Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱ

14/02/2020
- 14 Փետրվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Պատմական զուգահեռների անցկացման բուն մեթոդը հնարավորություն է տալիս ամփոփել նախորդ պատմական փորձըՙ այն համեմատելով ներկայիս փորձի հետ: Թուրքիան այն երկրներից է, որը խորհրդածությունների հարուստ նյութ է ընձեռում այն իմաստով, որ պատմական կերպարների կլոնավորումը գրեթե սովորական երեւույթ է դարձել:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «անհարմար» ղեկավարի տպավորություն է թողնում ինչպես տարածաշրջանային մակարդակով, այնպես էլ Արեւմուտքում նրա կերպարի ընկալման տեսակետից: Նա բարեփոխիչ է, որը սահմանել է քեմալականությունից դեպի նեոօսմանիզմ Թուրքիայի անցման նախկին Օսմանյան կայսրության սահմաններում երկրի ազդեցության վերականգման բնագիծը: Փաստորեն դա նշանակում է անցում ծայրամասային պետության կարգավիճակից դեպի տարածաշրջանային գերտերության կարգավիճակ: Թուրքականության քեմալական գաղափարի հիման վրա դժվար է նման կառույց ստեղծել, այստեղից էլՙ անցումը եվրոպական փաթեթավորմամբ քաղաքական իսլամիզմի գաղափարախոսությանը, յուրատեսակ նոր խալիֆայությանը եւ այն բանի խոստովանմանը, որ Աթաթուրքի ձեւով եվրոպական արդիականացման ժամանակաշրջանն ավարտված է, սակայնՙ նոր իսլամիզմի գաղափարախոսության հետ քեմալականության սկզբունքների լուրջ առճակատման պայմաններում: Այդ պայքարի ելքն ակնհայտ չէ, բայց պատմականորեն ավանդական է Թուրքիայի համար, եթե նկատի ունենանք եվրոպական ձեւի արդիականացումներ իրականացնելու Օսմանյան կայսրության բազմաթիվ անհաջող փորձերը: Սա առաջին կողմն է:

Երկրորդ: Գլոբալացման ու Եվրոմիության հետ սերտ համագործակցության ժամանակաշրջանը Թուրքիա բերեց առաջին հերթին քրդերի ազգային ինքնագիտակցության աճ, որոնք չցանկացան այլեւս համարվել «լեռնային թուրքեր»: Եթե Օսմանյան կայսրության ժամանակներում յուրատեսակ ձեւով լուծվեց Հայկական հարցը, իսկ հետո 1920-ական թվականներին Աթաթուրքն ազատվեց երկրի հույն բնակչությունից, ապա այսօր Էրդողանի համար այսպես կոչված քրդական հարցը առավել ցավոտ խնդիրն է, քանի որ խաղասեղանի վրա է երկրի տարածքային ամբողջականության պահպանումը:

Երրորդ կողմը: Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող բուռն գործընթացները, եթե չհաշվենք Իրանը, ընդգրկում են նախկին Օսմանյան կայսրության տարածքը, որը ներկայիս Անկարան դասում է իր պատմական ազգային շահերի գոտուն:

Չորրորդ կողմը: Թուրքիան, ինչպես պարզվում է, տարածաշրջանում միակ պետությունն է, որը կորուստներ է ունեցել 2011 բռնկած արաբական գարնանից, քանի որ գտնվում է Սիրիայից, իսկ հիմա նաեւ Լիբիայից բխող ապակայունացնող գործոնների գոտում: Ինչպես գրում է արաբական հրատարակություններից մեկը, առավել հետաքրքրականն այն է, որ այդ երկու ուղղություններում Թուրքիան հենվում է միեւնույն քաղաքական ուժերի վրա, բայց դրանց տարբեր անվանումներ է տալիս: Պատահական չէ, որ ներկայումս փորձագետներից շատերը վերհիշում են, որ 1911 1912 թթ. իտալա-թուրքական պատերազմից հետո շվեյցարական Լոզան քաղաքի ծայրամասում ստորագրվեց պայմանագիր, որով Օսմանյան կայսրությունը Լիբիան զիջեց Իտալիային եւ Տրիպոլիի ու Բարկիի շրջաններից դուրս բերեց բոլոր թուրք սպաներին ու զինվորներինՙ ուրիշ տարածաշրջաններում արտոնություններ ստանալու դիմաց: Դրա արդյունքում լիբիացիները մեն-մենակ մնացին իտալական բանակի ներխուժման դեմ հանդիման, ինչպես որ դա տեղի ունեցավ տարածաշրջանում օսմանյան մահիկի մյուս գաղութներում, որոնցից թուրքերը հրաժարվեցին հօգուտ Անգլիայի եւ Ֆրանսիայի:

Թե ինչ տեղի ունեցավ հետո, լավ հայտնի է. Կոստանդնուպոլսում փոխվեց կառավարությունը (այն սկսեց գլխավորել Քյամիլ փաշան), պարտություն բալկանյան պատերազմներում, թուրքական տիրապետության վերացում Էգեյան ծովի կղզիներում, Էդիրնեիՙ Ադրիանապոլսի զիջում Բուլղարիային եւ երիտթուրքական հեղաշրջում:

Հետագայումՙ արդեն առաջին համաշխարհային պատերազմից հետո, ի հայտ եկավ Սայքս-Պիկոյի գաղտնի համաձայնագիրը Օսմանյան կայսրության բաժանման վերաբերյալ: Այսօր Էրդողանի խնդիրը հենց այն է, որ Լիբիային կամ Սիրիային վերաբերող ամեն մի համաձայնագիր նա ստիպված է մեկնաբանել իբրեւ հաղթանակ, որպեսզի խուսափի ներքին ցնցումներից: Սիրիայում վտանգն այն է, որ Իդլիբում գտնվող գրոհայինները փախչելու տեղ չունեն, բացի թուրքական տարածքից: Եվ այս կապակցությամբ ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը հիշեցնում է պատմական այն իրողությունը, որ Թուրքիան վերածվել է ոչ թե նոր Օսմանյան կայսրության, այլ նորահայտ փորձարարական աշխարհաքաղաքական համակարգի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-Ը ԹՈՒՅԼ ՕՂԱԿ Է ՓՆՏՐՈՒՄ ՌԴ-ԹՈՒՐՔԻԱ-ԻՐԱՆ ԴԱՇԻՆՔՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՆՀԱՅՏ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻՑ ՉԽՈՒՍԱՓՈՂ ՀԱՄԱՐՁԱԿ ՀՆԱՐԱԳԵՏԸ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԱՆՀԱՅՏ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻՑ ՉԽՈՒՍԱՓՈՂ ՀԱՄԱՐՁԱԿ ՀՆԱՐԱԳԵՏԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները

26/09/2025

ԿարդալDetails

Թուրքիայում ապօրինաբար օգտագործվել են հայ քաղաքացիների ժառանգության տվյալները

26/09/2025

Լևոն Տեր-Պետրոսյանը լուրջ դերակատարություն է ունենալու ԱԺ ընտրություններում. Զուրաբյան

26/09/2025

Պետական պարտքը 2026-ին կկազմի ՀՆԱ-ի 55%-ը. Կառավարության պարտքը կհասնի 15.3 մլրդ դոլարի

26/09/2025

Հայաստանում Իտալիայի պատվավոր հյուպատոսին Գյումրիում պարեկը գցել է մեքենայի տակ (տեսանյութ)

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական