2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, չնայած տարած հաղթանակին ու վերընտրվելու հանգամանքին, արդեն մի քանի ամիս անց իշխանության ու անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը կտրուկ նվազել էր: Այս մասին պարզ էր դարձել մասնագիտական կազմակերպություններից մեկի իրականացրած սոցիալական հարցումներից հետո, ինչը բավական հուսադրել եւ ուրախացրել էր ընդդիմադիրներին: Ըստ հարցման արդյունքների՝ Փաշինյանի անձնական վարկանիշը կտրուկ է իջած եղել՝ չհատելով անգամ մեկ տասնյակի շեմը: Ուշագրավն այն է սակայն, որ «Դիմադրություն շարժման» հանրահավաքներից հետո (ամռանը) ընդդիմադիրները նույնպես հարցում են պատվիրել, ինչի արդյունքները սակայն տհաճ անակնկալ են մատուցել պատվիրատուներին. Փաշինյանի վարկանիշն այդ կարճ ժամակահատավածում՝ մեկուկես ամսում մոտ 1.5 տոկոսով բարձրացած է եղել: Այս մասին, պարզ է, ընդդիմադիրները չեն բարձրաձայնում, քանի որ հասկանում են՝ քաղաքացիները հրապարակում հավաքված մի շարք դեմքերի տեսնել պարզապես չեն ուզում: Նրանք, այո, առաջնորդվում են «միայն թե նախկինները հետ չգան» թեզով:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ