Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխություն

Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը հայտարարում է 2021 թվականի ստեղծագործությունների մրցույթ հետեւյալ անվանակարգերում

1) գրականություն (անհրաժեշտ է ներկայացնել գրքի 2 օրինակ) («Շաքե Ղազարյան» հիմնադրամ),

2) կերպարվեստ («Շաքե Ղազարյան» հիմնադրամ),

3) թատերական արվեստ («Շաքե Ղազարյան» հիմնադրամ),

4) հայագիտություն (անհրաժեշտ է ներկայացնել գրքի 2 օրինակ) («Շաքե Ղազարյան» հիմնադրամ),

5) լրագրություն («Շաքե Ղազարյան» հիմնադրամ)

6) քանդակագործություն («Շաքե Ղազարյան» հիմնադրամ)

7) գեղարվեստական լուսանկարչություն («Թեքեյան կենտրոն» հիմնադրամ):

Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա դրամական պարգեւ` 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Մրցույթին կարող են մասնակցել արվեստագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ նրա սահմաններից դուրս` առանց տարիքային սահմափակման:

Մրցույթին մասնակցել ցանկացողները 2021 թվականին իրենց հեղինակած աշխատանքները կարող են ներկայացնել հուլիսի 27-ից մինչեւ սեպտեմբերի 10-ը Հայաստանի Թեքեյան մշակութային միության գրասենյակ, ամեն օր` բացի շաբաթ եւ կիրակի օրերից` ժամը 11:00-16:00-ն (հասցե` Երեւան, Խանջյան 50, 2-րդ հարկ, հեռ.` 010-55 26 32, 010-57 02 83):

Հայաստանի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչություն