Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԲԵՆ ԿՓՈՐՁԻ ՀԱՇՏԵՑՆԵԼ ԱՄՆ-ԻՆ ԵՎ ԻՐԱՆԻՆ

07/06/2019
- 07 Հունիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Վաշինգտոնը կարող է փոխել մերձավորարեւելյան քաղաքականությունը

Ամերիկյան The Wall Street Journal թերթը, սեփական աղբյուրներ վկայակոչելով, հաղորդում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նոր պատժամիջոցներ չի ձեռնարկել Իրանի դեմ: Թերթի տվյալներով, նախատեսվում էին նոր սահմանափակիչ միջոցառումներ, որոնք պետք է ուղղված լինեին կոնկրետ իրանական նավթաքիմիական ընկերությունների դեմ: Նշվում է, որ ԱՄՆ-ի հակաիրանական հռետորաբանության մեղմացման պատճառը եղել է երկկողմ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու Թրամփի որոշումը: Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Աբդել ալ-Ջուբեյրի հայտարարության համաձայն, Էր-Ռիադը իր հերթին «ձգտում է Մերձավոր Արեւելքում ամեն գնով խուսափել պատերազմից: Տարածաշրջանի երկրները ներկայումս դժվարին պահեր են ապրում»: Նախարարը Իրանին կոչ է արել զսպվածություն դրսեւորել, եթե այդ երկիրը ձգտում է կարգավորել իրադրությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էր-Ռիադը Թեհրանին մեղադրել էր Արաբական Միացյալ Էմիրությունների ափերի մոտ նավթատար նավերի վրա հարձակումներին, ինչպես նաեւ սաուդյան նավթամուղ Saudi Aramco պետական նավթային ընկերության խողովակաշերերի վրա կատարված հարձակումներին մեղսակից լինելու մեջ: Իրանը կտրականապես հերքել էր դա: Բայց սկզբում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, որ ինքը այդ առնչությամբ տվյալներ չունի: Հետո ամերիկյան զինված ուժերի շտաբների պետերի Միացյալ կոմիտեի ներկայացուցիչ գեներալ Մայքլ Գիլդեյը հայտնեց, թե Պենտագոնը իբր հետախուզական տեղեկություններ ունի նավթատար նավերի վրա կատարված հարձակումներին իրանցիների մասնակցության մասին, բայց մտադիր չէ գաղտնազերծել այդ տեղեկությունները: Ուրեմն ինչո՞ւ Վաշինգտոնը դիմեց Իրանի շուրջ իրադրության ոչ թե առավելագույն, այլ չափավոր լարվածությանը:

Թրամփը որոշել է լրացուցիչ կարգով Մերձավոր Արեւելք ուղարկել 1500 զինծառայող, որպեսզի արդյունավետորեն դիմակայի Թեհրանին: Բայց եթե նկատի ունենանք, որ ԱՄՆ-ը առանց այդ էլ տվյալ տարածաշրջանում ունի 70 հազարանոց զորաբաժին, ապա պարզ կդառնա, որ Սպիտակ տունը չի նախապատրաստվում զինված ներխուժում կատարել Իրան, սակայն ծախսի տակ է դրել այդ շրջանում իր որոշ դաշնակիցների: Կարծեցյալ իրանական նախահարձակումը կասեցնելու համար ԱՄՆ վարչակազմը, առանց Կոնգրեսի հաստատման, 8,1 մլրդ դոլարի զենք է վաճառել Սաուդյան Արաբիային, Հորդանանին եւ ԱՄԷ-ին: Ուստի այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ վերջերս Իրանի շուրջը ստեղծված տարօրինակ պատմությունը քողածածկույթ է ծառայել հենց այդ գործարքի համար, իսկ մնացյալըՙ այդ թվում Պարսից ծոցի երկրների եւ Արաբական պետությունների լիգայի օրերս Մեքքայում կայացած արտահերթ գագաթաժողովը, ընդամենը քաղաքական մանեւր է:

Նման պայմաններում Թեհրանն ինքը սկսել է հանդես բերել նկատելի դիվանագիտական ակտիվություն: Իրանի արտգոծնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը օրերս այցելեց Իրաք, որտեղից արաբ հարեւաններին առաջարկեց տարածաշրջանի երկրների հետ ստորագրել չհարձակվելու պայմանագիր: Բաղդադը առաջարկեց իր միջնորդությունը Թեհրանի եւ Վաշինգտոնի երկխոսության հաստատման համար, ինչը մամուլում երկու երկրների միջեւ դիվանագիտական շփումների որոնմանը վերաբերող ասեկոսեների առիթ դարձավ: Ինչպես պարզվեց, այստեղ եւս առանց կրակի ծուխ չի լինում: Շուտով հայտնի դարձան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի բանակցությունների արդյունքները: Վերջինս մտադիր է որպես միջնորդ հանդես գալ ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերությունների կարգավորման հարցում:

Դա ձեռնտու է Վաշինգտոնին, որը խնդիրներ ունի Իրանի հետ միջուկային բազմակողմ համաձայնագիրը ստորագրած բոլոր երկրների հետ: Չէ՞ որ Տոկիոն մի կողմից պաշտպանում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքկանանությունը, իսկ մյուս կողմից խուսափում է Թեհրանի հետ հարաբերությունների բարդացումից, որի նավթային մատակարարումները կազմում են Ճապոնիա ներմուծվող վառելիքի նշանակալի մասը: Բացի դրանից, Իրանը, որը միջուկային համաձայնագրի մասնակից եվրոպական երկրներին (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա), ինչպես նաեւ ամբողջ Եվրոմիությանը նախազգուշացում էր արել, որ եթե նրանք 60 օրվա ընթացքում չվերականգնեն առեւտրային եւ բանկային հատվածների բնականոն աշխատանքը, ապա ինքը կվերսկսի առավել բարձր մակարդակի ուրանի հարստացումը, կկուտակի այդ ուրանի, ինչպես նաեւ ծանր ջրի պաշարներ եւ կվերագործարկի Արաքի միջուկային համալիրի աշխատանքը, բացահայտ դժգոհություն էր արտահայտել ԱՄՆ-ի քաղաքականության հանդեպ այդ երկրների դիրքորոշման առնչությամբ:

Միջնորդի դերում տեսականորեն հանդես գալ կարող էր նաեւ Մոսկվան: Սակայն Թեհրանում նման սցենար, ըստ երեւույթին չեն մշակել, կամ էլ հրաժարվում են դրանից: Ճապոնիա կատարած այցելության ժամանակ, ԱՄՆ-Իրան հարաբերությունների մասին խոսելիս, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան իբրեւ միջնորդ իրեն չի պարտադրում եւ ընդհանուր առմամբ դեմ է արտաքին հարաբերություններում պարտադրանքի կոշտ միջոցների կիրառմանը:

Ինչ վերաբերում է Թրամփ-Աբե բանակցություններին, երբ դրանց ընթացքում խոսք բացվեց Ճապոնիայի միջնորդական դերի մասին, Թրամփը փոխեց հռետորաբանությունը:

«Իրանը հնարավորություն ունի մեծ երկիր դառնալ նույն ղեկավար կազմով», հայտարարեց Թրամփը Ճապոնիայի վարչապետի հետ իր համատեղ մամլո ասուլիսում: «Մենք չենք ձգտում փոխել վարչակազմը, ես ուզում եմ, որ դա հասկանալի լինի: Մենք ձգտում ենք այն բանին, որ չլինի միջուկային զենք: Կարծում եմՙ Իրանն ունի վիթխարի տնտեսական ներուժ եւ անհամբերությամբ սպասում եմ, թե երբ Իրանը կկարողանա այն ցուցադրել»: Նման իրավիճակում Իրանի դեմ նոր պատճամիջոցների ձեռնարկումն ուղղված կլիներ Աբեի առաքելության դեմ: Դրան հաջորդեց Իրանի արձագանքը: Զարիֆը հայտարարեց, որ Իրանի համար կարեւոր են Թրամփի գործողությունները, այլ ոչ թե խոսքերը: Սա կարելի է ընկալել որպես Ճապոնիայի վարչապետի ջանքերը ընդունելի համարելու Թեհրանի պատրաստակամություն:

Ճապոնական Kyodo գործակալությունը հաղորդում է, որ վարչապետ Աբեն մտադիր է Թեհրան այցելել հուլիսի կեսերին, եւ այդ այցը կարող է առաջինը դառնալ 1978 թվականից ի վեր: Գործակալությունը նաեւ տեղեկացնում է, որ արդեն շփումներ են հաստատվել Ճապոնիայի վարչապետի, ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի եւ Իրանի արտգործնախարար Զարիֆի միջեւ: Իրան կատարելիք այցի շրջանակներում Աբեն մտադիր է նախագահ Հասան Ռոհանիին հայտնել, որ Ճապոնիան կշարունակի հետեւել միջուկային համաձայնագրին, թեեւ ինքը դրա անմիջական մասնակիցը չէ: Ամենայն հավանականությամբ, Աբեն կառաջարկի նաեւ ամենաբարձր մակարդակով քննության առնել միջուկային նոր համաձայնագրի կնքման հնարավորությունը:

Ավելի հեշտ կլինի, եթե այն ստորագրեն Իրանը եւ ԱՄՆ-ը, քան եթե դրան մասնակից դառնան մի շարք այլ պետություններ: Ենթադրվում է, որ տվյալ հարցում Աբեի հաջողության դեպքում Վաշինգտոնը զուգահեռաբար ոչ միայն կչեղարկի կամ զգալիորեն կմեղմացնի հակաիրանական պատճամիջոցները, այլեւ կփորձի նոր գաղափարների հիման վրա ներքաշվել Սիրիայի ուղղությամբ Ռուսաստան – Թուրքիա – Իրան դաշինքի մեջ: Իրանը տարածաշրջանային կարեւոր խաղացող է: Եթե Աբեին հաջողվի իրականացնել դիվանագիտական նոր գաղափարները, ապա Մերձավոր Արեւելքում իրադրությունը կարող է լրջորեն փոխվել:

Միեւնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ բուն Իրանում կան բանակցությունների ուժեղ հակառակորդներ, որոնք հանդես են գալիս

երկրի միջուկային եւ հրթռային ծրագրերը սահմանափակելու ԱՄՆ-ի մտադրության դեմ: Այդ պատճառով, Աբեի առաքելությունը Իրանում կարող է ներքաղաքական պայքարի սրման պատճառ դառնալ: Մանավանդ որ, ըստ ամերիկյան Foreign Policy հրատարակության, Թեհրանին կփորձեն գայթակղել ռազմավարական նոր դաշինքների կնքման գաղափարովՙ շեշտելով պատժամիջոցների չեղարկման հեռանկարը:

Նախորդ գրառումը

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵԱՏՄ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՏԱՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-Ը ԵՄ-ԻՑ ՊԱՀԱՋՈՒՄ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶԵՆՔ ԳՆԵԼ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-Ը ԵՄ-ԻՑ ՊԱՀԱՋՈՒՄ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶԵՆՔ ԳՆԵԼ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական