Հայկական Էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, բազմաթիվ ակադեմիաների իսկական անդամ, Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր, «Ազգ»-ի երկարամյա աշխատակից Ստեփան Պապիկյանը մեծ վաստակ ունի էներգետիկայի զարգացման բնագավառում: Մոսկվայում լույս տեսնող հեղինակավոր «էներգետիկ» գիտական ամսագիրը (այն ՌԴ էներգետիկայի նախարարության գիտական հրատարակությունն է), որի գլխավոր խմբագիրը ՌԴ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Է Պ.Վոլկովն է, մեկ ամբողջ էջ նվիրել է մեր հայրենակից Ս.Պապիկյանի կյանքին եւ գիտական գործունեությանը: Մասնավորապես բարձր գնահատելով Ս.Պապիկյանի գիտական վաստակը՝ ամսագրում նշվում է հետեւյալը. «ԼրրսպՊՏՉՈվՌÿ հ. Հ. կՈտՌՍÿվՈ Չ ՏոսՈրՑՌ ֆվպՐչպՑՌՍՌ ՏՑսՌփՈþՑրÿ ՉօրՏՍՌՎ տՐՏՒպրրՌՏվՈսՖվօՎ ցՐՏՉվպՎ, ւՏՐՏՔՌՎ ջվՈվՌպՎ ՌջցփՈպՎՏչՏ ՎՈՑպՐՌՈսՈ, րՉպՋՌՎՌ Ռ ՏՐՌչՌվՈսՖվօՎՌ տՏՊւՏՊՈՎՌ Ս ՏորցՋՊՈպՎՏռ ՑպՎպ»: Ուրախալի է, որ Ս. Պապիկյանը անընդհատ պրպտումների մեջ է, միջազգային մակարդակում բազմիցս արժանացել է մրցանակների եւ բարձր է պահել Հայաստանի եւ հայ գիտնականի պատիվն ու հեղինակությունը:
Հարկ է նշել,որ Ս.Պապիկյանը հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխա-տությունների եւ բազմաթիվ մենագրությունների: Նրա գիտական աշխատանքները դեռեւս Խորհրդային Միության տարիներին ներդրվել են Մոսկվայի էներգահամակարգում: Նա միջազգային ճանաչման արժանացած գիտնական է: Նրա կողմից մշակվել են ջերմամատակարարման համակարգերի ռեժիմների ուսումնասիրության մի շարք արժեքավոր մեթոդներ, որոնք հնավորություն են տալիս լուծելու բազմաթիվ խնդիրներ՝ հաշվի առնելով ելակետային տվյալների անորոշությունը եւ ռեժիմային բազմաթիվ հարցեր: Մասնավորապես, հիմնավորել է էներգետիկայի բնագավառում ռեժիմների վերլուծության միջակայքային մեթոդը, որը զգալիորեն հեշտացնում է իրականացնել ինժեներական հաշվարկները հատկապես շուկայական հարաբերությունների պայմաններում:
2019 թվականի հուլիսի 17-23-ը Հոնկոնգում (Չինաստան), այնուհետեւ Մոսկվայում, Եվրոպական մի շարք այլ երկրներում տեղի ունեցած գրքի միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներում Ս. Պապիկյանի գիտական աշխատանքները մեծ հետաքրքրություն ներկայացրեցին եւ լայն արձագանք ունեցան: Նրանց ամփոփագրերը տպագրվել են «HONG KONG BOOK FAIR 2019» եւ այլ հեղինակավոր կատալոգներում:
2017թ. Արցախի էներգետիկայի զարգացման գործում ունեցած ծանրակշիռ վաստակի համար պարգեւատրվել է ԱՀ-ի պետական պարգեւով` «Երախտագիտություն» մեդալով: