Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մուսալեռցի հայը

25/08/2022
- 26 Օգոստոսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մովսես Շարբաթյանի ծննդյան 100-ամյակին

Չնայած նախապես զգուշացրել էի ինձ եւ տիկնոջս ուղեկցող երիտասարդ բարեկամիս, որ մեր ուղեւորությունը պաշտոնական չէ, եւ դեմ եմ բոլոր տեսակի ընդունելություններին, սակայն նա տեղյակ էր պահել Հայաստանի գրողների միությանը եւ իմ ու իր որոշ ծանոթների: Եվ զարմանքս մեծ էր, երբ Երեւանի օդանավակայանում մեզ դիմավորեցին պրոֆեսոր Լեւոն Մկրտչյանը, ճանաչված բանաստեղծ Վահագն Դավթյանը, ազգագրագետ Արտաշես Նազինյանը, մանկավարժ ու խմբավար Մովսես Շարբաթյանը եւ շատ ու շատ այլ բարեկամներ:

Ուղեկցողս երիտասարդ գրականագետ Ֆելիքս Բախչինյանն էր, որ 1978-ից Վիլնյուսի պետական համալսարանի լիտվական գրականության ամբիոնում ուսումնասիրում էր հայ-լիտվական գրական-մշակութային կապերը: Նա քաջատեղյակ էր իր երկրի պատմությանը, մշակույթին, եւ մենք որոշել էինք Ֆելիքսի հետ շրջել իր հայրենիքում, ավելի մոտիկից ծանոթանալ Հայաստանին եւ հայ ժողովրդին:

Մեզ տեղավորեցին «Արմենիա» հյուրանոցում, իսկ քիչ անց հրավիրեցին ռեստորան, որտեղ էլ Լեւոնը մեզ ծանոթացրեց ներկաների հետ, եւ ինքն էլ դարձավ թամադա:

Նկատեցի, որ Ֆելիքսն ինչ-որ բանից դժգոհ է: Պարզվեց, որ նա ծրագրել էր մեր ծանոթությունն սկսել Էջմիածնում բնակվող Մովսես Շարբաթյանի ընտանիքից: Չնայած ուշ երեկո էր` որոշեցինք այցելել Շարբաթյաններին: Մեզ ուղեկցում էին հայր եւ որդի Շարբաթյանները: Հայրը` Մովսես Շարբաթյանը, մուսալեռցի էր: Նա զարմացավ, որ ես քաջատեղյակ եմ հայ ժողովրդի պատմությանը, կարդացել եմ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» գիրքը: Նրանց միհարկանի համեստ տանը ես անցկացրի իմ կյանքի ամենահրաշալի օրերից մեկը: Հայկական ճոխ սեղանը չէր, որ զարմացրեց ինձ, այլ տանտերը եւ նրա ընտանիքը: Իրար կողքի եւ իրար ներդաշնակորեն ու հրաշալի լրացնող ընտանիքի անդամները` մաեստրոյի համեստ ու բարեհամբույր տիկինը, երաժիշտ որդին եւ դուստրերը, որոնցից մեծը դաշնակահար էր, կրտսերը զբաղված էր օտար լեզուների ուսումնասիրությամբ, ներկայացնում էին հայկական ընտանիքի պատկերը:

Ես շնորհակալ եմ այս հարկի տակ կազմակերպված իմ հյուրընկալության համար, քանի որ այստեղ ինձ համար շատ բան պարզվեց այս զարմանալի ժողովրդի մասին: Նաեւ այն, որ նախճիրի միջով անցնելու եւ միասնականության ոգին պահելու հիմքը նաեւ իրար փարվելով ու ձուլվելով վերընձյուղվելու ձգտող ընտանիքն է: Այդ օրը ես հրաշալի ձեւով պատկերացրի, թե 1969 թ. հայ ժողովրդի համար ինչ է նշանակել տոնել իր հանճարներից մեկի` Կոմիտասի 100-ամյակը, եւ ինչպես է խմբավար Մովսես Շարբաթյանն այդ ընթացքում ղեկավարել 7-9 տարեկան 300 հայ տղաներից կազմված երգչախումբը: Հիրավի, ազգայինի, տաղանդի ու մանկավարժության մեջ պոտենցիալ ունեցող անհատ էր մաեստրոն:

Մի քանի տարի անց ինձ դարձյալ բախտ վիճակվեց հանդիպելու մաեստրո Շարբաթյանին: Այս անգամ նա էր հյուրընկալվել Լիտվայում: Տղայի` Ռուբենի ղեկավարած Էջմիածնի երիտասարդական երգչախմբի հետ ինքն էլ էր ժամանել Լիտվա, համերգներ էին տվել մի քանի քաղաքներում, իսկ մեկնելուց առաջ այցելել էր մեր տուն: Անչափ հաճելի էր կրկին հանդիպել հրաշալի մարդուն, հմուտ երաժշտին եւ մանկավարժին, որն իր կյանքը բոլորանվեր տվել էր հայ երեխաների դաստիարակությանը:

Իսկ ընդհանրապես, հայաստանյան իմ տպավորությունների մեջ անջնջելի հետք է թողել ուշ գիշերով Էջմիածին քաղաքում Շարբաթյանների տանն անցկացրած հրաշալի պահերը:

ԷԴՈՒԱՐԴԱՍ ՄԵԺԵԼԱՅՏԻՍ

Լիտվերենից թարգմանեց ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թող սիրո պակաս չլինի…

Հաջորդ գրառումը

Հայտարարություն

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Լոկառնոյի կինոփառատոնը բացվեց «Արտոյի երկիրը» ֆիլմով

07/08/2025
1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
Հաջորդ գրառումը

Հայտարարություն

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Փայլանը կոչ է արել Էրդողանին բացել Թուրքիայի ու Հայաստանի սահմանը

12/08/2025

Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պոլսահայ նախկին պատգամավոր Կարո Փայլանը գրառում է արել X-ի միկրոբլոգում։ Գրառման մեջ անդրադառնալով...

ԿարդալDetails

Հայ-ադրբեջանական խաղաղության նախաստորագրված տեքստի ականները. Սուրեն Սուրենյանց

12/08/2025

Հիմա էլ մտել են թուրքական մեղրամիսի փուլ. Տիգրան Աբրահամյան

12/08/2025

Այս գործընթացն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան խաղաղության մասին հուշում. Արման Թաթոյանը՝ Վաշինգտոնի բանակցությունների մասին

12/08/2025

Անընդունելի և դատապարտելի ենք համարում Հայաստանին պարտադրվող հերթական զիջումները. ԱԺ «Հայաստան» խմբակցություն

12/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական