Չորեքշաբթի, Հունիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թեհրան-22

22/07/2022
- 22 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

Մեր տարածաշրջանի եռման աստիճանը, պատկերավոր ասած, հասել է իր առավելագույն կետին, եւ դա զգացվում է ԱՄՆ նախագահ Բայդենի տարածաշրջանային այցելությունից ու Ռիադում անցկացված 6+3 խորհրդաժողովից հաշված օրեր անց  արցախյան հիմնախնդրի  համար մոգոնված ու դեռեւս չկայացած 3+3 ձեւաչափի մաս կազմող  Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահների մասնակցությամբ Թեհրանում կազմակերպված  եռակողմ հանդիպման համընկնումից: Եւ երբ այդ հանդիպումների խորապատկերի վրա նաեւ ընդգծված տեսնում ես  Իրանի,  ԱՄՆ-ի ու Ռուսաստանի  անվտանգության խնդիրներին լծված  պաշտոնյաների Հայաստան այցելությունները,  սկսում ես  սովորականից  ավելի շատ  կենտրոնանալ  44-օրյա պատերազմից հետո մեզ պարտադրվող խաղաղությանը հասնելու նպատակով վճարվելիք գնի վրա: Բայց առայժմ մեզ մնում է հետեւել Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին ու գնահատականները կառուցել մեր տրամադրության տակ եղած փաստերի հիման  վրա: 

ԱՄՆ նախագահի Իսրայել ու Սաուդյան Արաբիա կատարած այցելությունից ընդամենը մեկ շաբաթ անց Պուտինի ներկայությունը Թեհրանում միջազգային հանրության կողմից ընկալվեց որպես ուկրաինական պատերազմի հետեւանքով  մերձավորարեւելյան տարածաշրջանում ձեւավորվող ուժային նոր կենտրոնների ու նրանց փոխհարաբերությունների մասին քայլ: Սակայն, ձեւավորվող նոր բեւեռների մասին դատողություններ անելու համար նաեւ  անհրաժեշտ է հստակեցնել  եռակողմ հանդիպմանը մասնակցած Արեւելքի ու Արեւմուտքի լարերի վրա խաղացող Թուրքիայի պրագմատիստ նախագահ Էրդողանին վերապահված  դերակատարությունը, որի մասին մեր պատկերացումները կարող են ամբողջանալ  միայն 2023 թվականի հունիսին Թուրքիայում նախատեսված նախագահական ընտրություններից հետո:

Առայժմ մեզ մնում է հետեւել եռակողմ հանդիպման օրակարգին, որն ըստ  պաշտոնական տեղեկատվության՝ վերաբերում է Սիրիային. դրա շուրջ նույն ձեւաչափով անցկացված նախորդ եռակողմ հանդիպումների արդյունքով հնարավոր չի եղել Սիրիային վերադարձնել բաղձալի խաղաղութունը:

Բացի հայտարարված օրակարգից, եռակողմ հանդիպման ոչ առանցքային  թեմաներն էին առեւտրատնտեսական ու բնապահպանական համագործակցությանը վերաբերող հարցերը: Իսկ Պուտին-Էրդողան երկկողմ հանդիպումների սեղանին դրված  էին ուկրաինական պատերազմին, Ռուսաստանի զինված ուժերի՝ Սիրիայից դուրս բերմանն առնչվող եւ այլ կարգի հարցեր: 

Բնականաբար, Պուտինին ամենաշատը հետաքրքրում է Ուկրաինայի պատերազմում, եթե չասենք դաշնակիցների, այլ գոնե համախոհների փնտրտուքի հարցը, որն ի զորու կլիներ թեթեւացնել Ռուսաստանի ուսերին ծանրացած բեռը, եւ գոնե կավելացներ իր մրցակիցների գլխացավանքը:

Էրդողանին նույնպես հետաքրքրող հարցեր կային. 82 տոկոս սղաճի հաղթահարման դիլեմայի առջեւ կանգնած Թուրքիային անհրաժեշտ է կառավարելի դարձնել Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերությունները եւ վերջիններիս օգնությամբ նաեւ հասնել Սիրիայի ուղղությամբ իր աշխարհաքաղաքական նպատակներին, ինչն էապես կբարձրացներ սեփական հեղինակությունը գալիք նախագահական ընտրություններին:

Սակայն  Էրդողանին չի բավարարել, անգամ  հիասթափեցրել  է Թուրքիայի աշխարհաքաղաքական նպատակներին միտված ոչ միայն Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի ձեւակերպումները, այլ նաեւ հանդիպումների ավարտին ստորագրված փաստաթուղթը: 

Խամենեին Սիրիայի հյուսիսային շրջանների ուղղությամբ Թուրքիայի հնարավոր հարձակումների ու Իրան-Հայաստան սահմանային կապը վերացնելու հարցերում Իրանի ու Թուրքիայի շահերին հակասող երկու թեմաների շուրջ իր հստակ առարկություններն  է արտահայտել: Էրդողանի հետ հանդիպման ժամանակ «Միջանցքային տրամաբանության» մասին Խամենեին բառացիորեն ասել է.

«Եթե Իրանի ու Հայաստանի սահմանը փակելու մասին քաղաքականություն լինի, Իրանի Իսլամական Հանրապետությունը կհակադրվի դրան, քանի որ այդ սահմանը հազարամյակների հաղորդակցական ուղի է»:

Իրան-Հայաստան սահմանային անցակետի անխախտելիության մասին Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեի տեսակետը ներկայացվել է նաեւ ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ, սակայն փոքր ինչ այլ ձեւակերպումով՝

«Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի հանդուրժելու այն քաղաքական որոշումներն ու ծրագրերը, որոնք կհանգեցնեն Իրան-Հայաստան սահմանի փակմանը»:

Այնուամենայնիվ, թեհրանյան հանդիպումների նախապես հայտարարված օրակարգի համաձայն, քննարկումների առանցքում Սիրիայի հարցն էր, որի մասին է վկայում երեք նախագահների ստորագրությամբ եռակողմ հանդիպման արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարության, առանց բացառության,  բոլոր դրույթները:

Հայտարարությունը մասնավորապես  պարտավորեցնում է փաստաթուղթը ստորագրած երեք կողմերին՝  կարեւորել Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում Աստանայի գործընթացի որոշումները, ընդգծել Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը,  դատապարտել զանազան  անվանումներով Սիրիայի տարբեր շրջաններում գոյություն ունեցող ահաբեկչական խմբավորումների գործողությունները, անընդունելի համարել ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ անօրինական ինքնավարություններ ձեւավորելու նախաձեռնությունները,  մերժել Սիրիային պատկանող նավթային եկամուտների յուրացմանն ուղղված ձեռնարկումները, հետամուտ լինել միջազգային իրավունքին համապատասխան հումանիտար հարցերին, ինչպես նաեւ  քայլեր ձեռնարկել  խաղաղ բնակչության եւ ոչ ռազմական կառույցների  անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Հայտարարության մեջ նաեւ կան դրույթներ Սիրիայի թեժ կետերում իրավիճակի կայունացման, գերիների վերադարձման եւ մի շարք այլ հումանիտար հարցերի առնչությամբ կողմերի ստանձնած պարտավորությունների մասին:

Սակայն շատ զարմանալի կթվար, եթե հայ-ադրբեջանա-թուրքական խնդիրների շուրջ թեհրանյան հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները ձեւակերպված լինեին  հրապարակման  ենթակա որեւէ փաստաթղթի մեջ: 

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանում ՀՀ նախկին դեսպան

Նախորդ գրառումը

«Նրանց ժամանակը». սպիտակ հագած հրեշտակների մասին

Հաջորդ գրառումը

Հայաստանին Թեհրան են հրավիրել ու մերժե՞լ է

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այդ կուսակցությունները մանդատ չունեն, պետք է փակվեն, իսկ դրանց սեփականատերերը գնալու են բանտ. Ալեն Սիմոնյան

14/06/2026
Հրապարակախոսություն

Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի ընդդիմադիրների քայլը, դրանից կախված կլինի նրանց քաղաքական ապագա. Արա Պողոսյան

14/06/2026
Հրապարակախոսություն

Հայաստանի ներկայիս իշխանություններն իսկապե՞ս մարդկանց հիմարի տեղ են դնում. Արման Աբովյան

13/06/2026
Հրապարակախոսություն

Այս ընտրությունները, թերևս, Հայաստանի Հանրապետության պատմության ամենախայտառակ ընտրություններն են. Դավիթ Անանյան

12/06/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանին Թեհրան են հրավիրել ու մերժե՞լ է

Լրահոս

Ռեսուրսային գաղութացում. TRIPP-ն այդ ռազմավարության հենասյուներից է. Վահե Դավթյան

16/06/2026

Եթե այսօր ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայաստանի կրիտիկական հանքանյութերը, ապա վաղը օրակարգ կարող են վերադառնալ նաև թերթաքարային պաշարները, որոնց...

Կտրականապես մերժում ենք հունիսի 14-ին ԿԸՀ-ի հայտարարած ընտրական արդյունքները և դրանք համարում ապօրինի. Թաթոյան

16/06/2026

2026թ․ խորհրդարանական ընտրություններն անցան անհավասար, անարդար և խորապես խեղված պայմաններում՝ ՔՊ-ի օգտին պետական համակարգը ծառայեցնելով ու բացահայտ ապօրինություններով. ֆեյսբուքյան էջում...

Գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները շարունակվում են

15/06/2026

Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները շարունակվում են, միացել են  հատուկ փրկարարներն ու ջրասուզակները: Shamshyan-ի հաղորդմամբ՝...

Սևանա լճի մակարդակը 15 օրում բարձրացել է 11 սմ-ով

15/06/2026

Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ` ընդամենը 15 օրում: 2026 թվականի հունիսի 1–15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը...

ԱՄՆ-ն կվերսկսի պատերազմը Իրանի հետ, եթե կողմերը չկարողանան վերջնական համաձայնության գալ միջուկային ծրագրի վերաբերյալ. Թրամփ

15/06/2026

Միացյալ Նահանգները կվերսկսի պատերազմը Իրանի հետ, եթե կողմերը չկարողանան վերջնական համաձայնության գալ միջուկային ծրագրի վերաբերյալ։ The New York Times-ին տված...

Կիևը Արբիտրաժում պարտվել է Մոսկվային. Կերչի նեղուցի, Ազովի ծովի և Ղրիմի նկատմամբ իրավունքների վերաբերյալ դատական հայցը մերժվել է

15/06/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը  հայտարարել է իր հաղթանակի մասին միջազգային արբիտրաժային գործում, որը վերաբերում էր Կերչի նեղուցում, Ազովի ծովում և...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական