Երկուշաբթի, Հոկտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

C-400. ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱՎԱԶՔ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎՈՒՄ

12/07/2019
- 12 Հուլիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Պատրաստեց ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆԸԹուրքիայի կողմից ռուսական հ-400 զենիթահրթիռային համալիրների զեռքբերումը սպառազինությունների մրցավազքի պատճառ կարող է դառնալ Միջերկրական ծովում, իսկ այդ երկրի ՆԱՏՕ-ի անդամ լինելը անկայունություն է ստեղծում տարածաշրջանում: Այս տեսակետն է արտահայտում գերմանական Handelsblatt հրատարակության լրագրող Օզան Դեմիրքանը :ԱՄՆ-ը սպառնացել էր ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ ձեռնարկել, հենց որ հ-400-ները բերվեն այդ երկիր: Վաշինգոնում վախենում են, որ ռուսական հ-400 զենիթահրթիռային համակարգերի միջոցով Թուրքիայի համար հասանելի կդառնան ամերիկյան F-35 կործանիչների գաղտնի տեխնիկական տվյալները, եթե այդ ռազմօդանավերից որեւէ մեկը հայտնվի հրթիռային համակարգի ռադարի վրա: Սակայն ամերիկացիների համար շատ ավելի նշանակալի հետեւանքներ ունի մեկ ուրիշ հանմգամանք: Patriot զենիթահրթիռային համակարգերի շնորհիվ ԱՄՆ-ը տասնամյակներ շարունակ գերիշխում էր գրեթե ամբողջ աշխարհում: Բայց հ-400 համակարգի հայտնվելուց հետո հնարավոր է դարձել խոցել նույնիսկ անտեսանելի ռազմօդանավերը: Փորձագետները այդ տեխնոլոգիան համարում են շատ ավելի առաջադիմական:Ռուսների համար հ-400 համակարգը ընտիր զինատեսակ է, իսկ ամերիկացիների համարՙ մղձավանջ: Երբ Թուրքիան ստանա այդ համակարգը, ամերիկացիները մասամբ կկորցնեն վերահսկողությունը Արեւելյան Միջերկրածովքի նկատմամբ: Թե դա ինչ է նշանակում, ցույց տվեց Սիրիայի պատերազմը: Մի քանի տարվա ընթացքում ռուսական զենիթահրթիռային մեկ մարտկոցի գոյությունը հանգեցրեց այն բանին, որ արեւմուտքցիների ռազմօդանավերը դադարել են գերիշխել Սիրիայի օդային տարածքում:Ռուսական այդ զենքով Անկարան հնարավորություն ունի հարձակումներ իրականացնել ուրիշ երկրների զինվորական ստորաբաժանումների եւ ռազմական տեխնիկայի վրա, կամ, առնվազն, սպառնալ դրանց: Լեւանտի շրջանը կարող է դառնալ անկայունության տարածաշրջան: Ի հայտ է եկել սպառազինությունների մրցավազքի իրական վտանգ:Թուրքիայի տեսակետից, գոյություն ունի ՆԱՏՕ-ից կախվածություն չունեցող հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղաբաշխման մի քանի պատճառ: Օրինակ դա Հունաստանն է, որը մի կողմից ՆԱՏՕ-ի գծով Թուրքիայի դաշնակիցն է, բայց մյուս կողմից նրա թշնամին: Վերջերս Աթենքը ուժեղացրել է իր ներկայությունը Միջերկրական ծովում: Ռազմական առումով դա տեղի է ունեցալ ԱՄՆ-ի աջակցությամբ: Իսկ Կիպրոսի ափամերձ ծանծաղուտում Հունաստանն ուժեղացրել է նավթի ու գազի հետախուզման աշխատանքների վերահսկողությունը:Թուրքիան իր հերթին չի ուզում դա թույլ տալ: Հզոր հակահրթիռային պաշտպանության համակարգի միջոցով Անկարան կարող է ստեղծել յուրատեսակ արգելված գոտիՙ զենքով սպառնալով յուրաքանչյուրին, ով կհամարձակվի մոտենալ դրան: Դա կարող է վերաբերել նաեւ վիճելի ջրատարածքում գտնվող հորատման նավերին:Ռուսական հրթիռների գնման զուտ քաղաքական պատճառներից բացի Անկարան նաեւ համառություն է դրսեւորում: Անկարայում դժգոհ են այն կապակցությամբ, որ ԱՄՆ-ը մինչեւ օրս հրաժարվում է Թուրքիային հանձնել այն անձնավորությանը, ով, ենթադրաբար, 2016 թ. հուլիսյան հեղաշրջման փորձի կազմակերպիչն է եղել: Բացի դրանից, Սիրիայում ԱՄՆ-ը աջակցում է «Ժողովրդական պաշտպանության ջոկատներին», որոնց Անկարայում համարում են ՔԲԿ-ի մասնաճյուղ եւ ահաբեկչական կազմակերպություն: Թուրքերն այս ձեւով նաեւ փորձում են Արեւմուտքին ցույց տալ, որ իրենք ի վիճակի են պաշտպանվել սեփական ուժերով:Միջերկրածովյան տարածաշրջանում սեփական շահեր ունեցող յուրաքանչյուր պետություն ստիպված է հարմարվել թուրքերի ռազմական ուժի փոփոխմանը եւ ըստ այդմ զինել սեփական բանակը: Հունական Կրետե կղզում ամերիկացիներն արդեն այժմ օգտագործում են ստեղծված ռազմակայանը: Միջերկրական ծովի սիրիական ափի մոտ կազմ ու պատրաստ կանգնած են ռուսաստանցիները: Եգիպտոսը ամեն գնով ուզում է մասնակցել իր ափերի մոտակայքում նավթի ու գազի որոնման աշխատանքներին, ինչպես որ անում են Իսրայելը եւ Կիպրոսը: Թանկարժեք գազի որոնումներին անուղղակիորեն մասնակցում են նաեւ ուրիշ երկրներ: Նավթի ու գազի սեփական աղբյուրներ չունեցող Թուրքիան, հավանաբար, տհաճությամբ է հետեւում այս ամենին, նշում է Handelsblatt-ը:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԵԼ ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՄՈՌԱՑՎԱԾ 408-ՐԴ ԴԻՎԻԶԻԱՆ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՄՈՌԱՑՎԱԾ 408-ՐԴ ԴԻՎԻԶԻԱՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025

Գյումրիում այսօր կատարվածը գործող վարչախմբի հերթական հարձակումն է ժողովրդի կամքի դեմ։ Ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ցուցադրական ձերբակալությունը, Գյումրի քաղաքի ու...

ԿարդալDetails

Մի միջակ բեմադրիչ, վաղուց արդեն ծանոթ ձեռագրով, փորձեց բեմադրել «ձայնագրություն» օպերացիան․ Նարեկ Կարապետյան

20/10/2025

Հարգելի ընդդիմություն, հայտարարեք, որ դուք եք Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքական պահապանները. Վլադիմիր Մարտիրոսյան

20/10/2025

Այս տեսարանները գյումրեցիների վրա մարդ բերել էին, վախեցնելու գործիքակազմ, բայց գյումրեցիներին վախեցնել հնարավոր չէ. Մխիթարյան

20/10/2025

Անժամկետ գործադուլ ենք հայտարարում. մեր ձայնն ենք բարձրացնելու, պահենք մեր քաղաքապետին. Գյումրիի փոխքաղաքապետ

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական