Երկուշաբթի, Հունիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԸՆԴԴԵՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՂՆԵՐԻ

13/12/2019
- 13 Դեկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

Շաբաթներ առաջ մեր թերթի խմբագրություն էր եկել Երեւան քաղաքի բնակիչ Արտակ Լուլուկյանն ու խմբագրին փոխանցել 24 ձեռագիր էջերից բաղկացած մի թղթածրար, որով նա պնդում է, որ Հայաստանում փոքր տնտեսվարողների դեմ կոնկրետ հանցագործություններ են տեղի ունենում, բայց ոչ ոք դրա վրա ուշադրություն չի դարձնում: Լուլուկյանը ժամանակին խոզաբուծությամբ է զբաղվել, բայց 2016թ. դեռեւս անհայտ անձինք չարամտորեն ոչնչացրել են նրա ապրուստի այդ միջոցն ու մարդուն կանգնեցրել փաստի առաջ:

Այսպես. 2016 հուլիսի 16-ին Արտակ Լուլուկյանը գնել է վրացական մակնշմամբ խոզի կերՙ թեփ: Դրանով 20-25 օր կերակրելուց հետո, խոզերի զանգվածային անկում է նկատվել: Նույնը կրկնվել է նաեւ այն մարդկանց պատկանող խոզերի հետ, ովքեր գնել են հիշյալ մակնշմամբ կերից: Խոզերի ականջամասերի ու ոտքերի շրջանում կաշիները բացել ու արնահոսել են, միաժամանկ սատկելուց առաջ արյուն է հոսել նաեւ անասունների քթից ու բերանից: Արտակ Լուլուկյանի հրավիրած բժիշկըՙ Միշա Հովհաննիսյան անուն-ազգանունով, հետազոտել է սատկած կենդանիներին ու հայտնել, որ պատճառը կերից թունավորումն է: Մ. Հովհաննիսյանի պնդումն ավելի հավաստի է դարձրել Տավուշի մարզի Բերդ քաղաքի լաբորատորիայի գլխավոր մասնագետըՙ Անդրանիկ Քոսակյանը, որը նույնպես հայտնել է, որը կերի թունավորումն է խոզերի անկման պատճառը:

Նույն թվականի օգոստոսի 23-ին Արտակ Լուլուկյանն արդեն թունավոր համարվող կերի նմուշը բերել է Երեւան ու հանձնել լաբորատոր փորձաքննության: Մեկ շաբաթ անց ստացված պատասխանները նույնպես հաստատել են նախկինում եղած պնդումներըՙ կերի մեջ բորբոսասնկեր ու մանրեներ կան:

Արտակը դրանից հետո դիմել է Սննդամթերքի անվտանգության վերահսկողության մարմին եւ խնդրել կեր ներմուծող ընկերությանՙ ապրանք ներմուծելու սերտիֆիկատը: Տեղում նրան պատասխանել են, որ նման ներմուծողի իրենք չեն ճանաչում, Վրաստանից որեւէ կեր չի ներմուծվում, հետեւաբարՙ սերտիֆակատ լինել չի կարող:

Լուլուկյանի պնդմամբ, կերի նմուշի հետազոտությունից հետո սննդամթերթի անվտանգության N:2728 որոշմամբՙ կերը վնասակար է համարվել եւ հաստատվել վաճառակետերից առգրավման ու ոչնչացման: Սեպտեմբերի 2-ին Բերդի քաղաքի բոլոր վաճառակետերից առգրավվում են այդ մակնշմամբ կերերն ու ուղարկվում ոչնչացման: Բայց, տարօրինակորեն, առգրավողները չեն մտնում Բագրատ Թումայնաի խանութ, այն դեպքում, երբ Բագրատը խոստովանել էրՙ ինքն այդ կերից 15 պարկ գնել է:

Դեպքից որոշ ժամանակ անցՙ սննդամթերքի անվտանգության աշխատակիցները պաշտոնապես հաստատել են, որ այդ կերն ապպօրինի է հայտնվել շուկայում եւ թույլտվություն չունի: Թե ում կողմիցՙ չեն հայտնել, բայց Լուլուկյանը վստահ է, որ դա խոշոր տնտեսվարողների ձեռքի գործն է. «Մեր խոզերին թունավորում են, որ իրենց սառեցված մսերը վաճառեն: Ամանատարօրինակն այն է, որ սատկում են հատկապես այն շրջանների խոզերը, որտեղ հնարավորություն կա նաեւ բնությունից օգտվելովՙ անասուն պահել», բացատրում է Լուլուկյանը:

Դեպքից հետո, մինչեւ տարեվերջ, Արտակ Լուլուկյանը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների է դիմելՙ պնդելով, որ Հայաստանում թաքնված հանցագործություններ են տեղի ունենում: Նա դիմել է մինչեւ անգամ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, բայց մինչ օրս սայլը տեղի չի շարժվել: Իր պրպտումների ընթացքում Արտակը բացահայտել է, որ իր ու իր գործընկերների դեպքն առաջինը չէ, հանցագործության այդ տեսակը տարիների պատմություն ունի:

Արտակը պնդում է, որ իր ձեռքին եղած փաստաթղթերով ինքը կարող է ապացուցել, որ հանցագործություն է տեղի ունեցել, եւ մի շարք պատկան մարմիններ էլ աչք են փակել դրա վրա: «Սննդամթերթի անվտանգության աշխատակիցներն ինձանից մի շարք լաբորատոր փորձաքննությունների արդյունքներ են թաքցնում. եթե որեւէ մեկին չեն պաշտպանում, ինչո՞ւ են այդպես վարվում: Բոլոր եզրակացությունների մեջ նշվում է, թեՙ թունանյութեր չեն հայտնաբերվել, բայց ինչպես կարող է նման բան լինել, երբ նախՙ կերն առգրավվել է, հետո էլՙ Մ. Հովհաննիսյանն ու Ա. Քոսակյանն արդեն հաստատել են, որ կերի թունավորում է, եթե պատճառը կերը չի եղել, ինչու առգրավեցին շուկայից», ասում է Արտակը:

Արտակը նշում է նաեւ, որ 2017թ. մարտի 27-ին գործը քննող քննիչին ուղարկված եզրակացության մեջ լաբորատորիան գրում է, որ խոզերի անկման պաճառը ոչ հիգիենիկ միջավայրն է եղել: Քննիչը հիմք է համարել դա, գոնե մեկ այց անգամ չկատարելով եւ չփորձելով պարզելՙ ճի՞շտ է դա, թե՞ գործի բացահայտումը փորձում են փակուղի մտցնել:

«Լաբորատորիան քննիչին հաղորդել է, որ այդ կերից կարող էին սատկել մեկ-երկու խոզ, բայց ոչ բոլորը: Ես չեմ հավատում դրան, եթե մեկը կարող էր սատկել, ուրեմն բոլորն էլ մեկ-մեկ կարող էին սատկել», ասում է Արտակը:

Քննիչն այդքանով կարճել է գործը, թեպետ իրավունք չուներ նման որոշում կայացնելու, որովհետեւ Արտակ Լուլուկյանը 2016թ. դեկտեմբերի 30-ին Բերդի ոստիկանությանը կերի նմուշ է փոխանցել, եւ քննիչը պետք է որպես հիմք ընդուներ ոստիկանության դատագիտանյութական փորձաքննության արդյունքները:

Արտակ Լուլուկյանին առաջին եզրակացությունը տված լաբորատորիան 2019թ. կերի մասով եզրակացություն է տվել Էրեբունու ոստիկանությանը, որը զգալիորեն տարբերվում է 2017թ. եզրակացությունից: Այս փաստն արդեն հաստատել է Արտակի բոլոր կասկածները:

Արտակը միջանկյալ նշում է, որ երբ 2016թ. ինքը գնացել է Բերդի ոստիկանությունՙ ցուցմունք տալու, բաժնի աշխատակիցներն ասել են, որ ոչ մի ցուցմունք չեն ընդունի, մինչեւ պետը թույլ չտա: Դրանից հետո, բավականին ուշ բաժնի պետը եկել է եւ սկսել համոզել, որ չբողոքեն, զրույցի ընթացքում ինչ-որ մարդիկ են զանգել պետին եւ խնդրել, որ բողոք չընդունի:

Այս տարիների ընթացքում Արտակը շատ ատյանների է դիմել, մի քանի անգամ դատը տանուլ է տվել, դիմել է վերաքննիչ դատարան, բայց ամեն ինչ նույնն է մնացել: Լուլուկյանն այս ամենի մեջ մեղադրում է առաջին հերթին կառավարությանը եւ պատրաստվում դիմել նաեւ Եվրոպական դատարան:

«Ոստիկանությունը խնդիրը չի լուծում, Ազգային ժողովը չի լուծում, դատարանը չի լուծում, բա ո՞ւմ դիմեմ», վրդովվում է Արտակը:

Նրա կարծիքովՙ այստեղ գլխավոր մեղավորն արդեն կառավարությունն է, եւ համար առաջին մեղավորն է, քանի որ աչք է փակում տեղի ունեցածի վրա:

Նախորդ գրառումը

ԲԵՐԲԵՐՅԱՆԻ ԵՎ ԶԵՅԹԼՅԱՆ-ՈՒԱՏԵՆՊՈՅԻ ԳՐՔԵՐԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՄՐՑԱՆԱԿԻ

Հաջորդ գրառումը

ՄԱՔՈՒՐ ԴՈՍՅԵ… ԹՈՒՐՔԵՐԻ ՄՈՏ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՄԱՔՈՒՐ ԴՈՍՅԵ... ԹՈՒՐՔԵՐԻ ՄՈՏ

Լրահոս

Ընտրությունների արդյունքները բողոքարկող 7 կուսակցությունների դիմումները ՍԴ-ը կքննի հունիսի 26-ին

22/06/2026

Սահմանադրական դատարանը 2026 թ. հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության է ընդունել ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք...

Համախմբման առաջարկ. Լևոն Զուրաբյան

22/06/2026

21 հունիս 2026թ. Ադրբեջանի հետ շուտափույթ խաղաղության հաստատման համար իբր անհրաժեշտ սահմանադրական մեծամասնության ստեղծման պատրվակով Նիկոլ Փաշինյանի ռեժիմը սկսել է...

Իրանական պատվիրակությունը, ի նշան Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի, լքել է հանդիպման վայրը

21/06/2026

Բանակցություններին մասնակցող իրանական պատվիրակությունը լքել է հանդիպման վայրը՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի։ Ինչպես հաղորդում է Tasnim լրատվական...

ԵՄ-ն 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին ռուսական շուկաներից  վերադարձրած հայկական ապրանքի համար

21/06/2026

Եվրոպական հանձնաժողովը 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին՝ Ռուսաստանի առևտրային սահմանափակումներից տուժած մասնավոր հատվածին աջակցելու համար։ Այս մասին հաղորդվել է...

Բագրատ Սրբազանը 1 տարի հետո Մայր Աթոռում է. այստեղից նա կվերադառնա տնային կալանքի

21/06/2026

Բագրատ Սրբազանը Մայր Աթոռում է

21/06/2026

Դատարանի որոշմամբ Բագրատ Սրբազանին (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան) թույլատրված է մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-ում կիրակնօրյա Սուրբ Պատարագներին։ Մեկ տարվա ընդմիջումից...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական