Չորեքշաբթի, Հունիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Նրանց ժամանակը». սպիտակ հագած հրեշտակների մասին

22/07/2022
- 22 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

«Մարտերից առաջ ազատամարտիկները գալիս էին հոսպիտալ, հավաստիանում, որ բոլորս տեղում ենք, հանգիստ սրտով գնում՝ պատրաստվելու հերթական կռվին»,-պատմում է արցախցի բուժքույր Լիդան:

«Զինվորին վիրահատեցինք, շատ արյուն էր կորցրել, վիճակը ծանր էր: Այդ գիշեր ես մնացի հերթապահ: Բժիշկը հույս չէր տալիս, բայց ես չէի ուզում հաշտվել այն մտքի հետ, որ այդ աժդահա, ամրակազմ տղային կորցնելու ենք: Ամբողջ գիշեր խնամեցի նրան, կաթիլային միացրի, կողքից չհեռացա: Առավոտյան բուժքույրերը հիվանդասենյակի դուռը բաց արեցին ու տեսան ինձ, գլուխս վիրավոր զինվորի կրծքին դրած, քնել եմ: Իմ շեկ մազերը խառնվել էին նրա սաթի պես սեւ մազերին ու մորուքին: Սասարափելի հոգնած՝ ոնց էր եղել, աչքս կպել էր: Աղջիկներն ինձ արթնացրին: Գիշերը զինվորը մահացել էր: Ես ինձ չէի ներում. ո՞նց եմ քնել, իսկ միգուցե եթե չքնեի, նա ողջ մնար: Ինքս ինձ մեղադրում էի ու չէի ուզում լսել բժշկի մասնագիտական բացատրությունները, որ տղայի վնասվածքը կյանքի հետ անհամատեղելի էր»,- պատմում է արցախցի բուժքույր Աիդան:

Նրանք սպիտակ խալաթով հրեշտակներն են, որոնց բարեխղճությանը, հաստատակամությանն ապավինելով՝ բժիշկներն ամենածանր վիրահատություններ են արել արցախյան առաջին պատերազմի ժամանակ, իսկ վիրավոր զինվորները հավատացել են, թե սպիտակ խալաթով հրեշտակներն իրենց անպայման կխնամեն, կբուժեն, կառողջացնեն:

Արցախյան պատերազմի, ավելի ճիշտ՝ շարժման առաջին իսկ օրերից,  բժիշկներն ու բուժքույրերը եղել են առաջնագծում: Հայերի ու ադրբեջանցիների միջեւ բախումներն սկսվել են դեռ 1987-ից, ու միշտ, որպես կանոն, սովետական միլիցիան մեղավոր է հանել հայերին:

Հետո ազգամիջյան բախումները վերածվեցին կռիվների, ու սկիզբ առավ ազատագրական պայքարը: Հարկ էր, որ կամավորական ջոկատների հետ լինեին նաեւ բուժաշխատողներ, որոնք առաջին օգնությունը ցույց կտային վիրավորներին: Անհրաժեշտություն առաջացավ, որպեսզի հոսպիտալներ ստեղծվեն:

Ստեփանակերտում գիտեին, որ կռիվներն ավելի են թեժանալու, պատերազմն անխուսափելի է, իսկ կռվող տղերքին բուժօգնություն է պետք: Բժիշկ Վալերի Մարությանը հանձն առավ Ստեփանակերտի մարզկոմի շենքի նկուղում հոսպիտալ ստեղծել: Նա իր շուրջը հավաքեց արցախցի բժիշկներին ու բուժքույրերին.  համատեղ ուժերով  ինքնակազմակերպվելով՝ հոսպիտալի հիմքը դրվեց: Հետո կազմավորվեցին առանձին բուժխմբեր, որոնք դաշտային հոսպիտալներում՝ հենց կռվի դաշտում կամ 500 մ հեռավորության վրա, առաջին բուժօգնությունն էին ցույց տալիս վիրավոր ազատամարտիկներին, կռվի դաշտից տեղափոխում Ստեփանակերտի կամ այլ վայրերի  հոսպիտալ՝  վիրահատության:

1992-ից Արցախում ռազմական բժշկության հիմքն էր դրվում: Վալերի Մարությանի հեղինակությունն ու նրա նկատմամբ պատկառանքը հաշվի առնելով՝ շատերը ներգրավվեցին այդ գործին: Բուժանձնակազմով, դեղորայքով, բժշկական նորագույն սարքավորումներով ու պարագաներով Արցախին օգնում էին Հայաստանն ու Սփյուռքը:

Կարեւոր հանգամանք՝ պետք էր, որ վիրավորները տեղում բուժում ստանային եւ միայն խիստ անհրաժեշտության դեպքում ուղղաթիռներով տեղափոխվեին Երեւան: Նախ՝ այդպես վիրավորի համար խիստ թանկ ժամանակ էին շահում, երկրորդ՝ կային որակյալ մասնագետներ, որոնք կարող էին մասնագիտական աջակցություն ցույց տալ տեղում, երրորդ՝ Վալերի Մարությանն այդկերպ ջանում էր արցախցիներին պահել Արցախում. չէ՞ որ վիրավորին Հայաստան տեղափոխելով՝ նրա հետեւից կգնար նաեւ ընտանիքը: Ի՞նչ իմանաս՝ նրանցից քանի՞սը կվերադառնար Արցախ:

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հարյուրավոր բժիշկներ ու բուժքույրեր կանգնած են եղել ազատամարտիկների կողքին: Զինվորներն իրենց հողն ու հայրենիքն էին պաշտպանում, իսկ բժիշկները՝ զինվորներին: Եթե չլինեին պատերազմի ժամանակ հիմնադրված ստացիոնար ու  դաշտային հոսպիտալները, եթե չլիներ Վալերի Մարությանի ստեղծած ռազմական բժշկությունը, պատերազմի զոհերի թիվը տասնապատիկ ավելի կլիներ: Վիճակագրությունը ցույց է տվել, որ հրազենային վերք ստացած ու հոսպիտալ հասած բուժված զինվորների 90 տոկոսի կյանքը փրկվել է, իսկ 80 տոկոսից ավելին վերադարձել են շարքեր:

Ինչպես ինքնակազմավորված կամավորական ջոկատների հիման վրա ստեղծվեց Հայոց բանակը, հայկական զինված ուժերը, այնպես էլ ռազմադաշտային հոսպիտալների հիմքի վրա Հայաստանում եւ Արցախում ստեղծվեց ռազմական բժշկությունը:

Այսպես հեշտ ու հանգիստ այս իրողությանը ձեւակերպումներ ենք տալիս, բայց ինչերի՜ միջով են անցել մեր ազատամարտիկներն ու նրանցից անբաժան բժիշկները, բուժքույրերն ու բուժակները, որոնց մեծ մասը հենց կռիվների ժամանակ՝ ռումբերի ու արկերի պայթյունների տակ են վիրավորներին դուրս հանել մարտադաշտից, կողմնորոշվել, արագ բուժօգնություն ցույց տվել, ցավազրկել, որպեսզի նրանք շոկի մեջ չընկներն, կոտրվածքներն անշարժացրել, արյունահոսությունը դադարեցրել ու տեղափոխել հոսպիտալ՝ ստացիոնար բուժման:

 30 տարի առաջ ապրած այդ ժամանակաշրջանը հարյուրավոր բժիշկներ ու բուժքույրեր  համարում են իրենց կյանքում ամենաբեկումնայինը, որովհետեւ քաղաքացիական բժշկությունից կտրուկ ու անսպասելի անցում են կատարել ռազմական բժշկությանը, երբ միանգամից 40-50 վիրավորի էին բերում հոսպիտալ, ու պետք էր արագ կողմնորոշվել, մասնագիտական օգնություն ցույց տալ:

Անձնական պատմություններ, հուշեր, դիպվածներ, հիշողության մեջ հավերժ դրոշմված դեմքեր ու դեպքեր. արցախյան առաջին պատերազմում մասնագիտական օգնություն ցույց տված բուժաշխատողների հերոսական սխրանքների մասին մինչեւ հիմա քիչ է խոսվել, բայց որքան ամուր ու հաստատկամ են եղել մեր ազատամարտիկները՝ ամեն գնով Արցախն ազատագրելու, թշնամուն հաղթելու միասնական գաղափարով տոգորված, նույնքան անզիջում են եղել մեր բուժաշխատողները՝ Արցախի բնակիչների, կռվող տղերքի հետ  մի բռունցք դարձած:

Լրագրող Ռուզաննա Բագրատունյանը 2017 թվականին մտահղացել է արցախյան առաջին պատերազմի մասնակից բուժաշխատողներին նվիրված ժողովածու կազմել ու հրատարակել: Բժիշկներին, բուժքույրերին ու բուժակներին  Արցախում, Հայաստանում, Սփյուռքում  գտնելու, նրանց հետ զրույցների հիման վրա անձնական պատմություններ ստեղծելու համար շուրջ 4 տարի է պահանջվել: Ժողովածուն հրատարակվել է՝ ընդգրկելով 120 բուժաշխատողի անձնական պատմություն: 120 վկայություն, պատերազմի փաստավավերագրություն, տարեգրություն եւ ականատեսի խոսք:

Անձնական հուշ-պատմություններում ներկայացված են աշխարհագրական անուններ՝ այն գյուղերն ու քաղաքաները, որոնք ազատագրվել են: Նշվում են տարեթվեր ու ամսաթվեր՝ երբ, ինչ հանգամանքներում, ում մասնակցությամբ են ազատագրվել Արցախի բնակավայրերը, ինչպես են տեղի ունեցել մարտերը, ինչպես են շարունակաբար կազմավորվել նոր հոսպիտալներ, ներգրավվել նոր բուժաշխատողներ, ինչպես են նրանք գործնականում ռազմաբժշկության մեջ հմտություններ ձեռք բերել:

«Նրանց ժամանակը» տալիս է արցախյան առաջին պատերազմի մասնակից բուժաշխատողների անձնական ու մասնագիտական որակների, զգացածի, ապրածի, տեսածի ամբողջական նկարագիրը: Հայաստանից շատ բժիշկներ են սեփական կամքով մեկնել Արցախ ու մեկ-երկու շաբաթի փոխարեն՝ մեկ-երկու տարի մնացել այնտեղ, որովհետեւ գիտակցել են, որ իրենք ավելի շատ են պետք Արցախում, քան Հայաստանում: Նրանց ընտանիքները մութ ու ցուրտ 90-ականներին մի կերպ են գոյատեւել՝ առանց կերակրող ձեռքի, բայց պետք էր հաղթել, հաղթանակի, Արցախի ազատագրման  համար ամեն ինչ էր պետք զոհել:

«Նրանց ժամանակը» գիրք-ժողովածուով առաջին անգամ անդրադարձ է կատարվում բուժքույրերի ու բուժակների մասնակցությանն արցախյան ազատամարտին: Մասնակցությունը քիչ է ասված՝ նվիրում, հերոսություն, անբացատրելի սխրանք: Չէ՞ որ մեծ մասմաբ հենց բուժքույրերն ու բուժակներն են կռվի դաշտից դուրս հանել վիրավերներին ու հասցրել հոսպիտալներ, վիրահատության ժամանակ կանգնել բժիշկների կողքին, վիրավորի հետվիրահատական շրջանի բուժումն ու խնամքն ապահովել:

«Երբ մտանք հոսպիտալ, որը նկուղային հարկում էր, դրսում շոգ էր, արեւ: Չգիտենք՝ ինչքան ժամանակ էր անցել, ինչքան էինք մնացել հոսպիտալի վիրահատարանում ու հիվանդասենյակներում, քանի՜ վիրավորի էինք ընդունել ու բուժել: Այդ ընթացքում ոչ մի անգամ մեր երեխաների երեսն անգամ չէինք տեսել, չգիտեինք՝ տանը նրանք կո՞ւշտ են, թե սոված, ո՞ր հարեւանի հույսին են մնացել:  Մեր ամուսիններն էլ կռվում էին: Մի օր դուրս եկանք հոսպիտալից… ձյուն էր եկել»,- պատմում են սպիտակ հագած հրեշտակները:

ՆԱԻՐ ՅԱՆ

Նախորդ գրառումը

Մ. Նահանգներն արդեն դիրքավորվո՞ւմ է Կովկասում

Հաջորդ գրառումը

Թեհրան-22

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այդ կուսակցությունները մանդատ չունեն, պետք է փակվեն, իսկ դրանց սեփականատերերը գնալու են բանտ. Ալեն Սիմոնյան

14/06/2026
Հրապարակախոսություն

Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի ընդդիմադիրների քայլը, դրանից կախված կլինի նրանց քաղաքական ապագա. Արա Պողոսյան

14/06/2026
Հրապարակախոսություն

Հայաստանի ներկայիս իշխանություններն իսկապե՞ս մարդկանց հիմարի տեղ են դնում. Արման Աբովյան

13/06/2026
Հրապարակախոսություն

Այս ընտրությունները, թերևս, Հայաստանի Հանրապետության պատմության ամենախայտառակ ընտրություններն են. Դավիթ Անանյան

12/06/2026
Հաջորդ գրառումը

Թեհրան-22

Լրահոս

Ռեսուրսային գաղութացում. TRIPP-ն այդ ռազմավարության հենասյուներից է. Վահե Դավթյան

16/06/2026

Եթե այսօր ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայաստանի կրիտիկական հանքանյութերը, ապա վաղը օրակարգ կարող են վերադառնալ նաև թերթաքարային պաշարները, որոնց...

Կտրականապես մերժում ենք հունիսի 14-ին ԿԸՀ-ի հայտարարած ընտրական արդյունքները և դրանք համարում ապօրինի. Թաթոյան

16/06/2026

2026թ․ խորհրդարանական ընտրություններն անցան անհավասար, անարդար և խորապես խեղված պայմաններում՝ ՔՊ-ի օգտին պետական համակարգը ծառայեցնելով ու բացահայտ ապօրինություններով. ֆեյսբուքյան էջում...

Գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները շարունակվում են

15/06/2026

Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները շարունակվում են, միացել են  հատուկ փրկարարներն ու ջրասուզակները: Shamshyan-ի հաղորդմամբ՝...

Սևանա լճի մակարդակը 15 օրում բարձրացել է 11 սմ-ով

15/06/2026

Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ` ընդամենը 15 օրում: 2026 թվականի հունիսի 1–15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը...

ԱՄՆ-ն կվերսկսի պատերազմը Իրանի հետ, եթե կողմերը չկարողանան վերջնական համաձայնության գալ միջուկային ծրագրի վերաբերյալ. Թրամփ

15/06/2026

Միացյալ Նահանգները կվերսկսի պատերազմը Իրանի հետ, եթե կողմերը չկարողանան վերջնական համաձայնության գալ միջուկային ծրագրի վերաբերյալ։ The New York Times-ին տված...

Կիևը Արբիտրաժում պարտվել է Մոսկվային. Կերչի նեղուցի, Ազովի ծովի և Ղրիմի նկատմամբ իրավունքների վերաբերյալ դատական հայցը մերժվել է

15/06/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը  հայտարարել է իր հաղթանակի մասին միջազգային արբիտրաժային գործում, որը վերաբերում էր Կերչի նեղուցում, Ազովի ծովում և...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական