Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԸ

22/11/2019
- 22 Նոյեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Ստեփանակերտում կարող են հայտնվել ռուս զինվորականներ

Ադրբեջանն ու Հայաստանը միասին հայտնվել են անսովոր աշխարհաքաղաքական իրավիճակում: Նրանց սահմանակից երկրներումՙ Վրաստանում եւ Իրանում ներկայումս սուր ճգնաժամեր են սկսվել: Պատճառները տարբեր են: Վրաստանում դրանք կապված են ընտրական համակարգի բարեփոխման վերաբերյալ խորհրդարանում ձախողված քվեարկության հետ: Իրանում սկսված անկարգությունների պատճառը բենզինի գների բարձրացումն է:

Սակայն կան նաեւ ընդհանուր կանխատեսումներ: Եթե Թբիլիսիի եւ Թեհրանի իշխանություններին չհաջողվի համաձայնության գալ «փողոցի» հետ, ապա ներքաղաքական ապակայունացման գործընթացները կսկսեն ուժեղանալ եւ ունենալ շատ անսպասելի հետեւանքներ: Բայց կոնկրետ ինչպիսի՞ հետեւանքներ: Վրաստանում «Դեմոկրատական շարժում. միասնական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն (եւ ոչ միայն նա) օգտագործում է «ապակայունացում» եզրույթը, սակայն հասկանալի չէ, թե նա կոնկրետ ինչ վտանգներ նկատի ունի: Ենթադրենք, թե ներկայումս կառավարող «Վրացական երազանք» կուսակցությունը դուրս է գալիս քաղաքական ասարեզից: Իսկ ո՞վ կփոխարինի նրան, եւ վրացական նորահայտ ընտրախավը հնարավորություն կունենա՞ արդյոք պահպանել իշխանությունը անչափ տարանջատված հասարակության պայմաններում, որը պահպանում է կլանային-ավատական մտածելակերպը:

Ինչպես գրում է թբիլիսցի փորձագետ Զուրաբ Բեջանիշվիլին , պատահական չէ, որ Վրաստանն անկախացումից ի վեր ավելի շատ պատերազմներ է տեսել, քան մյուս հետխորհրդային հանրապետությունները, եւ այդ բոլոր պատերազմներն առնչվել են երկրի ամբողջ հասարակությանը: Եղել են երկու քաղաքացիական պատերազմ, պատերազմներ Հյուսիսային Կովկասի եւ Ռուսաստանի հետ Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջաններում, քրեական աշխարհի հետ պետության պատերազմը «Վարդերի հեղափոխությունից» հետո, Ռուսաստանի հետ 2008 թ. կովկասյան պատերազմը, որը հանգեցրեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերահսկողության կորստին: Ներկայումս չի կարելի բացառել, որ Վրաստանը կշարժվի դեպի հերթական քաղաքացիական պատերազմը եւ որ երկրում իրադրությունը կսկսի շիկանալ: Նման սխեմայի իրականացումը անմիջականորեն կառնչվի Բաքվին ու Երեւանին:

Ադրբեջանի համար Վրաստանը միակ միջանցքն է սեփական էներգառեսուրսները համաշխարհային շուկաներ հասցնելու համար, չխոսելով արդեն ուրիշ տրանսպորտային հաղորդակցությունների մասին: Ո՞վ կապահովի այդ միջանցքի անվտանգությունը եւ, առհասարակ, կապահովի՞ արդյոք: Բացի դրանից, գոյություն ունի Վրաստանի տարածքում ապրող ադրբեջանցիների խնդիր: Հայաստանի համար նույնպես Վրաստանի ապակայունացումը սպառնում է արտաքին աշխարհի եւ, առաջին հերթին, Ռուսաստանի հետ նրա տրանսպորտային-առեւտրային կապերին: Դրան գումարվում է նաեւ Վրաստանի հայկական համայնքի գործոնը: Ինչպես տեսնում ենք, այս ուղղությամբ Բաքվի ու Երեւանի համար ի հայտ է գալիս ընդհանուր սպառնալիքների գործոնը, այլ ոչ թե հակամարտությունը:

Բավական բարդ է նաեւ ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ գտնվող Իրանի վիճակը: Այնտեղ բազմաթիվ քաղաքներում ծավալված բողոքի հերթական ալիքը անշուշտ ունի տնտեսական պատճառներ, բայց երկրի ներսում եւ արտերկրում նույնպես կան ուժեր, որոնք քաղաքականացնում են իրավիճակը եւ անկայունություն ստեղծում: Ինչպես գտնում է բաքվեցի փորձագետ Զարդուշտ Ալիզադեն , տվյալ իրավիճակում Թեհրանի ամեն մի նահանջ հղի է նրանով, որ զանազան շարժումների կազմակերպիչները կընդլայնեն իրենց պահանջները: Այնպես որ Իրանի իշխանությունները ներկա պահին կանգնած են ընտրության առջեւ, եւ Թեհրանի կատարելիք ընտրությունից կախված կլինի Իրանի իշխանության ապագան:

Բացի դրանից, ԱՄՆ-ը Իրանի համար արդեն նախատեսել է տարբեր սցենարներ: Երկիրը կարող է բոցավառվել աշխարհաքաղաքական կրակովՙ բաժանվելով տարբեր մասերի: Ընդսմին Հայաստանը կարող է կորցնել «երկրորդ կյանքի ճանապարհը», բայց ամենամեծ դժվարություններին կբախվի Ադրբեջանը, դեպի ուր անխուսափելիորեն կհորդա փախստականների ալիքը, կարծում է ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը : Հարավային (իրանական) Ադրբեջանումՙ Ատրպատականում, ապրում են ավելի քան 20 միլիոն ադրբեջանցիներ, եւ Բաքուն կամա թե ակամա կարձագանքի այն բանին, թե ինչ է տեղի ունենում իր հարավային սահմաններում: Ի հայտ կգան նաեւ այլ գործոններ, որոնք բացասաբար կազդեն տարածաշրջանի իրադրության վրա: Ուստի, ինչպես Բաքուն, այնպես էլ Երեւանը շահագրգռված են Իրանում կայունության պահպանմամբ:

Պատահական չէ այն փաստը, որ Բաքուն բավական հանգիստ ընկալեց Գյումրիում ռուսական ռազմակայանի ուժեղացման փաստը: Սակայն Ադրբեջանի եւ Հայաստանի փոխհարաբերությունների կարգավորմանը խոչընդոտում է մինչեւ օրս չլուծված Լեռնային Ղարաբաղի խնդիրը, որը կարող է այլ ուրվագծեր եւ բնութագրեր ստանալ տարածաշրջանում ապակառուցողական սցենարների ծավալման դեպքում: Կարող է այնպես պատահել, որ երկու կողմերը հակամարտությունից ավելի կարեւոր համարվող տարբեր դրդապատճառներով համաձայնեն Ստեփանակերտում ռուս զինվորականների հայտնվելուն: Բայց դա մեծ չափով կախված կլինի Մոսկվայի ապագա դիրքորոշումից:

Նախորդ գրառումը

«ՍՓՅՈՒՌՔԸ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-Ը, ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՔԱՆԴՈ՞ՒՄ ԵՆ ՆԱՏՕ-Ն

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-Ը, ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՔԱՆԴՈ՞ՒՄ ԵՆ ՆԱՏՕ-Ն

Լրահոս

Այո՛, աջակցում ենք պարոն Ծառուկյանին, ամեն րոպե իր կողքին ենք. ակցիայի մասնակից

13/07/2026

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակիցներից մեկը, որն այսօր մասնակցում էր բողոքի ակցիային, լրագրողների հետ զրույցում հիշեցրեց՝ արտադրությունն արդեն մեկ շաբաթից...

Ընդամենը մեր աշխատանքն ենք ուզում, ողորմություն չենք խնդրում. «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակից

13/07/2026

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակիցների բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով հնարավորություն տալ իրենց վերադառնալու և շարունակելու աշխատել կոմբինատում։ Ինչպես այսօր...

Մենք միանշանակորեն դիտարկում ենք Եվրոպայի խորհրդից լիովին դուրս գալու հնարավորությունը. Ալիև

13/07/2026

Ադրբեջանը կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից. այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։ «Խոսքը անդամակցությունը կասեցնելու կամ սառեցնելու մասին...

Նահատակված Խամենեիի համար արդարադատությունն ու վրեժխնդրությունն ազգային լուրջ պահանջ են. Բաղայի

13/07/2026

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի համար արդարադատությունն...

ԱՄՆ ղեկավարությունը  հասկանում է, որ Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, քանի որ այն կկապի Ադրբեջանը Նախիջևանի շրջանի հետ. Ալիև

13/07/2026

ԱՄՆ ղեկավարությունը  հասկանում է, որ Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, քանի որ այն կկապի Ադրբեջանը Նախիջևանի շրջանի հետ. բռնազավթված Շուշիի...

Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան

13/07/2026

Թուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-400 զենիթահրթիռային համալիրները վաճառելու համար (հավանաբար՝ Կատարին կամ Արաբական Միացյալ Էմիրություններին), որպեսզի ազատվի ԱՄՆ-ի CAATSA...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական