Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Ոչ թե որ ագրեսիա չկա, այլ որ շատ լուրջ որոշում է. Փաշինյանը՝ ռազմական դրություն հայտարարելու մասին

«Անվտանգության խորհրդի և այլ ֆորմատներով պարբերաբար գնահատում ենք իրավիճակը և նման որոշում կայացնելու անհրաժեշտությունը։ Քանի դեռ այդ որոշումը չենք կայացրել, նշանակում է՝ գտնում ենք, որ նման որոշման անհրաժեշտության չկա։ Ոչ թե այն պատճառով, որ ագրեսիա չկա, այլ որ շատ լուրջ որոշում է, որն ունի մի շարք մեխանիզմներ, որոնք միայն ռազմական բնույթի չեն», – հայտարարեց Փաշինյանը։

Նա հայտարարեց, որ դեռ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Հայաստանում ռազմական դրություն հաստատելու նախագիծը սեղանին է։