Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՐԵՄԼԻ ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԸ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ

19/08/2021
- 19 Օգոստոսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Որոշակի շոշափելի պատճառներով Մոսկվայի քաղաքական կողմնորոշումը դարձյալ ի նպաստ Հայաստանի է թեքվել։ Բավականաչափ ազդանշաններ եւ քաղաքական հայտարարություններ կան, որոնք մեկնաբանության եւ վերլուծության կարիքն ունեն, որպեսզի հնարավոր լինի բացատրել այդ ճիշտ ուղղությամբ ընթացող տեղաշարժը։

Հայերս, որ վերջին երկու հարյուրամյակներում բարեհաճ վերաբերմունք ենք ունեցել Ռուսաստանի հանդեպ եւ հավատացել ենք նրա անխախտ բարեկամությանը, սկսել էինք վրդովվել` հաշվի առնելով անցյալ տարվա գոյութենական սպառնալիքների նկատմամբ Ռուսաստանի անգործությունը։

Ինչքան էլ բռնատիրական երկիր լինի, Ռուսաստանը չէր կարող չնկատել Հայաստանում անցկացված ժողովրդավարական ընտրությունների ուղերձը։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի` համենայնդեպս պարտությունը հստակ կշտամբանք էր հայ ժողովրդի կողմից ուղղված Ռուսաստանին։ Քոչարյանը անկասկած խորհրդանշում էր երկրի ռուսամետ քաղաքականությունը։ Խոսք կար նույնիսկ, որ Քոչարյանի հնարավոր հաղթանակի դեպքում ճանապարհը կհարթվի ստեղծելու մի պետություն, որի կազմում կլինեն, դաշնակցային հիմունքներով, Ռուսաստանը, Բելառուսը եւ Հայաստանը։ Նախագահ Պուտինը Ադրբեջանի աղետալի հաղթանակից հետո, հայտարարել էր, որ նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարության պարտավորությունները չկատարելու դեպքում կողմերից յուրաքանչյուրը ստիպված կլինի ինքնասպանություն գործել։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ ինքնասպանության այդ վարկածը վերաբերում էր միայն Հայաստանին, քանի որ Ադրբեջանը մերժեց վերադարձնել հայ ռազմագերիներին, սկսեց Հայաստանի հետ սահմանային ոտնձգություններ կատարել եւ առավել կարեւորը` հրաժարվեց ստորագրել իր տարածքում ռուս խաղաղապահներ տեղակայելու մանդատային իրավունքը։

Նոյեմբերի 9-ի հրադադարից ի վեր Հայաստանը ուժգին ճնշման տակ է եղել համաձայնելու Ռուսաստանի պահանջներին, որ Ադրբեջանը անդամակցի ինչպես ՀԱՊԿ-ին, այնպես էլ ԵՏՄ-ին (Եվրասիական տնտեսական միությանը)։ Բայց Բաքուն չարդարացրեց Ռուսաստանի ազդեցության գոտում ներառվելու Մոսկվայի հույսերը։ Փոխարենը, Ադրբեջանը համաձայնեց թուրքական զինվորական հենակետ ստեղծել իր տարածքում, որպեսզի հակադարձի տարածաշրջանում Ռուսաստանի ներկայությանը, եւ Շուշիի հայտարարությամբ հիմնարկեքը կատարեց Թուրքիայի հետ դաշնակցային մի պետության։

Մինչ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հոխորտում էր Կովկասում ռուս-թուրքական համաձայնության մասին, Թուրքիան թիկունքից հարվածում էր Մոսկվային` Ուկրաինային զինելով բայրաքթար ԱԹՍ-երով, որոնք պարտության էին մատնել ռուսական զինատեսակներին` ղարաբաղյան պատերազմի ընթացքում, եւ օգնելով նրան, որ Ղրիմը դուրս բերի Ռուսաստանի ազդեցության ոլորտից։ Թուրք-ադրբեջանական տանդեմի այս հաջորդական քայլերն էլ առաջացրին Ռուսաստանի զայրույթը։

Ռուսաստանը ձգտում էր սիրաշահել Ադրբեջանին` Հայաստանի հաշվին, սակայն ձախողվեց։ Ռուսաստանի զայրույթի առաջացմանը զուգահեռ Եվրոպան աշխուժացավ եւ սկսեց բացահայտորեն պաշտպանել Հայաստանին։ Եվրոմիության ներկայացուցիչների այցելությունները տարածաշրջան, 2.6 միլիարդ եվրոպայի տրամադրումը Հայաստանին (ենթակառուցվածքների շինարարության համար) եւ հավելյալ 500 միլիոն եվրոյի հատկացումը Հայաստանի ամենախոցելի շրջանի` Սյունիքի զարգացմանը, հանկարծ ամրապնդեցին Հայաստանի ռազմավարական դիրքը գերտերությունների շրջանում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջիկայում ծրագրված այցելությունը Հայաստան դիվանագիտական փոթորիկ առաջացրեց Կովկասում։ Նա գալու է հստակ մտադրությամբ` աշխուժացնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը ի հեճուկս Ադրբեջանի վճռականության եւ Ռուսաստանի դժկամության։ Նրա նպատակն է վերսկսել խաղաղ բանակցությունները։

Ֆրանսիայի նախաձեռնությանը արձագանքեցին Ռումինիան, Լիտվան եւ Հոլանդիան, որոնց արտգործնախարարները այցելեցին Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան ցույց տալու համար, որ Եվրոպան մտադիր է վերադառնալ Կովկաս։

Երկար ժամանակ, ամեն անգամ, որ Ադրբեջանը սահմանային ոտնձգություններ էր կատարում Մինսկի խմբի համանախագահները երկու կողմերին (Հայաստանին եւ Ադրբեջանին) կոչ էին անում զսպվածություն դրսեւորել։ Վերջերս, սակայն, առաջին անգամը լինելով Եվրոխորհուրդը, Մ. Նահանգներն ու Ֆրանսիան Ադրբեջանին կոչ արեցին դուրս բերել իր զորքերը Հայաստանի տարածքից։ Ավելին, այս դիվանագիտական քայլերին հաջորդեցին որոշ խորհրդանշական գործողություններ, որոնք քաղաքական դերակատարություն ունեցան։ Օրինակ, Հայաստանում Մ. Նահանգների դեսպան Լին Թրեյսին արձակուրդն անցկացրեց Սյունիքում, որ ադրբեջանական զինուժի թիրախն է դարձել վերջերս։ Նրան հաջորդեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի այցը Արմավիրի շրջան, որտեղ իր արձակուրդն անցկացնելուց բացի նա այցելեց նաեւ այնտեղ տեղակայված ռուսական բանակի միավորումներին։

Երրորդ այցելությունը Իրանի իսլամական հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիինն էր։ Նա հայտարարեց, որ Թեհրանի համար կարմիր գիծը Իրան-Հայաստան սահմանն էր։ Նրան ուղեկցում էր այդ երկրի դեսպանության ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինը։ Վերոնշյալ հայտարարությունը Իրանին դուրս բերեց հայ-ադրբեջանական հակամարտության նկատմամբ հավասարակշռություն պահպանելու շրջանակից։ Քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ նույնիսկ Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Ահմադ Խամենեին գովաբանել էր Ադրբեջանի իսլամական զորքերին իրենց «օրինական» տարածքների նվաճելու համար։ Շուտով, սակայն, նրանք հասկացան իրենց սխալը։ Ադրբեջանի նվաճած տարածքները ընդլայնում էին Իսրայելի հետախուզական կարողությունները, իսկ Շուշիում եւ Նախիջեւանում տեղակայված թուրքական ռազմական կայանները կարող էին խթանել Իրանին մասնատելու եւ ժողովրդագրական փոփոխություններ առաջ բերելու մտադրությունները։ Այս հանգամանքները օգնեցին նրանց տեսնելու եւ հասկանալու, թե հակամարտության ո՞ր ճամբարում են գտնվում իրենց շահերը։

Ներկայացված այս զարգացումները հրաշալի հնարավորություններ են, որոնցից պետք է օգտվի Հայաստանի արտաքին գերատեսչությունը։

Բայց Հայաստանից առաջ Մոսկվան արձագանքեց եւ շրջադարձ կատարեց իր քաղաքականության մեջ։ Առաջին քայլը կատարեց Ռուսաստանի խորհրդարանում եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը, ով օգոստոսի 4-5-ին մասնավոր այցելություն կատարեց Հայաստան` ստուգելու ժողովրդի տրամադրությունները, վերադարձին նա հայտարարեց. «Հայաստանն իր ամենադժվար ժամանակներն է ապրում։ Մենք մեզ կդավաճանենք, եթե չկարողանանք օգնել Հայաստանին»։

Նրան հետեւեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի այցելությունը։ Հիշեցման կարգով նշենք, որ երբ Հայաստանը մի քանի ամիս առաջ հազար ադրբեջանցի զինվորների Սեւ լիճ ներթափանցելու առթիվ դիմել էր Զասին, վերջինս անտեսել էր դիմումը հայտարարելով, որ տեղի ունեցածը սովորական սահմանային միջադեպ է։ Այս անգամ, սակայն, Զասը բոլորովին տարբեր մոտեցում ցուցաբերեց։ Ըստ նրա` «ներկա լարվածությունը անբարենպաստ ազդեցություն է թողնում ոչ միայն Հայաստանի անվտանգության, այլեւ ընդհանրապես ՀԱՊԿ-ի պարտավորությունների ամբողջ գոտու անվատանգության վրա»։ Նա նաեւ շեշտեց, որ «ՀԱՊԿ գլխավոր առաջնահերթություններն են ապահովելու անդամ երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։

Նախքան վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպելը Զասը տեսակցել էր պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանի հետ, որ նրան դիմավորել էր ասելով. «Մենք Ձեզ այստեղ սպասում էինք մայիսին»։ Ի դեպ, Կարապետյանն էր, որ հայկական զինված ուժերին հրամայեց կրակել Հայաստանի սահմանը հատած ազերի զինվորների վրա։ Ինչ-որ մի վայրում գտնվող ինչ-որ մեկը վստահաբար նորանշանակ պաշտպանության նախարարի առաջ կանաչ լույս էր վառել` ավելի վճռական քայլեր կատարելու։ Մինչեւ վերջերս Փաշինյանը հրամայել էր չպատասխանել ադրբեջանցիների սադրանքներին, որպեսզի Բաքուն պատճառ չունենա նոր պատերազմ սանձազերծելու։

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը շարունակվում է սրվել։ Դրան ընդառաջ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առաջին անգամը լինելով Ադրբեջանին մեղադրեց Ղարաբաղում հրադադարի պայմանագիրը խախտելու մեջ։ Ամենանշանակալին Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտանության նախարարների`Կարապետյանի եւ Շոյգուի հանդիպումն էր։ Կարապետյանը ներկայացրեց իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով եւ ընդգծեց Ռուսաստանի միջամտության կարեւորությունը, հասկացնելով, որ «Հայաստանի համբերությունն անսպառ չէ»։

Ռուսաստանի պաշտպանության նախարարը պատրաստակամություն հայտնեց արդիականացնելու եւ վերազինելու Հայաստանի զինուժը։ «Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ զինվորական հենակետը շատ լավ է սպառազինված եւ տարածաշրջանի կայունության երաշխավորն է» վստահեցրեց նախարարը։ Հիշեցնենք, որ մոտիկ անցյալում «կայունության այդ երաշխավորը» չէր կատարել իր դերը։

Նախարար Շոյգուն իր պաշտոնակցին հանձնեց խորհրդանշական մի պարգեւ` թուր, որ Հայաստանը կարողանա պաշտպանել իրեն։ Այնուհետեւ նախարարները կարեւոր պայմանավորվածություններ ձեռք բերեցին առաջիկա համագործակցության համար։

Այդ համագործակցությունն արդեն իսկ գործում է։ Հայաստան է առաքվել ռուսական զինամթերք։

Հայաստանին արդիական զենքերով զինելը նաեւ ծառայում է Ռուսաստանի շահերին։ Քանի Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւը Ռուսաստանի խաղաղապահ ուժերի տեղակայման մանդատը չի ստորագրել, նա Ռուսաստանին պատանդ է պահում, որպեսզի կարողանա որեւէ ժամանակ դուրս մղել նրան իր տարածքից։ Հայաստանում գերարդիական տեխնոլոգիաներով եւ ռազմական հանդերձանքով հագեցած նշանակալի քանակության զինված ուժերի ներկայությունը Ռուսաստանին կտա այլընտրանքային ռազմավարական այն խաղաթուղթը, որ նրան անհրաժեշտ է։ Հենց Ալիեւը դուրս մղի ռուս խաղաղապահներին, նա ստիպված կլինի դիմակայելու հայկական մարտունակ զինուժի գործողություններին։ Հակառակ պարտությանը, Հայաստանը ամենամարտունակ բանակն ունի տարածաշրջանում եւ ադրբեջանական բանակին պարտության կմատներ, եթե վերջինս չհամալրվեր Թուրքիայից եւ Պակիստանից ժամանած զինուժով, սիրիացի ջիհադիստներով եւ իսրայելական ռազմատեխնոլոգիաներով։

Հայաստանի բանակը պատերազմ մղեց նման անբարենպաստ պայմաններում եւ ավելի շատ վնաս պատճառեց թշնամուն, քան ինքը կրեց։ Ներկայիս բոլոր նշված գործընթացներն իրենց զարգացման փուլում են։ Հայաստանի արտաքին գերատեսչության առաջ ծանրացած մարտահրավերը հետեւյալն է. կարողանա հմտորեն նավարկել այդ զարգացումների միջով եւ ձեռք բերել ռազմավարական առավելագույն օգուտ։

Անգլ. թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի՞ՆՉ Է ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՔԱՐՈԶՉԱԿԱՆՈՒՄ ՊԱՐՏՎԵԼ ԷԻՆՔ ՊԱՐՏՎԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԵՎ … ՀԵՏՈ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՔԱՐՈԶՉԱԿԱՆՈՒՄ ՊԱՐՏՎԵԼ ԷԻՆՔ ՊԱՐՏՎԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԵՎ ... ՀԵՏՈ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Դատական հայցեր ընդդեմ մի քանի ՔՊ-ակնների. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի

29/09/2025

Դատական հայցեր ընդդեմ մի քանի ՔՊ-ակնների Սիրելի հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ դիմել ենք դատարան՝ ընդդեմ Գևորգ Պապոյանի, Լուսինե Բադալյանի և...

ԿարդալDetails

Տարածաշրջանային անորոշության նոր փուլի սկիզբ. արհեստական ​​խաղաղությունը հետաձգված պատերազմ է. Արմեն Գևորգյան

29/09/2025

Արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ երկու կարևոր զարգացում. Վարդան Օսկանյան

29/09/2025

Չունի ազնիվ նպատակ՝ հանրությանը ներկայացնելու իրականության ճիշտ պատկեր, կամ էլ հանրությանը մոլորեցնելու ակնհայտ ցանկություն ունի. Դավիթ Անանյան

29/09/2025

Կառավարության հաղթանակը, ընդդիմության ձախողումը և երկրի բևեռացումը. Սանդուն հաղթեց ընտրություններում. BBC

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական