Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱԼԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ

05/11/2021
- 05 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արմեն Չարչյանը կալանավայրում է. նրա առողջական վիճակը չի կարգավորվում:

Նոյեմբերի 2-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին ղեկավար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի գործով հրատապ նիստ էր հրավիրել:

Դատաբժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովն արդեն ստեղծվել է: Տասը ներկայացուցիչներից հինգի անունն արդեն հայտնի է:

Հիշեցնենք, որ Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ահազանգել էր պրոֆեսորի առողջական վիճակի վատթարացման մասին, դիմել դատարանին, որպեսզի հանձնաժողով կազմվի եւ, քննության ենթարկելով Արմեն Չարչյանի առողջական վիճակը, համապատասխան եզրակացություն հրապարակվի: Դատարանն էլ դիմել էր Առողջապահության նախարարին, սակայն հանձնաժողով ստեղծելու հարցը երկու ամսից ավելի ձգձգվում էր:

Վերջապես որոշ աշխատանք այդ ուղղությամբ տարվել է: Դատարանը երեք թեկնածուներին ճանաչել էՙ որպես հանձնաժողովի փորձագետ. նրանք կարող են անցնել իրենց պարտականութունների կատարմանը: Փորձագետների մյուս երեք թեկնածուները չէին ներկայացել դատարանին, իսկ նյարդաբան Եկատերինա Հովհաննիսյանը հրաժարվել է մասնակցել փորձաքննությանը:

Դատարանը դիմել է նախարարինՙ նրան մեկ այլ մասնագետով փոխարինելու համար:

«Ես նույնպես հորդորում եմ տիկին Ավանեսյանին սեղմ ժամկետներում իրականացնել թեկնածուի փոփոխությունը, որովհետեւ ձգձգումը կարող է բացասական հետեւանքների պատճառ դառնալ: Փորձաքննությունն արդեն իսկ ուշացած է, կարող է անդառնալի հետեւանքեր ունենալ, պարոն Չարչյանն անընդհատ ինսուլին է ստանում, հազում է, ինչը կապված է սրտի խնդիրների հետ»,- հայտնել է Էրիկ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր, ինչից հետո պրոֆեսորը տեղափոխվել էր քրեակատարողական հիմնարկ:

Արմեն Չարչյանի առողջական վիճակը վատթարացել էր. օգոստոսի 24-ին նա սուր ինֆարկտ է տարել, տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց, սակայն խափանման միջոցն անփոփոխ է մնացելՙ կալանք, ինչից հետո փաստաբաններն ահազանգել են, որ կալանքը նրա առողջական վիճակի հետ անհամատեղելի է եւ պետք է անհապաղ դատաբժշկական փորձաքննություն իրականացնելՙ այն փոխելու համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ԴԱՇԻՆՔՆ» ՈՒ ՔՊ-Ն ԿՂԵԿԱՎԱՐԵՆ ԳՅՈՒՄՐԻՆ

Հաջորդ գրառումը

ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ. ԵՎԳԵՆԻ ՍԱՏԱՆՈՎՍԿԻ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ. ԵՎԳԵՆԻ ՍԱՏԱՆՈՎՍԿԻ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական