Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՐԳԱՆՔԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ԴՐԱՄԱՏՈՒՐԳ ԲԱՐԲՐԱ ԲԵՋՈՅԱՆԻՆ

12/11/2021
- 12 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իր մասնագիտական կյանքի ողջ ընթացքում, որը ցավալիորեն վաղաժամ ընդհատվեց 2004-ին քաղցկեղի անողոք հիվանդության պատճառով, տաղանդավոր թատերագիր Բարբրա Բեջոյանը խորամուխ էր եղել հայ-ամերիկյան սովորույթների եւ ավանդույթների փոխազդեցությունների, ընտանեկան եւ բարեկամական հարաբերությունների տարբերությունների, ինչպես նաեւ աշխարհում կատարվող արագ զարգացումներին հարմարվելու ընդունակությունների մեջ:

Ես անձամբ ճանաչել եմ բազում մրցանակների արժանացած դրամատուրգին եւ 1995-ին հարցազրույց եմ անցկացրել նրա հետ, որը հրատարակվել է «Ազգ»ի այդ տարվա հունիսի 15-ի համարում «Արծվի հպարտ թեւերի ճախրանքով դեպի կերպարների բացահայտում» խորագրի եւ «Վիլյամ Սարոյանին փոխարինելու է գալիս Բարբրա Բեջոյանը» ենթախորագրի ներքո: Նա իր ամուսնու եւ երկու փոքրիկ զավակների հետ էր եկել Հայաստան եւ Ամերիկյան համալսարանի մեծ դահլիճում տեղի էր ունեցել ուսանողների ուժերով իր նոր` «Արծիվներ առանց թեւերի, Ձիեր առանց ոտքերի» պիեսի ընթերցանություն-ներկայացումը (Տե՛ս «Ազգ»ի 1995 մայիսի 31 համարը): Հայկական կոտորածների մասին պատմող այս պիեսը, իր իսկ խոսքերով, հավանաբար Երվանդ Ղազանչյանի բեմադրությամբ պիտի ներկայացվեր Հայաստանում, սակայն անցան տարիներ, եւ պիեսը բեմ չբարձրացավ: Պատճառը մնաց անհայտ ինձ համար: Նրա հետ հանդիպման տպավորության տակ նշեմ, որ երկկողմանի (հորական եւ մորական) խարբերդցի նախնիների զավակը չափազանց անմիջական եւ խորաթափանց անձնավորություն էր: Եռանդն ու կորովը նրանում անպակաս էին: Մանավանդ զգալի էին նրա գործելու վճռականությունն ու նպատակի հստակությունը: Ամբողջական անունն էր Բարբրա-Անահիտ Իշխանյան-Բեջոյան-Թոմաս:

Հուզախառն հիշողությունների այս կծիկը քանդվեց Բոստոնի «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում կարդալով, որ նոյեմբերի 7-ին, ի հարգանս նրա տաղանդի ու նվաճումների Արլինգտոնի «Հայ մշակույթի հիմնադրամ» կենտրոնում տեղի է ունեցել «Բարբրա-2» միջոցառումը, որի ընթացքում բեմական ընթերցանությամբ հանրությանն է ներկայացվել դրամատուրգի 2 լավագույն պիեսները` «Նախագավիթը» եւ «Պարիր, մայրիկ, պարիրը»:

Առաջինի գործողությունները կատարվում են Բերշիրում եւ Բոստոնում: Ենթավերնագիրն է` «Հնաոճ պիես` նորաոճ ավարտով»: Շոշափում է ընտանիք-ընկերներ հարաբերությունները եւ Բեյսբոլի ու Ֆենուեյ զբոսայգու հանդեպ Բեջոյանի ունեցած նախասիրությունները: 2001-ին պիեսը առաջին մրցանակի է արժանացել «Սյուվանի գրողների կոնֆերանսի» կողմից: Երկրորդը` Բրաուն համալսարանի «Rites and Reason» թատրոնի պատվերով գրվել եւ բեմականացվել է այդ թատրոնում 1984-ին, առաջին անգամ: Հետագայում «Ռոքֆելըր հիմնադրամի» նյութական աջակցությամբ վերամշակվել է եւ դարձյալ բեմադրվել 1989-ին: Բացահայտում է ամերիկահայ ընտանիքների հարուստ անցյալը եւ բնութագրում հայ կանանց դերը նոր միջավայրի քաղաքական, կրոնական եւ սոցիալական լարվածությունների մթնոլորտում:

Ուոթերթաունում 1955-ին ծնված Բեջոյանը ավագ դպրոցն ավարտելուց հետո Ռադքլիֆի քոլեջում մասնակցել է գրավոր խոսքի սեմինարներին եւ ապա վավերագրական գրելաոճի դասընթացների հետեւել BBC-ում (Լոնդոն): Ստեղծագործական գրելաոճում մագիստրոսի գիտական աստիճան է ստացել Բրաուն համալսարանից: Այնուհետեւ դասախոսել է այդ համալսարանում եւ համագործակցել տեղի «Rites and Reason» թատրոնի հետ: Դասավանդել է նաեւ Նյու Յորքի եւ Ռոդ Այլենդի համալսարաններում: Բարձր որակավորում ունեցող դաստիարակ է եղել եւ կրթական մշակ: Արժանացել է բազմաթիվ մրցանակների:

Անգլիացի վիպագիր եւ գրաքննադատ, «Գիտակցության հոսք եւ ներքին մենախոսություն» գրական մեթոդը վարպետորեն կերտողներից Վիրջինիա Վուլֆի (1882-1941) կյանքին նվիրված «Պիես անձնական կյանքի մասին» ստեղծագործությունը համարվում է նրա կարիերայի նվաճումներից մեկը: Այն 1994-ին ներկայացվել է Էդինբուրգի փառատոնի օրերին եւ արժանացել «Գրաքննադատների ընտրությունը» մրցանակին: Իր կարճատեւ կարիերայի ընթացքում Բեջոյանը գրել է մեկ տասնյակից ավելի պիեսներ, որոնք բեմականացվել են Բոստոնում, Ֆիլադելֆիայում, Պրովիդենսում, Նյու Յորքում եւ այլ քաղաքներում:

Վերոնշյալ 2 պիեսների ընթերցում-ներկայացումների պրոդյուսերն է «Հարբորսայդ ֆիլմզ» կինոընկերության նախագահ Պոլ Պողոսյանը , իսկ բեմադրող-ռեժիսորը` Բոստոն համալսարանի MFA ծրագրի շրջանավարտ եւ «5-րդ պատ» թատերական ընկերության համահիմնադիր` Բլեր Կադդենը : Հովանավորներ են նաեւ հայ կանանց AIWA միջազգային ասոցիացիան եւ Հայկական Մշակութային ACF հիմնադրամը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔԱՐԵ ՎԿԱՆԵՐԸ. ՎԱՐՊԵՏ ՌՈՒԲԵՆԻ ԿԵՐՏԱԾ ԽԱՉՔԱՐԵՐԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԵՐՆ ԵՆ

Հաջորդ գրառումը

ՆՈՐՈՒՅԹ ՀԱՅ ԲԱՌԱՐԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՆՈՐՈՒՅԹ ՀԱՅ ԲԱՌԱՐԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական