Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական բաժանմունքը 170 հազար դոլար կհատկացնի Լիբանանում գործող 18 հայկական դպրոցների ուսուցիչներին: Որոշման համար, բացի բարեգործության մղումը, առիթ է հանդիսացել վերջին ամիսներին Լիբանանի ֆինանսատնտեսական անկայուն վիճակը, որն այս պահին գտնվում է չափազանց վատթար վիճակում: Նկատի ունենալով, որ այդ ամենն անդրադառնում է նաեւ տեղի հայերի, հետեւաբար նաեւ ուսուցիչների վրա, հիմնարկությունը որոշեց օգնել նրանցՙ որոշակիորեն թեթեւացնելով հոգսերը: Գումարները տրամադրվել են ըստ յուրաքանչյուր դպրոցի աշակերտական եւ ուսուցչական կազմի քանակի,- հայտարարել է հայկական բաժանմունքի տնօրեն դոկտ. Ռազմիկ Փանոսյանը: