Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

4 հայ ռազմագերի Բաքվի բանտերից ազատ է արձակվել. ոչ պաշտոնական լուր

Ադրբեջանի Գերագույն դատարանը մեղմացրել Է չորս հայ ռազմագերիների «դատավճիռը». նրանք ազատ են արձակվել. հայտնում է Sputnik Азербайджан-ը:

Նշենք, որ հայ զինծառայողները ձերբակալվել են 2020թվականի դեկտեմբերի 13-ին։

Օրվա ընթացքում ադրբեջանական տելեգրամյան ալիքները, նաև haqqin.az-ը հայտնել էին, որ Բաքուն այսօր Երեւանին կփոխանցի 5 հայ ռազմագերիների:

Պաշտոնական տեղեկություն պետական որևէ օղակից դեռ չկա։