀՀ հարաբերությունների հետագա խորացմանը հարցին ի պատասխան Ալբերտ Վայլերը նշում է, թե Մոսկվայի արձագանքը հանդարտ է, նույնիսկ Հայաստանում վերջին իշխանափոխության ժամանակ չի միջամտել, ինչպես, իր տեսակետից, չի միջամտում Հայաստան- ԵՄ կամ Գերմանիայի հետ հարաբերություններին: Եվրոպայից Հայաստանը դիտարկվում է որպես Ռուսաստանի ուղղությամբ կամուրջ, որի միջոցով Ռուսաստանի հետ որոշ չափով համագործակցություն կարող է լինել:

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան սահմանի անվտանգության արդի վիճակին, Բունդեսթագի պատգամավորը ծանուցում է, թե այժմ ԼՂ – ում չեն կրակում: Սա նաեւ կանցլերի այցի շնորհիվ է: Բազմիցս առիթ եմ ունեցել խոսելու, նաեւ խնդրելու կանցլերին, որ Ադրբեջանի նախագահին հասկանալ տա, թե դիպուկահարների կրակոցները պիտի դադարեն, որ անմեղ մարդիկ, երեխաներ, երիտասարդներ սահմանին չզոհվեն: Նա դա արեց, ինչի համար շատ երախտապարտ եմ: Այդ ժամանակվանից ի վեր սահմանին անդորր է, էլ զոհ չկա, հույս ունեմՙ սա կպահպանվի:

Վայլերի հետ զրույցում հիշատակվում է նաեւ ԼՂ այցի պատճառով նրա մուտքն Ադրբեջան չարտոնելու փաստը: «Մայիսին Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամական խմբով Վրաստանից Ադրբեջան ենք ուզում մեկնել: Անցյալ շաբաթ նորից հստակեցրին, թե ես Ադրբեջան չեմ կարող մեկնել, քանի որ ԼՂ- ում եմ եղել», պատմում է Գերմանահայկական ֆորումի նախագահ քրիստոնյա դեմոկրատ պատգամավորը: «Հնում Աթենքի եւ Հռոմի հետ սերտ հարաբերություններ ունեցող Հայաստանը եվրոպական մեծ տիրույթում էր, պետականորեն առաջին քրիստոնյա երկիրը: Կարո՞ղ եք պատկերացնել, թե օրերից մի օր ՀՀ- ը ԵՄ – ին անդամակցող երկիր կարող է լինել» հարցին Վայլերն այսպես է պատասխանումՙ այդպիսի հարց չկա, Հայաստանն էլ չի ուզում: Նա լավ հարաբերություններ է ակնկալում Եվրոպայի հետ, նաեւՙ տնտեսականի մասին է խոսքը: Բայց գիտե, որ Ռուսաստանը հզոր պաշտպանական եւ տնտեսական գործընկեր է: ՌԴ- ում գրեթե 1 միլիոն հայ է ապրում, աշխատում, սերտ ազգակցական կապ կա: Արտգործնախարար Լավրովն օրինակ կիսով չափ հայ է: Այսուՙ մերձեցումՙ այո, բայց ԵՄ անդամակցությունՙ ոչ:

Նախորդ գրառումը

ՆԵՐԵՑԵՔ, ԲԱՅՑ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆՔ ՀԵՏԱՄՆԱՑ ԷԼ ՄՆԱԼ

Հաջորդ գրառումը

ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական