Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՆԻ ՈՒՇ ՉԷ

09/05/2019
- 09 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Որեւէ հեղափոխություն, իշխանության ոչ-սահմանադրական կամ ժողորդախոսակցական լեզվովՙ ոչ-բնական փոխանցման յուրաքանչյուր փորձ ուղղակի հանցանք է պետության ու ժողովրդի հանդեպ: Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժումը, ում ուզում է դուր գա-չգա, ճիշտ այդպիսին էր: Կգա ժամանակը, եւ սերունդները նրա՛ն էլ, նրա հետ իշխանության եկածների՛ն էլ խստորեն կդատապարտեն: Քանզի ամեն հեղափոխություն տասնամյակներով, երբեմն նաեւ մեկընդմիշտՙ ե՛տ է շպրտում պետության ու հասարակության զարգացումը: Հիմա անընդհատ թմբկահարվում է, թե այս հեղափոխությունը անարյուն էր, թավշյա էր, հանդուրժողակա՜ն էր: Հետո՞ ինչ: Մի՞թե անարյուն, ոչ բռնի հեղափոխության մասին դիֆերամբներ երգողները չեն տեսնում, որ նախկինների հանդեպ ատելության արհեստական բորբոքումն այժմ ահռելի չափեր է ընդունել: Ամենուրեք անհանդուրժողականությունն այնպիսի զարհուրելի խորության է հասել, որ տագնապ է հարուցումՙ արդյո՞ք հաջորդիվ չեն սկսվելու այլախոհների զանգվածային հետապնդումները: Մինչդեռ ժողովրդի եւ հատկապես երիտասարդության մեծամասնությունը նորօրյա հեղափոխականների ետեւից գնաց ոչ թե հանուն նոր բռնությունների, այլ այն պատճառով, որ հոգնել էր կյանքի անհեռանկարայնությունից, կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում առկա անարդրություններից, զանազան անմաքուր պաշտոնյաների շահատակություններից: Մարդիկ փոփոխությունների էին ծարավի, եւ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման մեջ տեսա՛ն այդ հնարավորությունը: Բոլոր երկրներում հեղափոխության ամենամեծ թշնամին մի՛շտ էլ հակահեղափոխությունն է համարվել: Որովհետեւ հեղափոխական ճանապարհով (կամ հախուռն կերպով) իշխանության եկածները ճիշտ նույն կերպ իշխանությունից զրկվելու վա՛խ են ունենում: Այդ վախը նոր պաշտոնյաներին անվերջ դրդում է… հաճոյանալ ժողովրդին: Դա այսօր ամենից ավելի նկատելի է վարչապետի վարքագծում: Երեւի իսկապե՛ս հակահեղափոխությունից ենթագիտակցաբար վախ ունի եւ մտածում է հարկը պահանջածինՙ ապավինել զանգվածների պաշտպանությանը: Մարդիկ դա զգում, հասկանում եւ դրանից… դժգոհո՛ւմ են: Որովհետեւ վարչապետը իշխանության հասնելուց հետո շատ հաճախ հանդես է գալիս տրամագծորեն հակառա՛կ դիրքերից, քան մինչ հեղափոխությունն էր: Օրինակ, նա այսօր օգտվում է այն կայսերական լիազորություններից, որոնց համար ժամանակին դատափետում էր նախորդներին: Վարչապետը սիրում է խոսել նաեւ իր կառավարության իրական կամ երեւակայակական նվաճումներից, որոնցով, միգուցե, դեռեւս կարողանա… պահե՛լ իշխանությունը: Նրա հանդեպ կույր պաշտամունք ունեցողներ, այո՛,այսօ՛ր էլ կան, թեեւ գնալովՙ պակասում են: Կան նաեւ նախորդների մեղքերը նորերի սխալների հետ համեմատողներ: Իբրՙ սրանք, ինչ էլ լինի, նախորդների համեմատ ավելի լա՛վն են: Բայց եթե նորերը նախկիններից ՇԱՏ ԱՎԵԼԻ լավը չպիտի լինեին, հապա ինչու՞ են եկել: Եթե այսպես գնաՙ վախենամ վրա հասնի նոր, այս անգամ, Աստված մի՛ արասցե, արդեն արյունո՛տ հեղափոխությունը: Այդժամ հասարակական զայրույթի փոթորիկը կսրբի-կտանի թե՛ Նիկոլ Փաշինյանին, թե՛ նիկոլականներին: Նրանց հետ ոտքի տակ կգնան նաեւ բազմաթիվ ուրիշներ, որոնց վրա առաջինը կհարձակվեն հենց Նիկոլ Փաշինյանի հասցեին այսօր դեռեւս օվսաննաներ երգող բազմաթի՜վ քծնողները: Ահավոր է, երբ նման արատով տառապում են ոչ միայն ամեն տեսակ զազրախոս թերուսներր, ովքեր չեն խորշում սոցցանցերում նույնիսկ սեռական բնույթի հայհոյանքներ գրել, այլեւ ոչ-քիչ դեպքերում նույնիսկ բավական հայտնի մտավորականներ, ովքեր նախորդներին հայհոյելովՙ փորձում են այդ կերպ նոր ղեկավարների ա՛չքը մտնել: Մեր պատմության մեջ քծնանքի ու հայհոյանքի այսպիսի ահռելի ծավալ, հավանաբար, եղել է միայն բեղավոր հրեշ Իոսիֆ Ստալինի օրոք: Իսկ անկախությունից ի վեր նման նողկալի երեւույթ Հայաստանի առաջին դեմքերից որեւէ մեկի ժամանակ, գոնե այսքան ցցուն կերպով, չի՛ զգացվել: Սա, փաստորեն, բարքերի անկման, զանգվածների մտավոր կուլտուրայի աղետալի իջեցման անխաբ վկայություն է, որը հաղթահարելու որեւէ նշույլ առայժմ չի երեւում: Այնինչՙ հարկավո՛ր է: Եվ որքան հնարավոր էՙ շո՛ւտ: Որպեսզի հասարակական կյանքի բնականոն ընթացքը վերականգնվի, քանի անհուսալիորեն ուշ չէ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՐՔԱԿԱՆ ՑՈՒՑԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՀԱՅԵՐՈՒ ԵՒ ՔԻՒՐՏԵՐՈՒ ԴԷՄ

Հաջորդ գրառումը

ԱՐԵՎԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹՎԵՐՈՎ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԱՐԵՎԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹՎԵՐՈՎ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական