Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԱՐՁԱԿՎԵՑ…

14/05/2021
- 14 Մայիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ, ՀՊՄՀ Լրագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի

Ազգային ժողովը երկրորդ փուլով Նիկոլ Փաշինյանին կրկին չընտրեց վարչապետի պաշտոնում, ինչպես եւ նախատեսվում էր: Սահմանադրության համաձայնՙ իրավունքի ուժով Յոթերորդ գումարման Ազգային ժողովն արձակվելու է: Վարչապետի ընտրության համար հրավիրված հատուկ նիստում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը չստացավ ընտրվելու համար բավարար ձայներ: Նրա թեկնածությանը «կողմ» եւ «դեմ» քվեարկեցին մեկական պատգամավորներ, 76 պատգամավոր քվեարկեց «ձեռնպահ»: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ էր 67 «կողմ» ձայն:

Անկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ անգամ է, որ Ազգային ժողովն արձակվում է սահմանված ժամկետից շուտ: 2018թ. նոյեմբերին եւս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո խորհրդարանը ցրվել էր նույն ընթացակարգով:

Թեմայի շուրջ զրուցեցի պատմաբան, քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ.

«ՀՀ-ում Ազգային ժողովի լուծարումն այլ եղանակով չէր կարող լինել, որովհետեւ միակ ձեւը երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու այս եղանակն էրՙ ընտրվել է ամենօպտիմալ տարբերակը: Եթե մենք սպասում էինք արտահերթ ընտրություններիՙ հենց այս կերպ պետք է ցրվեր ազգային ժողովը» ,- ասաց քաղաքագետը:

Հարցին, թե ՀՀ-ը պատրա՞ստ է խորհրդարանական ընտրությունների, քաղաքագետը պատասխանեց.

«ՀՀ-ը, իհարկե, պատրաստ չէր. Հայաստանի հասարակությունը ընդհանրապես պատրաստ չէր պառլամենտական երկրում ապրելու, որովհետեւ մեր հասարակությունը քաղաքականապես շատ անգրագետ է, եւ մեզ մոտ ոչ թե ընտրում են կուսակցություններին եւ նրանց ծրագրերը, այլ ընտրում են զուտ ֆիզիկական անձանց, որոնք ղեկավարում են այդ կուսակցությունները: Այդ հանգամանաքը հաշվի առնելովՙ ես ի սկզբանե կտրականապես դեմ եմ եղել, որ Հայաստանը անցնի պառլամենտական համակարգին, եւ ես իրոք կանխատեսել էի, որ ՀՀ-ում պետք է ծագեն այսպիսի քաղաքական ճգնաժամեր» ,- նշեց Համբարյանը:

«Քաղաքական դաշտը կրկին պատրաստ չէ արտահերթ ընտրությունների եւ ես գտնում եմ, որ պառլամենտական ընտրությունները պետք է անցկացվեին ոչ թե այս իշխանության ներկայացուցիչների եւ հատկապես դավաճան եւ կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանի կողմից, այլ պետք է ձեւավորվեր ժամանակավոր կառավարություն, որը պարտականություն կստանձներ մեկ տարվա ընթացքում կարգավորել իր երկրում ներքաղաքական իրավիճակը եւ հետո նոր կկազմակերպեին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, երբ որ քաղաքական դաշտում նորմալ ընթացակարգեր կգործեն եւ քաղաքական ուժերը կունենան համապատասխան ժամանակահատվածը իրենց ծրագրերը ներկայացնելու համար: Ցավոք, ունենք այն, ինչ ունենք»,- հավելեց քաղաքագետը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԼԵՆԻ ՄՈԼՈՐԱԿԸ ՄԵՐ ՄՈԼՈՐԱԿՈՒՄ

Հաջորդ գրառումը

1915-ԻՆ ՏԱՐԱԳՐՎԱԾ ՀԱՅՈՒՀՈՒ ՕՐԱԳԻՐԸՙ ԱՆԳԼԵՐԵՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

1915-ԻՆ ՏԱՐԱԳՐՎԱԾ ՀԱՅՈՒՀՈՒ ՕՐԱԳԻՐԸՙ ԱՆԳԼԵՐԵՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

100 տոկոսով կարող եք վստահ լինել, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը. Փաշինյան

16/10/2025

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կդիմի ժողովրդին՝ կոչ անելով մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին և ևս հինգ տարով երկարաձգել Հայաստանը կառավարելու մեր...

ԿարդալDetails

Ո՛չ, դա անհնար է. Փաշինյանը՝ Փաշազադեի հակահայկական հայտարարությունների և Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավի միջև հնարավոր կապի մասին

16/10/2025

Ես այդ թեմաների հետ չեմ առնչվում, որովհետև դա իրավական գործընթաց է. Փաշինյանը՝ «Մեր ձևով»-ի գրանցման վերաբերյալ

16/10/2025

ՀՀ տարածքում բացի «Խաղաղության խաչմերուկ» և «TRIPP» նախագծերից ուրիշ նախագիծ չկա. Փաշինյան

16/10/2025

Եթե ​​բարձրացնենք Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, դա կհակասի մեր դիրքորոշումներին. Փաշինյան

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական