Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

2019-Ի ՄԵՐ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

27/12/2019
- 27 Դեկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

Հակառակ «Վաշինգտոն փոստ» թերթի բնորոշմանը, թե Մ. Նահանգների Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը «2019-ի անտեսված գլխավոր քաղաքական պատմություններից մեկն է» (The 5 Most Undersold Political Stories of 2019»), Ներկայացուցիչների պալատի ու Սենատի հաջորդաբար ընդունած զույգ եւ համանման բանաձեւերը պետք է ընդունել որպես անցնող տարեշրջանի գլխավոր ձեռքբերումը մեր ժողովրդի ու պետության համար:

Անշուշտ, ամերիկյան մեծազդեցիկ թերթի նման բնորոշումը (անգլերեն undersold բառը նշանակում է էժան վաճառված, չվաճառված, կարեւորՙ բայց նկատի չառնված, անտեսված) ենթադրաբար նկատի ունի բանաձեւի ընդունմանը հաջորդած Պետքարտուղարության հայտնի հայտարարությունը, թե այս հարցում Սենատի որոշումը «չի արտացոլացնում իր կեցվածքը», ինչպես նաեւ ԱՄՆ վերջին 5 նախագահների կողմից «ցեղասպանություն» եզրույթի կիրառումից խուսափելու փաստը, սակայն պետք է ընդունենք, որ Կոնգրեսի որոշումը ոչ թե Հայ դատի հետապնդման ավարտն է մատնանշում, այլՙ ուղենշում է դրա հետագա վերաիմաստավորման, ծավալման եւ գործնականացման երկար ճանապարհը, ինչպես ընդգծում է մեր ներհուն աշխատակից Երվանդ Ազատյանը ներկա համարի 5-րդ էջում թարգմանաբար ներկայացվող իր հոդվածում:

Առաջին հերթին նկատել է պետք, որ, ինչպես կողքի սյունակներում բացատրում է մեր թուրքագետ աշխատակից Հակոբ Չաքրյանը, բացառված չէ, որ օրենսդիր իշխանության հետ ընթացակարգային որոշակի քայլերից հետո նախագահ Թրամփը վավերացնի Կոնգրեսի որոշումըՙ նույնիսկ առանց իր կողմից օգտագործելու Ցեղասպանություն եզրույթը. նայածՙ թե ինչպես կզարգանան Թուրքիայի հետ իր երկրի ներկայիս լարված հարաբերությունները:

Երկրորդՙ առանց նախագահի վավերացման անգամ Կոնգրեսի որոշումը ունի բարոյական այնպիսի ուժ, որը կարող է ամերիկյան դաշնային ու նահանգային իշխանությունների համար դառնալ կիրառելի նորմՙ դատարանների, ակադեմական հաստատությունների, մամուլի միջոցների, կրթական ծրագրերի եւ արվեստի ոլորտներում: Ահա՛ լայնարձակ մի դաշտ ամերիկահայության ու վերջինիս բարեկամների առաջՙ Ցեղասպանության փաստի անառարկելիությունը ամրագրելու համար: Եվ այս առումով կարծում եմ, որ ճիշտ ժամանակին էր մեր անզուգական բարերար Քըրք Քըրքորյանի թողոնի միջոցներով UCLA համալսարանում հայկական ուսումնասիրությունների նոր եւ մասնագիտացված կենտրոն բացելու քայլը, որը կարող է դառնալ ոչ միայն գիտական հետազոտությունների նոր հարթակ, այլեւ ժխտողականության դեմ պայքարի եւ հսկողության հենակետ, ինչպես անում են ամերիկահրեական տարբեր կազմակերպությունները Հոլոքոսթի պարագայում:

Երրորդՙ Կոնգրեսի որոշումը լայն ասպարեզ է բացում տարբեր երկրներում գործող հայկական լոբբիստական խմբերի եւ առաջին հերթին մեր դիվանագետների համար, հատկապես այն պետություններում, որոնք գտնվում են Մ. Նահանգների ազդեցության գոտիներում եւ որոնք դեռեւս չեն ճանաչել Ցեղասպանության փաստը, կամ մասնակի են ճանաչել այն: Այս տեսակետից առաջնայինն անշուշտ Իսրայել պետությունն է, որն արդեն տասնամյակներ շարունակ որպես հզոր կապիտալ օգտագործում է Հոլոքոսթը որպես դատակնիք չճանաչողների դեմ ու որպես արդարացում նույնիսկ իր ռազմական նախահարձակումների համարՙ Never Again (Այլեւս երբեք) լոզունգի ներքո: Կոնգրեսի որոշումը եւ դրա կայացումը այս անգամ չխոչընդոտելու հրեական հզոր կազմակերպությունների կեցվածքը թերեւս կարող ենք նկատել առաջընթաց քայլՙ Հոլոքոսթի եզակիության հնամաշ հավակնությունից հրաժարվելու ուղղությամբ…

Անշուշտ, անշուշտ, գլխավոր խնդիրը Թուրքիան է, որը շարունակում է ուրացումի ու ժխտողական իր քաղաքականությունը: Սակայն ինչպես նկատել են տալիս մեր հիշյալ աշխատակիցները, Կոնգրեսի որոշումը նեղացնում-սեղմում է ժխտողականության Թուրքիայի դաշտը, որտեղ հավանական է, որ նա մնա մենակՙ Ադրբեջանի հետ միասին: Հետաքրքրական է, որ Թուրքիայում սկսել են նորից հնչել հայ ժողովրդին նյութական հատուցում տալու առաջարկները, որոնք կարող են թուրք զարգացած երիտասարդության վրա դրական ներգործություն ունենալ: Միամի՞տ բան եմ ասում. թերեւս: Սակայն աշխարհը, մարդիկ, ժողովուրդները փոխվում են: Անգամ թուրքերը կարող են փոխվել, գոնե նրանց մի մասը:

Ինչպես ասվեց վերեւում, Կոնգրեսի որոշումը մեր դիվանագիտության առջեւ բացում է աշխատանքի հսկայական դաշտ: Այդ աշխատանքի ծավալից եւ աշխատողների պրոֆեսիոնալիզմից, նաեւ պատեհությունները ժամանակին օգտագործելու հմտությունից է կախված մեր շահածՙ առայժմ բարոյական կապիտալը քաղաքական շոշափելի դրամագլխի վերածելու գործը, առաջին հերթին սկսելով հենց Արցախյան հիմնահարցից: Արցախի անվտանգության մեր պահանջը, որից ուղղակի կախված է նաեւ Հայաստանի Հանրապետության ապահովությունը, այսուհետեւ հնարավոր է հմտորեն տեղափոխել թուրք-ադրբեջանական սպառնալիք դիմակայելուՙ միջազգայնորեն ճանաչված իրավունքի ոլորտ: Այլեւս թույլ չենք տա. սա՛ պետք է լինի մեր կարգախոսը, փիլիսոփայությունը եւ ռազմավարությունը այսուհետեւ:

Ցեղասպանությունը, բոլո՛ր ցեղասպանությունները, ուշ կամ կանուխ դատապարտվելու են: Նաեւՙ հատուցվելու: ԱՄՆ Կոնգրեսը վերահաստատեց այս ճշմարտությունը:

Տքնաջան աշխատանքի տարի է մեզ սպասում:

Նախորդ գրառումը

YERVANDASHAT, THE THIRD CAPITAL OF ARMENIA…

Հաջորդ գրառումը

ԱՄԱՆՈՐՅԱ ՀՐԱԺԵՇՏԻ ԵՎ ԴԻՄԱՎՈՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՊԱՀՆ Է…

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՄԱՆՈՐՅԱ ՀՐԱԺԵՇՏԻ ԵՎ ԴԻՄԱՎՈՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՊԱՀՆ Է…

Լրահոս

Ընդամենը մեր աշխատանքն ենք ուզում, ողորմություն չենք խնդրում. «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակից

13/07/2026

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակիցների բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով հնարավորություն տալ իրենց վերադառնալու և շարունակելու աշխատել կոմբինատում։ Ինչպես այսօր...

Մենք միանշանակորեն դիտարկում ենք Եվրոպայի խորհրդից լիովին դուրս գալու հնարավորությունը. Ալիև

13/07/2026

Ադրբեջանը կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից. այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։ «Խոսքը անդամակցությունը կասեցնելու կամ սառեցնելու մասին...

Նահատակված Խամենեիի համար արդարադատությունն ու վրեժխնդրությունն ազգային լուրջ պահանջ են. Բաղայի

13/07/2026

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի համար արդարադատությունն...

ԱՄՆ ղեկավարությունը  հասկանում է, որ Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, քանի որ այն կկապի Ադրբեջանը Նախիջևանի շրջանի հետ. Ալիև

13/07/2026

ԱՄՆ ղեկավարությունը  հասկանում է, որ Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, քանի որ այն կկապի Ադրբեջանը Նախիջևանի շրջանի հետ. բռնազավթված Շուշիի...

Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան

13/07/2026

Թուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-400 զենիթահրթիռային համալիրները վաճառելու համար (հավանաբար՝ Կատարին կամ Արաբական Միացյալ Էմիրություններին), որպեսզի ազատվի ԱՄՆ-ի CAATSA...

Այդ ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի մեջ, ումից բողոքում են թե՛ Ալիևը, թե՛ իր պրոքսի Փաշինյանը. Նարեկ Կարապետյան

13/07/2026

Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է. «Եվրոպայի խորհրդում գործում էր մեծ հակաադրբեջանական խումբ:Պարզվել է, որ Ժոզեպ Բորելը հարաբերություններ է պահպանել որոշ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական