Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԵՐԵՆՈՎ ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ԹԱԼԵԱԹ ՓԱՇԱՅԻ ՄԱՍԻՆ ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ԳԻՐՔԸ

19/03/2021
- 19 Մարտի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օսմանյան վերջին շրջանի եւ ընդհանրապես Թուրքիայի պատմության աշխարհահռչակ մասնագետ, Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր Հանս Լուկաս Կիզերի հեղինակած «Թալեաթ փաշա, ժամանակակից Թուրքիայի հայրը, ցեղասպանության ճարտարապետը» խորագրով գիրքը վերջերս թարգմանվել է թուրքերեն: Այս մասին տեղեկացնում է թուրքագիտական մասնագիտացված ermenihaber.am-ը` հղում անելով QHA-ին:

Գրքի թարգմանությունն ու հրատարակությունը, ինչպես ենթադրելի էր, սրերով է դիմավորել թուրքերի կողմից: Մանավանդ ազգայնական շրջանակները բուռն աղմուկ են բարձրացրել մամուլում ու սոցցանցերում` դա համարելով… դավաճանության դրսեւորում:

Երկու հանգամանք կա, որոնք առավել քան որեւէ այլ բան, հունից հանում են այդ «անմեղ թուրքերին»:

Առաջինը բնականաբար «ցեղասպանության ճարտարապետ» բառակապակցությունն է, երկրորդը` այն, որ գիրքը անգլերենից թուրքերեն թարգմանած «Իլեթիշիմ Յայընլար» ( leti im Yay nlar ) հրատարակչությունը վերնագրի «ժամանակակից Թուրքիայի հայր» հատվածը փոփոխել է «իթթիհատականության ուղեղը» տարբերակով:

Թուրք ազգայնականներն ու պետական շրջանակները «Թալեաթ փաշա, իթթիհատականության ուղեղը, ցեղասպանության ճարտարապետը» վերնագիրը համարում են «ցեղասպանության պնդումների պրոպագանդա»:

Հետաքրքրական է նաեւ այն, որ վերջին տարիներին բազմաթիվ են Թալեաթ փաշայի մասին երեւան եկող աղմկահարույց փաստաթղթերն ու հուշագրությունները: Դրանցից մեկն է, օրինակ, Թալեաթի «Սեւ նոթատետրը», որի շուրջ «Լը նուվել դ՛Արմենի» պարբերական հանդեսի հրատարակչության տնօրեն Արա Թորանյանի` Թուրքիայի ժամանակակից պատմության հետազոտող Դույգու Թաշալփի հետ արված հարցազրույցը, որը «Ազգ»ը թարգմանաբար տպագրել է 2014թ. հոկտեմբերի 2-ի համարում:

Ուշագրավ աշխատություն է նաեւ 2019թ. Newmag հրատարակչության կողմից թարգմանված` Թալեաթ Փաշայի` Հայոց ցեղասպանությանը եւ հարակից հարցերին վերաբերվող հեռագրերն ու փաստաթղթերը պարունակող «Սպանության հրամաններ» աշխատությունը, որի հեղինակն արդեն բոլորիս հայտնի Թաներ Աքչամն է:

Թաներ Աքչամն այդ գրքով ապացուցում է Օսմանյան կառավարության` Հայոց ցեղասպանության մասին շրջանառվող փաստաթղթերի, առաջին հերթին Արամ Անտոնյանի հրատարակած «Նադիմ Բէյի յուշերը» գրքի իսկությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԽԼՈՒՐԴԸ» – «MI-6»-ՈՒՄ

Հաջորդ գրառումը

Վրաստանը կկրճատի AstraZeneca-ով պատվաստումները բուժքրոջ մահից հետո

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

Վրաստանը կկրճատի AstraZeneca-ով պատվաստումները բուժքրոջ մահից հետո

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական