Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՏԱԼԱՑԻ ՀԱՅԱԳԵՏԻ ՄԱՀԸ

26/08/2021
- 26 Օգոստոսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կյանքի 74-րդ տարում վախճանվել է միջազգային ճանաչում ունեցող իտալացի լեզվաբան, պրոֆեսոր Մորենո Մորանին ՙ Իտալիայում հայագիտության խթանողներից մեկը:

Ծնվել է 1947-ին, Միլանում, ուսանել Միլանի Կաթոլիկ համալսարանում, դասախոսել Տրենտոյի եւ Կատանիայի համալսարաններում, 1990-ից եղել է Ջենովայի համալսարանի լեզվաբանության պրոֆեսորՙ ղեկավարելով անտիկ եւ միջին դարերի եւ աշխարհագրության ու շրջակա միջավայրի ուսումնասիրությունների բաժինը: Հեղինակ է բազմաթիվ աշխատությունների հնդեվրոպական լեզվաբանության եւ, մասնավորապես, հայոց լեզվի վերաբերյալ: Հրատարակել է Նեմեսիոս Եմեսացու «Մարդկանց բնույթի մասին» աշխատության (1987) եւ Կեղծ Դիոնիսիոսի «Աստվածային անունների» հունարեն քննական բնագրերը (2010)ՙ զուգահեռներ կատարելով դրանց հայերեն թարգմանությունների հետ: Սանսկրիտից իտալերեն է թարգմանել Կալիդասայի «Շաքունթալան» (1982), հին հունարենիցՙ Էսքիլեսի ողբերգությունները (1987): Նրա հրատարակություններից են նաեւ «Հունական լեզվաբանության ներածությունը» (1999), «Լատինական լեզվաբանության ներածությունը» (2000) եւ «Հնդեվրոպական լեզվաբանության ուրվագծերը» (2007): Մորենո Մորանին եղել է Իտալիայում 1980-1990-ական թթ. կայացած դասական արեւելյան լեզուների, այդ թվումՙ հայերենի վերաբերյալ դասընթացների եւ սեմինարների նախաձեռնողներից: Հայկական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության հովանու ներքո եւ Սորբոնի համալսարանի ու պրոֆեսոր Ջուստո Տրաինայի հետ համատեղ Ջենովայի համալսարանում կազմակերպել է «Հունարեն տեքստեր եւ հայերեն թարգմանւոթյուններ» աշխատաժողովըՙ նպաստելով հայագետների եւ հունագետների երկխոսությանը (զեկուցումները լույս են տեսել առանձին հատորով): «Բանբեր Մատենադարանի» հանդեսում (2014) հրատարակել է «Հայերենի կարեւորությունը 20-րդ դարի իտալական լեզվաբանական դպրոցում» հոդվածը (իտալերեն):

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅ ՀԵՂԻՆԱԿԻ ԽՈՍՔԸ ԻՏԱԼԱՑԻ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԻ ԿԱՏԱԼՈԳՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԷՍՍԱՄ ՆԱԳԻ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՄԱՆ Է ԾԱՂԿԱՆՈՑԻ…»

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԷՍՍԱՄ ՆԱԳԻ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՄԱՆ Է ԾԱՂԿԱՆՈՑԻ...»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական