Ուրբաթ, Հունիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ

12/04/2019
- 12 Ապրիլի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

Արդեն աշխարհ տեսած մարդիկ, ովքեր այցելել են բոլոր հայտնի զբոսաշրջային վայրերն ու օբյեկտները, միշտ էլ փնտրում են ինչ-որ նոր բան: Զբոսաշրջիկների հետաքրքրությունն առաջացնում են ոչ միայն աչք շոյող ընտիր բնապատկերները, այլեւ այլ ժողովրդի մշակույթի մեջ խորանալու հնարավորությունը, ընտիր խոհանոցի համերի զգացողությունը, այդ ժողովրդի պատմությունն իմանալը:

Զբոսաշրջիկի համար նման հայտնագործություն կարող է դառնալ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը, մասնավորապես Ղազախստանըՙ աշխարհի իններորդ երկիրն իր տարածքով, որն ունի եզակի դիրք երկու տնտեսական տերություններիՙ Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ: Ամենահետաքրքրականն այն է, որ այդ հսկա տարածքում բնակվում է 20 միլիոնից պակաս մարդ, իսկ Ղազախստանի բնակիչներն իրենք այն անվանում են «Մեծ տափաստանի երկիր»:

Իսկապես, այդ պետության խոշոր քաղաքաների փողոցները շատ եվրոպացիների կթվան չափազանց լայն եւ նույնիսկ, գուցե, անմարդաբնակ: Սակայն գլխավորն, ինչին հարկ է ուշադրություն դարձնել, իհարկե, Ղազախստանի բազմերանգ բնությունն է: Որպես օրենք, ճամփորդության մեկնելով, մենք սովոր ենք դիտել միայն լեռները կամ ծովափերը ափամերձ հյուրանոցներով, միայն վայրի ջունգլիները կամ անապատները, բայց ոչ այդ բոլորը միասին: Այնինչ այստեղ, մեկ երկրում, կարելի է տեսնել բազմաթիվ մղոններով տարածված տափաստաններ, նաեւ բարձր լեռներ ու գեղեցկագույն լճեր, ժամանակ անցկացնել լեռնադահուկային հանգստավայրում, զբոսնել անտառներում:

«Քարե ջունգլիների» սիրահարներին, իմիջիայլոց, Ղազախստանը նույնպես կզարմացնի, գեղեցիկ Նուր-Սուլթան մայրաքաղաքի (նախկինՙ Աստանա) ճարտարապետությունը ի վիճակի է ապշեցնելու նույնիսկ ամենագետ զբոսաշրջիկին: Ամենատարբեր ձեւ ստացած բարձր ապակեպատ շենքերը կողք-կողքի են վառ ներկված բնակելի շենքերի հետ եւ նրանց հարեւանությամբ այգիներ են ու պուրակներ քանդակներով ու հուշարձաններով:

Նկատի առնելով նման բազմակողմանիությունը, այդ երկրի գործնականում յուրաքանչյուր տարածաշրջանում լավ հնարավորություն կա բացահայտելու զբոսաշրջային ներուժը: Օրինակՙ նույն այդ մայրաքաղաքն արդեն վաղուց աշխարհին հայտնի է որպես մի քաղաք, որտեղ կարեւոր հարցեր են լուծվում: Այստեղ տարբեր տարիներ տեղի են ունեցել Համաշխարհային կրոնների առաջնորդների համագումարը, ԵԱՀԿ գագաթաժողովը, Սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները: Այս քաղաքում է նաեւ անցել ԷԿՍՊՈ-2017 Միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Իզուր չէ, որ Նուռ-Սուլթանն անվանված է պետության ոչ միայն քաղաքական, վարչական, գործարար եւ մշակութային կենտրոն, այլեւ «Եվրասիայի սիրտ»: Այդ հանգամանքից ելնելով, գործնական զբոսաշրջության սիրահարներին Ղազախստանի մայրաքաղաքը պետք է որ շատ դուր գա:

TripAdvisorկամ Lonelyplanet տիպի կայքերի մեծ մասում, որտեղ ներկայացված են աշխարհում հանգստանալու հայտնի վայրերը, կարելի է հանդիպել հոդվածների Ալմաթի հարավային մայրաքաղաքի մասին: Այս գեղեցիկ քաղաքն իր արվարձաններով հայտնի է գեղատեսիլ բնապատկերներով, այդ թվում Շըմբուլակ ժամանակակից լեռնադահուկային հանգստավայրով: Քաղաքն ունի հարուստ ու հետաքրքրական պատմություն, ինչի մասին կարծես ջանում են պատմել փողոցների անունները, հուշարձաններն ու անցյալ դարի փայտյա կառույցները: Այստեղ, իմիջիայլոց, շատ հանդարտ եւ հանգիստ մի կյանք է, ինչը պարզ է դառնում քաղաքացիների վարքից, որոնք ոչ մի տեղ չեն շտապում եւ ապրում են իրենց հաճելի առօրյայով:

Ալմաթիի կենտրոնում հսկա տարածքի վրա տեղավորվել է հանրապետությունում հնագույն Բուսաբանական այգին, որտեղ ներկայացված են բույսերի գործնականում բոլոր հայտնի տեսակները: Այստեղ են աճեցվել եղեւնիների, լորենիների եւ թխկիների ծառուղիները, Ճապոնական այգին, Տայգան եւ նույնիսկ արեւադարձային ջունգլիները: Խորքում ընտիր ծաղկանոցն է: Քարերի գագաթներին բուն են դրել թռչունները, ճյուղից ճյուղ են թռչում սկյուռիկները:

Քաղաքը շրջապատված է լեռներով, այդ պատճառով էլ թվում է, թե ամեն կողմից նրան հսկում է բնությունը: Ճոպանուղով ուղղակի պուրակից կարելի է բարձրանալ Կոկ-Տոբե լեռը, որը կառուցապատված է հանգստյան զբոսայգիով եւ հատուկ դիտահրապարակներով, որտեղից մի հիանալի տեսարան է բացվում քաղաքին, հստակ ցույց տալով համարյա յուրաքանչյուր շենք:

Բառացիորեն մեկ ժամ ուղեւորվելով կարելի է հասնել Մեդեու թավուտին, որը հայտնի է իր բարձր լեռնային սահադաշտով, թարմ օդով եւ բնական գոտիներով: Էլ ավելի բարձր է Շըմբուլակ լեռնադահուկային հանգստավայրը, որը գտնվում է Ալաոաո գեղատեսիլ կիրճում:

Ոչ մի զբոսաշրջային երթուղի Ալմաթիում չի կարող շրջանցել Չառինյան կիրճը, որն, իսկապես, զարմանալի մի տեղ է: Այստեղ արդեն եղած զբոսաշրջիկներից շատերը նշել են, որ այդ պատկառազդու լեռները, որոնք ձգվում են Չառին գետի երկայնքով, իսկապես հիացմունքի են արժանի: Այդ կիրճի տարածում կան շատ կենդանիներ, ինչպես նաեւ եզակի բույսեր, որոնք մնացել են Սառցե դարաշրջանի ժամանակներից:

Ալմաթիի մոտ գտնվող եւս մեկ բնական տեսարժան վայր է Կոլսայան կղզիներըՙ երեք կղզիներից բաղկացած մի չքնաղ համակարգ Հյուսիսային Տյան-Շանում: Երկնագույն ջուրը շրջափակված գեղեցկագույն լեռնային ստորոտներով եւ անտառներովՙ դեպի իրեն է գրավում տարեցտարի ավելացող բնության սիրահար զբոսաշրջիկների: Դրանք շատ հարմար են ընտանեկան պիկնիկների, քեմփինգի եւ ձիերով ճամփորդության համար: Թվում է, թե հենց այսպիսի վայրերում է հաստատվում բնության հետ կապը:

Ղազախստանի հյուսիսում նույնպես կան հանգստյան գոտիներ: Դրանցից մեկը Բուրաբայն է, որը նույնպես հայտնի է լեռներով ու անտառներով: Իմիջիայլոց, հենց այստեղ են սիրում հանգստնալ մայրաքաղաքի բնակիչները հանգստյան օրերին: Սփռված անտառային թավուտները դեպի իրենց են ձգում ակտիվ հանգստի սիրահարներին, ովքեր ցանկանում են հանգստանալ «առանց ջանքեր գործադրելու», կարող են ամբողջ օրով հաստատվել Բուրաբայ, Շչուչյե, Մեծ եւ փոքր Չեբաչյո լճերի լողափերում:

Ղազախստանի խոշորագույն հարավային քաղաքներն են Շիմկենտը եւ Տարազը, որոնք նույնպես ներծծված են պատմությամբ: Իզուր չէ, որ նրանց անվանում են հանրապետության կանաչ օազիսներ, որոնք հյուրերին դիմավորում են գույների եւ անուշահոտությունների բազմազանությամբ, որտեղ միշտ լուսավոր է եւ տաք:

Ղազախստան այցելելիս այնուամենայնիվ չի կարելի նախապատվությունը չտալ էթնիկ զբոսաշրջությանը, թեկուզ այն պատճառով, որ այն երկիր է հարուստ պատմական եւ մշակութային ժառանգությամբ: Վերջերս հատուկ ծրագիր մշակվեց Մեծ Մետաքսի ճանապարհի վերածնման նպատակով: Դա մի ահռելի առեւտրական երթուղի է, որն անցյալում միացրել է Արեւելքն ու Արեւմուտքը, որտեղ տեղակայված են պատմության բազմաթիվ հուշարձաններ: Նման պատմական հուշարձաններից մեկն էլ կարելի է համարել Թուրքեստան քաղաքը, որը պահպանել է հնագույն քաղաքաշինական կառուցվածքը, պատմական քարավանային ճանապարհներով, որոնցով այժմ ձգվում են ժամանակակից քաղաքի հիմնական մայրուղիները: Երկրի արեւմուտքում Կասպից ծովից բացի հետաքրքրություն առաջացնող բաներ էլ կան: Այստեղ են գտնվում Բեկետ-Ատա, Շոպան-Ատա եւ Կարաման-Ատա ստորգետնյա մզկիթները, Օմարի եւ Թուռի դամբարանները, Մանգիշլակ թերակղզու դամբարանադաշտերը, «Բոկեյան Հորդա» հուշարձանների համալիրը, «Սարայշիկ» հնագույն բնակավայրը:

Արեւելա-Ղազախստանյան մարզում ժողովրդականություն է վայելում բնապահպանական զբոսաշրջությունը: Այստեղ են գալիս, որպիսի տեսնեն «Բերել» պետական պատմամշակութային արգելոց թանգարանը, Ավակոլ լիճը, Կալժիրյան լիճը, Կատոն-Կարագայան պետական բնական ազգային պարկը:

Երկրում գործում է «Սրբազան Ղազախստան» ծրագիրը, որը կոչված է պատմելու պետության պատմա-մշակութային ժառանգության եւ ազգային միասնության խորհրդանիշների մասին: Նման սրբազան վայրերից են Աուլիետաու լեռը, որտեղ են գտնվում Զրադաշտ մարգարեի, Ժոշի խանի, Ալաշա խանի, Թոխտամիշ խանի, Եդիգե բեյիՙ ժողովրդի ականավոր նախնիների հնագույն հուղարկավորութան վայրերը:

Պատմության հանդեպ ոչ մեկին անտարբեր չեն թողնի եւ Խոջա Ահմեդ Յասավիի, Այշա Բիբիի, Բաբաջի Խաթունի, Ալաշա-խանի, Ժուբան-անայի դամբարանները, ինչպես նաեւ Կարլագ եւ Ալժիր պատմահուշահամալիրի թանգարանները: Իզուր չէ, որ վերջին ժամանակներս մշակութային-ճանաչողական զբոսաշրջությունն ավելի հանրաճանաչ է դարձել աշխարհում, նույնիսկ լողափնյա կամ մարզական զբոսաշրջության համեմատությամբ: Ճանաչելը մարդկանց, ովքեր քեզ հետ նույն մոլորակի վրա են ապրում, իմանալ նրանց կենցաղը, մշակույթն ու ավանդույթները, շատ ավելի հետաքրքրական է: Եվ այդ առումով, անվիճելիորեն, արժե բացահայտել Ղազախստանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱՆՑԼԵՐ ՄԵՐԿԵԼԻ ՇՆՈՐՀԻՎ Է ՆԱԵՎ, ՈՐ ՍԱՀՄԱՆԻՆ ՉԵՆ ԿՐԱԿՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ… ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

Թեհրանը սկսեց հրապարակել Իսրայելի ատոմային գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր

13/06/2025
Հաջորդ գրառումը

ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ... ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Լակոտություն անելու ժամանակը չէ. Արմեն Այվազյան

13/06/2025

Քաղաքագետ Արմեն Այվազյանը գրում է. «Այսօր Իսրայելը լայնամասշտաբ պատերազմ սկսեց Իրանի դեմ։ Այս լուրջ տարածաշրջանային էսկալացիայի պայմաններում Հայաստանը հայտնվել է...

ԿարդալDetails

Իրանը անօդաչու թռչող սարքերի շարք է սկսել Իսրայելի ուղղությամբ

13/06/2025

Ռուբիոն բավականին հետաքրքիր տեքստ է տարածել․ Սուրեն Սարգսյան

13/06/2025

Իրանին ճնշելու մյուս ամենահավանական կետը լինելու է Սյունիքը. գործի է անցնելու Իսրայելի փաստացի դաշնակից հանդիսացող Ադրբեջանը. Վարուժան Գեղամյան

13/06/2025

Իրանի օդային տարածքը փակ է

13/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական