Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-Ը ԵՄ-ԻՑ ՊԱՀԱՋՈՒՄ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶԵՆՔ ԳՆԵԼ

07/06/2019
- 07 Հունիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Վերջնագիր Եվրոմիությանը

Արեւմտյան լրատվամիջոցներին հայտնի են դարձել այն վերջնագրի մանրամասնությունները, որը ԱՄՆ-ը ներկայացրել է ՆԱՏՕ-ի գծով իր մերձավորագույն դաշնակցինՙ Եվրոմիությանը: Պարզվում է, որ Վաշինգտոնի կարծիքով Եվրոպան իրավունք չունի մշակելու սպառազինությունների սեփական համակարգեր, այլ պարտավոր է դրանք ձեռք բերել ԱՄՆ-ից: Նման պատճառաբանության հիմնավորման համար առիթ են ծառայում Ռուսաստանի ագրեսիվության վկայակոչումները: ԱՄՆ-ը պահանջում է, որ Եվրոմիության նոր ռազմական պատվերներն ուղղված լինեն ամերիկյան սպառազինությունների ձեռքբերմանը:

Ըստ երեւույթին, ԱՄՆ-ը վախենում է այսպես կոչված «Airbus-ի էֆեկտի կրկնությունից»: 1969 թվականի մայիսի 29-ին եվրոպական համանուն ընկերությունը A300 օդանավը թողարկեց ամերիկյան Boeing-ի հետ մրցակցելու նպատակով, որն այն ժամանակ ամբողջովին գերիշխում էր առեւտրային թռիչքների համաշխարհային շուկայում: Կես դար անց Airbus-ը Boeing-ից փաստորեն խլեց օդային փոխադրումների շուկայի 50 տոկոսը: Հատկանշական է նաեւ եվրոյի օրինակը, որն իր գոյության 20 տարում դարձավ արժույթի համաշխարհային շուկայում ամերիկյան դոլարի մրցակիցը:

Վերոհիշյալ վերջնագիրը Եվրոմիությանը ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական գործերի գծով տեղակալ Մայքլ Մերֆին : «Առանց ԱՄՆ-ի մասնակցության եվոպացիների սպառազինման նախագծերը առաջին հայացքից կարող են փոքր թվալ, բայց իրականում դրանք կարող են լինել անընդհատ մեծացող ձնագնդեր», ասել է Մերֆին: Ամերիկացի պաշտոնյան նկատի է ունեցել այն հանգամանքը, որ եվրոպացիները փորձում են մոլորեցնել անդրօվկիանոսյան տերերինՙ թվացյալ փոքր նախագծերի քողի տակ իրականում նախապատրաստելով սեփական սպառազինությունների խոշոր առաջընթաց:

ԱՄՆ-ի դիրքորոշումը, որի համաձայն ամերիկացիներին պետք է հասանելի լինեն Եվրոմիության սպառազինությունների բոլոր նոր տեսակներըՙ անկախ հեղինակային իրավունքից եւ պայմանականություններից, կարելի է լավագույնս բնութագրել ռուսական «քո ունեցածը իմն է, իսկ իմ ունեցածին չդիպչես» ասացվածքով:

Իսպանական El Pais թերթի թղթակից Բեռնարդո դե Միգելի խոսքերով, ներկայումս ԱՄՆ-ը գերհզոր տերություն է զենքի արտադրության բնագավառում, ինչը նրան թույլ է տալիս վերահսկել զենքի արտահանության համաշխարհային շուկայի մոտ 80 տոկոսը: 2006-2016 թթ. ընկած ժամանակամիջոցում ԱՄՆ-ը տարեկան վաճառել է միջին հաշվով 150 մլրդ եվրո ընդհանուր գումարի սպառազինություն: Միեւնույն ժամանակ, Եվրոմիության զենքի վաճառքի առավելագույն ցուցանիշն արձանագրվել է 2016 թվականինՙ կազմելով 13 մլրդ եվրո:

Նախագահ Դոնալդ Թրամփը Եվրոմիության սպառազինման նախագիծը պաշտպանել էՙ դա հիմնավորելով Արեւմուտքի երկու գլխավոր մրցակիցներիՙ Ռուսաստանի եւ Չինաստանի հզորացմամբ:

Մերֆիի խոսքերով, եվրոպացիները կհիասթափվեն, եթե ճգնաժամի պահին ունենան միայն եվրոպական զենք: Ամերիկացիների դժգոհությունը բացատրվում է նրանով, որ մտավոր սեփականության եւ արտահանության վերահսկման ոլորտներում Եվրոմիության նոր չափորոշիչները սահմանափակիչ բնույթ են կրում եւ խոչընդոտում են եվրոպական սպառազինությունների ոլորտին ամերիկյան ընկերությունների մասնակցությանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԲԵՆ ԿՓՈՐՁԻ ՀԱՇՏԵՑՆԵԼ ԱՄՆ-ԻՆ ԵՎ ԻՐԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԹՐԻՔՙ ՄԻԱՅՆԱԿ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ՈՒ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԹՐԻՔՙ ՄԻԱՅՆԱԿ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ՈՒ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական