Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՐՔԱԿԱՆ ՑՈՒՑԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՀԱՅԵՐՈՒ ԵՒ ՔԻՒՐՏԵՐՈՒ ԴԷՄ

09/05/2019
- 09 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱՄՕ ՄՈՍԿՈՖԵԱՆ, Պէյրութ

Միջին Արեւելքի հայութիւնը, մասնաւորաբար Սուրիոյ եւ Լիբանանի գաղթօճախները յայտնուեցան Թուրքիոյ հայատեաց քաղաքականութեան սեւեռման մէջ: Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման 104-ամեակին առիթով տեղի ունեցած պահանջատիրական բազմահազարանոց ցոյցերը, մեր երկրագունդի տարածքին այդ սարսափելի բնաջնջման պատմական իրականութիւնը ընդունող պետութիւններու եւ խորհրդարաններու բազմապատկումը, հոգեկան եւ մտային խանգարումներ պատճառած էին ինքնակոչ «սուլթան» Էրտողանին: Թուրքիոյ քաղաքապետական ընտրութիւններուն խայտառակ պարտութեան մատնուած «ԱՔ» կուսակցութիւնը, իր «Գորշ գայլեր»ու վոհմակին հետ, պատճառաբանութիւններ կը փնտռէր իր ձախողութիւնները հայերու գլխուն «փաթթելու»: Աւելի՛ն. հիւսիս-արեւելեան Սուրիոյ ինքնավար շրջանին մէջ, ուր «Դեմոկրատական Սուրիան», «Ժողովուրդին պատշպանութեան միաւորը» (YPG) եւ անոնց հերոսուհիները, (YPG)-ի, ասորական «Սաթորօ»յով, հակաթուրք արաբական ցեղախումբերու ազատամարտիկներով, քարուքանդ ըրին «Իսլամական պետութիւն» կոչուած անիծեալ կառոյցը, իսկ անոնց ղեկավարները, 85 երկիրէ եկած (Թուրքիոյ եւ արաբական յետադէմ թագաւորիկներու կողմէ ֆինանսաւորուած), կա՛մ գերի ինկան, կա՛մ ալ սպաննուեցան, իսկ տխրահռչակ Ալ-Պաղտատի «խալիֆա»-ն ալ, երկար մօրուքով «զարդարուած», առնէտի նման կը պահուըտի անապատի կարիճներուն եւ օձերուն մէջ, մինչեւ իր շանսատակ ըլլալը: Ինչպէս որ քիւրտ ղեկավարութիւնը դիտել տուաւՙ ՏԱՀԷՇ ծանր պարտութեան մատնուեցաւ ա՛յն հողերուն վրայ, ուր տեղի ունեցաւ 1915 թ.ի Հայոց ցեղասպանութիւնը»…

Այսպիսի իրավիճակի մէջ, Թուրքիա եւ իր մանկլաւիկները վայնասուն բարձրացուցին ոչ միայն Հայաստանի եւ «կարծեցեալ» Պէյրութի մէջ իրենց «մեհմեթճիկ»-ներու դրօշը հրկիզելու համար, այլեւ շուրջ 50 խիզախ քրտացած ու կրօնափոխ եղած հայ-հայուհիներու զինուորական միաւորման մը կազմութեան համար, Թուրքիոյ համայնավար, Մարքս-լենինեան (Մաօիստական) կուսակցութեան հերոս նահատակ Նուպար Օզանեանի (Օրհան Պաքըրճեան, Եոզկաթէն) անունով:

Հայոց ցեղասպանութեան ոգեկոչման օրը, Ապրիլ 24-ին, Հասաքէի մեր, քիւրտ եւ ասորի ազատամարիկներու արեամբ ազատագրուած Թելթամայի հայոց եկեղեցիին մէջ, մեծ մասամբ քրտախօս եւ արաբախօս այս դիւցազունները, Մասիս Պոթանի Պոթանեանին եւ Ալիշան Իպրահիայ (Ռաս իւլ Այն, Սերաքինիէ, ցեղասպանութենէն փրկուած Արամէ դուստրը) երդման արարողութեամբ միացան «Դեմոկրատական Սուրիոյ 60,000նոց բանակին, հայկական դրօշով եւ յեղափոխական երգերով, որովհետեւ պատերը զարդարուած էին հայ ազգի հերոսներ Նուպար Օզանեանի, Մոնթէ Մելքոնեանի, Լէոնիտ Ազգալդեանի եւ այլոց նկարներովՙ թրքական եւ սուրիական մանկլաւիկ մամուլն ու հեռուստատեսութիւնը թունաւոր քարոզչութեամբ «ահաբեկիչ»ներ որակեցին հայ հերոս-հերոսուհիները, որոնք իբր թէ Արցախի թէ սփիւռքի մէջ «կոտորածներ սարքած» էին ազերիներուն եւ թուրքերու դէմ: Անշուշտ քրտական «Ռատար, Ռօնահի», «Նիլքին 24» եւ այլ հեռատեսիլի ալիքներ մեծապէս գովաբանեցին հայ քաջերը, բազմաթիւ ֆիլմեր ալ հեռարձակելով Հայոց ցեղասպանութեան մասին:

Այսինքն, այն ինչ որ կը սարսափէր Էրտողան, հայ-քրտական ռազմա-քաղաական միասնութեան մասին, իրականութիւն դարձաւ… ոչ միայն մեծ ղեկավար Աբօյի (Օճալան) շուրջ երկու միլիոնի հասնող կողմնակիցներուն կողմէ, այլեւ իրաքեան Քիւրտիստանի մայրաքաղաք Էրպիլի Այնքավա քրիստոնէական աւանին մէջ բացուեցաւ Հայոց փառաւոր եկեղեցի 3 միլիոն տոլար այդ տաճարի կառուցման ծախսերըՙ վճարած էր նախագահ Մասուտ Պարազանի:

Անցեալ շաբաթ եւ կիրակի, Լիբանանի մօտ Թուրքիոյ դեսպանութեան «թոշակառու» մանկլաւիկներ, որոնցմէ ոմանք, 1915 թ.ի Հայոց ցեղասպանութիւնը իրականացուցած (Մարտինի մէջ) ոճրագործներու ժառանգորդ էին, «Մարտիլլի» կոչուած, իրենք զիրենք «քիւրտեր» կոչած վարձկաններ (Լիբանանի քիւրտ ղեկավարները յայտնեցին, թէ այսպիսիներ ոչ մէկ կապ ունին իրենց հետ եւ Էրտողանին իրենց խիղճն ու հոգին վաճառածներ են…): Թուրքական դրօշներով Պէյրութի եւ Թրիփոլիի փողոցներուն մէջ ցոյցեր ըրին, փորձելով անարգել հայոց Մեծ եղեռնի զոհերուն յիշատակը: Նաեւ, Լիբանանի միւս համայնքներուն միջեւ: Այս դաւադրութիւնը դարձեալ ձախողեցաւ եւ վերոյիշեալ աւազակները բուռն քննադատուեցան Լիբանանի թէ Սուրիոյ հայասէր շրջանակներուն կողմէ:

Նախորդ գրառումը

ԾԵԾԵՔ ԴՈՒՌԸ, ՈՉ ԹԵ ԵՐԵԽԱՅԻՆ

Հաջորդ գրառումը

ՔԱՆԻ ՈՒՇ ՉԷ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՔԱՆԻ ՈՒՇ ՉԷ

Լրահոս

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026

.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական...

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է. գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական...

Թուրքիայի հավաքականը հաջորդ փուլ չի անցնի

20/06/2026

2026 թվականի աշխարհի առաջնության D խմբում տեղի ունեցավ երկրորդ փուլի ևս մեկ խաղ։ Թուրքիայի ազգային հավաքականը հանդիպել է Պարագվայի ազգային...

Հայ սպային ողջ-ողջ դաստակները կտրած և գլխատած Մամեդովին Ալիևը պարգևատրել է «Արիության համար» մեդալով

20/06/2026

Ինչպես արդեն հայտնել ենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատապարտեց 2016 թվականի ապրիլյան մարտական ​​գործողությունների ժամանակ Արցախի պաշտպանության բանակի 6-րդ պաշտպանական...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական