Նախքան նոյեմբերի 9-ին Հոլիվուդի «American Legion» կինոթատրոնում եւ մեկ շաբաթ անց, նոյեմբերի 17-ին, Տորոնտոյում անցկացվելիք համապատասխանաբար «Arpa» եւ «Pomegranate» կինոփառատոներում ցուցադրվելը, Անի Հովհաննիսյան-Գեւորգյանի «The Hidden Map» (Թաքնված քարտեզը) վավերագրական ֆիլմը միջազգային ճանաչման արժանացած վավերագրական ֆիլմերի մրցույթում արժանացել է «Impact DOCS» մրցանակի, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Ֆիլմը պատմում է շոտլանդացի առեղծվածային հետազոտող Սթիվն Սիմի մասին, որ անցած 30 տարիների ընթացքում փորփրելով անցյալը ժամանակակից Թուրքիայի տարածքում, փորձում է կինոժապավենի վրա ամրագրել հայկական հոգեւոր-մշակութային արժեքների ավերակները, նախքան դրանց վերջնական ոչնչացումը: Անին Սիմի հետ ծանոթանում է պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի եւ Արմեն Արոյանի փոքրիկ խմբի հետ պատմական Հայաստանում շրջագայելու օրերին եւ որոշում ընկերանալ նրան: Մասնագիտությամբ հեռուստալրագրող Անին բազմաթիվ հետաքրքրական կինոպատումների հեղինակ է եղել նախքան իր այս առաջին ֆիլմը, որտեղ Սիմի հետ բացահայտում է երկար ժամանակ լռության մատնված «Թաքնված քարտեզը» մեր անցյալի պատմության:
Անին ակտիվ գործունեություն է ծավալում, բացի ամերիկյան մեդիայից, նաեւ ամերիկահայ համայնքում որպես լրագրող եւ հաղորդավար աշխատելով «TeleNayiri» եւ «Horizon» լոսանջելեսյան հեռուստաընկերություններում: Նա բազմաթիվ անգամներ է այցելել մայր հայրենիքըՙ Հայաստան եւ պատմականՙ Արեւմտյան Հայաստան, խորամուխ լինելու իր արմատների պատմությանը:
Մանրամասնությունների համար այցելել «http://zrpafilm-festival.com/documentary-film-the-hidden-map-at-2019-arpa-iff» կայքը: