Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՐՏՎԱԾ ՂԵԿԱՎԱ՞Ր, ԴԱՎԱՃԱ՞Ն, ԹԵ՞ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ԱՌԱՋՆՈՐԴ

04/12/2020
- 04 Դեկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում օր-օրի սրվում է ներքաղաքական իրավիճակը: Ակներեւ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը, բոլորիս հայտնի պատճառներով, երկրում այլեւս չունի այն իշխանությունը, որը նախկինում էր: Գնալով մեծանում է հասարակության այն զանգվածը, որը դեմ է Փաշինյանի պաշտոնավարմանը եւ պահանջում է օր առաջ նրա հրաժարականը: Քիչ չեն նաեւ վերջինիս աջակիցները, ովքեր անկախ ամեն ինչից շարունակում են սատարել նրան: Վերջիններս դրա համար ունեն մի քանի հիմնավորումներ: Մասնավորապես այն` որ ներկա իշխանությունները նախկիններից լավն են ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականով իշխանության կվերադառնան հները: Բացի այդ, ներկայիս վարչապետին սատարում են նաեւ իր ստեղծած ժողովրդավարական կերպարի համար:

Այս օրերին հայ հասարակության կողմից ամենից արծարծվող թեման շարունակում է մնալ Փաշինյանի հրաժարական տալ-չտալու հարցը : Նկատելի է, որ օրեցօր մեծացող բողոքի ալիքը սեւ ամպեր է կուտակել ոչ միայն Փաշինյանի, այլեւ իր թիմի գլխին: Նրա թիմակիցներից արդեն շատերը լքում են խորտակվող նավը, որոշներն էլ` մտածում դրա մասին:

Այն նույն ժողովրդի մեծամասնությունը, որ երկու տարի առաջ Փաշինյանին դարձրեց վարչապետ, այսօր նրան դավաճան կամ լավագույն դեպքում պարտված ղեկավար է համարում:

Սակայն պարզ է մեկ բան` ներկայիս իրավիճակի հանգուցալուծումը, իշխանության գնահատականը ու վճիռը, ինչպես 2018-ին, պետք է կայացնի ժողովուրդը, քանզի Հայաստանը ժողովրդավարական պետություն է:

Զրուցելով համաքաղաքացիների հետՙ փորձեցինք պարզել, թե ի՞նչպես են նրանք վերաբերվում ստեղծված ներքաղաքական դժգույն իրավիճակին ու հարցի ի՞նչպիսի լուծում են տեսնում:

Երեւանի բնակիչ 42-ամյա Աշոտ Մուրադյանը մեզ հետ զրույցում նկատեց. «Փաշինյանը պետք է հեռանա ոչ թե որպես դավաճան, այլ պարտված առաջնորդ: Ես եղել եմ այն մարդկանցից, որոնք 2018-ին փողոց էին փակում, մասնակցում ցույցերի,աջակցելով Փաշինյանին,բայց այսօր ես լիովին հուսախաբ եմ եղած: Կարծում եմ, որ Փաշինյանը պարզապես թույլ ղեկավար է: Նա երկու տարում չկարողացավ ապահովել առաջընթաց եւ անհեռանկարային գործողությունների պատճառով գնաց նման խայտառակ պայմանագրի ստորագրմանը, որով կորցրեցինք Արցախը: Հիմա նա ի՞նչպես պետք է միջազգային հանդիպումների ժամանակ առերեսվի Ալիեւի հետ: Այս հանգամանքը միայն հերիք է, որ Փաշինյանը չշարունակի ղեկավարել»:

Մեր զրուցակիցներից Արմինե Հակոբյանն էլ պարտության մեջ մեղադրում է ոչ թե Փաշինյանին, այլ նախկին ղեկավարներին.« Այս ամենի մեղավորը ոչ թե Փաշինյանն է, այլ նախկին իշխանությունները: Արցախի տարածքների հարցը վաղուց էր որոշված, պարզապես ամեն բան ջարդվեց այս խեղճի գլխին: Փաշինյանը ոչ թե դավաճան է,այլ ագզասեր ու ազգանվեր ղեկավար: Նա գործնականում երկու տարվա ընթացքում չէր կարող այնպես զինել բանակը, որ խուսափեինք նման զարգացումներից: Այս ամենի մեղավորները նախկին պաշտոնյաներն են, որոնք բանակը զինելու փոխարեն, այդ գումարները գռփել են եւ միլիարդներ կուտակել: Եթե Փաշինյանը չգնար այդ պայմանագրի ստորագրմանը, ապա մենք կունենայինք էլ ավելի մեծ թվով զոհեր եւ կկորցնեինք այն տարածքները, ինչը հաջողվել է պահպանել: Ես եւ իմ ընտանիքը սատարել ու սատարում ենք Փաշինյանին եւ այլ մարդու այդ պաշտոնում պազապես չենք տեսնում»:

Հարցումները ցույց տվեցին,որ կա մարդկանց մի այնպիսի զանգված նաեւ, որը դեմ չէ Փաշինյանի հեռանալուն, սակայն ոչ հիմա:

«Փաշինյանը իր բոլոր լավ եւ վատ կողմերով հանդերձ պարտության սիմվոլ ու ծաղրի առարկա է դարձել մեր թշնամի Ադրբեջանում, ու սա միայն բավական է, որ նա հեռանա: Բայց ոչ հիմա, այլ մի որոշ ժամանակ անց, որովհետեւ երկրում կսկսվի էլ ավելի անկայուն վիճակ: Բացի այդ, մենք այսօր ունենք շատ ավելի կարեւոր հարցեր, ինչպիսիք են` հայ ռազմագերիներին օր առաջ հայրենիք վերադարձնելը, անհայտ կորած զինվորներին գտնելը, թշնամու կողմում մնացած զոհված հերոսների դիերի դուրս բերումը: Այս ամենի թիվ մեկ պատասխանատուն հենց Փաշինյանն է եւ նա դեռ պետք է մնա,լուծի այս խնդիրները,այնուհետեւ մտածի հրաժարականի մասին»,- մեզ հետ զրույցում նշեց պատերազմի մասնակից Հակոբյան Արմանը , որ օրեր առաջ է տուն վերադարձել ռազմաճակատից:

Այսպիսի տեսակետներ են հիմնականում հնչում մեր հանրության շրջանում: Փողոցներում, համացանցում, սոցիալական հարթակներում,կարելի է ասել ամենուր ակտիվորեն քննարկվում է իշխանափոխության հարցը: Եթե պատերազմի ժամանակ բոլորը ռազմագետ էին դարձել, այս օրերին քաղաքագետ են :

Այս պարագայում կարեւորվում է այն, որ առանց այդ էլ հետպատերազմական ծանր շրջանում, ժողովրդի մեջ, քաղաքական տարբեր ու հակասական կարծիքներ ունենալու պատճառով չլինեն բախումներ, պառակտումներ, ատելության եւ թշնամական տրամադրություններ:

Պարտավոր ենք գիտակցել, որ մեզ բոլորիս միավորում է ոչ թե վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, անկախ այն բանից թե ով կլինի նա, այլ մեր հայրենիքը, որի տերն ու տիրականը հայ ժողովուրդն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՀԱՂԹԱՆԱԿ, ԹԵ՞…»

Հաջորդ գրառումը

ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԶՐՆԳՈՒՆ ԾԻԾԱՂԸՙ ՈՐՊԵՍ ԿԱՐՈՏԻ ՕՐՀՆԵՐԳ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԶՐՆԳՈՒՆ ԾԻԾԱՂԸՙ ՈՐՊԵՍ ԿԱՐՈՏԻ ՕՐՀՆԵՐԳ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս իշխանություններին հեռացնելը Հայաստանի համար միայն դրական հետևանքներ կարող է ունենալ․ Սերժ Սարգսյան

22/10/2025

Նոր ընտրված Ազգային ժողովում 3-4 ընդդիմադիր ուժեր կլինեն՝ կարծում եմ: Գոնե այսօրվա պայմաններում ես տեսնում եմ առնվազն ընդդիմադիր հայացքներ ունեցող...

ԿարդալDetails

Ուղիղ.Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 22.10.2025

22/10/2025

Քաղաքում ոչ մեկի հետ խնդիր չունենք. իմ ընտանիքի հետ յուրաքանչյուր դեպք, փորձանք, իմացեք՝ քաղաքական է. Մարտուն Գրիգորյան

22/10/2025

Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որն ուղղակիորեն կապված է փաստաբանի մասնագիտական պարտականությունների կատարման հետ. «Մեր ձևով» շարժում

22/10/2025

Սրանք չունեն ոչ պետության, ոչ էլ բանակի զարգացման հիմնավորված ծրագիր. սրանք մենակ թուրքի ծրագրերն են լավ կատարում. Արշակ Կարապետյան

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական