Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞ՆՉ Է ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

19/08/2021
- 19 Օգոստոսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կառավարության հնգամյա ծրագիրը, որը օգոստոսի 24-ին նոր խորհրդարանը կսկսի քննարկել, ոչնչով չի տարբերվում իշխանությանՙ բանավոր ձեւաչափերում արտահայտած մտքերից: Այնտեղ եւ սահմանազատման ու սահմանագծման հասկացությունը կաՙ որպես խաղաղության եւ բարիդրացիության պայման, եւ հաղորդուղիների ապաշրջապակումն է նախատեսված, եւ Արցախի հանրապետություն բառերը չկանՙ Արցախ կամ Լեռնակին Ղարաբաղ եզրույթներն են օգտագործված, եւ համաձայնություն կա հայտնի սկբունքներին/՞/ ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին, Արցախի կարգավիճակի վերջնական ճշգրտմամբ: Թե ինչ հայտնի սկզբունքների մասին է խոսվում ծրագրում, անգամ այդ մասին տրված հարցին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը եթերում չհստակեցրեց: Դե իսկ Մինսկի խմբի վերջին երկու հայտարարությունները, որ առավելաբար արեւմտյան դիրքորոշումներ են, գումարած Մակրոնի ու ԱՄՆ դեսպանի ակտիվությունը, խոսում են այն մասին, որ հնգամյա ծրագիրը գոնե Արցախի մասով, Արցախի ժողովրդի /լավ էլիՙ ինչ ժողովուրդ, պիտի լինիՙ Արցախի հայության/ կյանքի ու անվտանգությանՙ Հայաստանի երաշխավորմամբ, ընդամենը անորոշ դեկլարացիա է, իսկ իրողություններն այլ են լինելու: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեսլիի ամենավերջին հայտարարությունը վկա.«Մենք աշխատելու ենք որպես Մինսկի խմբի համանախագահՙ այդ դիրքերից ձգտելով իրավիճակի դեէսկալացիայի, միջադեպերի վերացման, որպեսզի հնարավոր լինի դիտարկել մնացյալ հարցերըՙ պատերազմի հետեւանքների եւ մյուս խնդիրների վերջնական կարգավորումը», ասել է դեսպանը, հատուկ շեշտելով Արցախի կարգավիճակի հստակեցման անհրաժեշտության հարցը:

Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով բանակցությունների վերականգնումը, նկատենք, բոլորիս ցանկությունն է, բայց մի վերապահումովՙ կա երկու տեսակի ձեւաչափՙ Ռուսաստանի պատկերացրածը եւ ԱՄՆ ու Ֆրանսիայի պատկերացրածները: Ի դեպՙ Ռուսաստանի պատկերացրածը, որ մինչեւ վերջերս համընկնում էր Ադրբեջանի պատկերացումների հետ, հիմա սկսել է փոխակերպումների ենթարկվել: Երեւում էՙ ռուսները պետք է ռեալ տեսնեին Աֆղանստանում պատահածը, որտեղ թալիբների ձեռքով հայտնի կենտրոնները Թուրքմենստան ու Ղազախստան մտնելու սպառնալիք են գեներացնում, այդպիսով ռեալ սպառնալով ռուսական սահմաններին այն աստիճան, որ այդ մասին հայտարարում է Պուտինը: Հասկացա՞ն ռուսները, թե ի՞նչ կրակի հետ են խաղում Աֆղանստանում, Սիրիայում, ինչու չէՙ նաեւ մեր սահմաններինՙ թուրքական սիրախաղերով, սա դեռ թեական է: Սիրիայի առաջնորդ Ասադը, լիովին կշտացած ռուսական երդիմի պահվածքով իր տարածքներ բերված վտանգներով, արդեն սկսում է մտածել այլընտրանքի մասին, զայրացնելով ռուսներին:

Իսկ մեր իշխանությունը կառավարության ծրագրում անգամ արտացոլում է դեֆակտո պարտությունն ու համաձայնությունը նոյեբերի 9-ի եռակողմ թղթին, առանց ուրվագծելու այն հեռանկարը, որով մեզ պարտադրված անարդար կորուստների գոնե մի մասը պլանավորում ենք հետ բերել:

Ընդհանրապեսՙ կառավարության ծրագիրը, որի 100-ից ավելի էջերն ուսումնասիրելու համար ժամեր են պետք, առաջին հայացքից ներկա իշխանության ցանկությունների մատյանն է հիշեցնումՙ եւ զինծառայության ժամկետի ու կազմի կրճատումով, իբր պրոֆեսիոնալ բանակի սկիզբը դնելով / փոքրիկ հանրապետության ամեն տղամարդ պետք է զինվոր լինի, ու անգամ սա բավարար չէՙ փոքրիկ պրոֆեսիոնալ բանակն անվտանգության խնդի՞ր է լուծելու, թե ուրիշի զորքի վրա պետք է հուս դնենք/, եւ ռուսական սահմանապահ ներկայության ընդլայնումով, եւ ԱԱԾ-ից սահմանապահ զորք կերտելու նպատակադրումով, կարծես ԱԱԾ-ն այլՙ ավելի կարեւոր խնդիրներ չունի կատարելու: Ընդ որումՙ բոլոր քայլերը, որոնք առաջիկա 5 տարվա համար նախատեսվում են, չեն ամրագրված տնտեսական եւ իրավական հիմքերով, այլ միայն կարգախոսային-հռչակագրային բնույթ ունեն:

Իհարկե, խորհրդարանական քննարկումներն ի ցույց կդնեն ծրագրի բոլոր վտանգները կամ բարեմասնությունները: Սակայն հիմա, երբ խորհրդարանը ձեւավորվել է, ընդդիմությունից պահանջը ոչ թե ողջ ուժով ծրագիրը քննադատելն ու այդ բոլորից տեսարան սարքելը պետք է լինի, այլ այն, թե ի վերջո ի՞նչ նախագծեր են բերում հայրենիքի փրկության կարգախոսով պառլամենտ եկած ուժերը: Ու այդ նախագծերի մեջ կուզեինք տեսնել եւ Արցախի ճանաչման, եւ եռակողմ հայտարարության որոշ դրույթների վերաշարադրման, եւ սահմանազատման եւ սահմանագծման իրավական-քաղաքական հիմքերը վեր հանող նախագծեր: Մնացյալը «հաց եւ տեսարարնների» երկրորդ բաղադրիչի ապահովումն է պարզապես:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՄԱՍՏՆՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԿՐԵՄԼԻ ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԸ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԿՐԵՄԼԻ ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԸ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական