Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ» ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԵԼՄԱՆ ԿԵՏ

12/11/2021
- 12 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Նոյեմբերի 8-ին Շուշիի մոտ տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետեւանքով սպանվեց Արցախի ջրմուղկոյուղու մեկ եւ վիրավորվեցին երեք աշխատակիցներ, իսկ դրանից առաջ, հոկտեմբերի 19-ին, ուղիղ, շատ ուղիղ նշանառությամբ զոհվեց արցախցի տրակտորիստը, որի կողքին նստած էր իր, իբր, անվտանգությունը հսկող ռուս խաղաղապահ զինվորը, ցցուն այն դեպքերն են, որոնք ոչ թե հիշեցնում, այլ գրեթե նույնությամբ կրկնում են անցյալ դարի 20-ական թվականներից ի վեր տիրող վիճակըՙ գորբաչովյան բնորոշմամբՙ «Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջը»: Սպանություններ, բռնաբարումներ, ունեզրկումներ, վարչական ու տնտեսական սեղմումներ, ճանապարհների եւ, նորօրյա բնորոշմամբ, կոմունիկացիաների կտրատումներ, որոնք ավելի քան 70 տարի կուտակվելով 1988 թ.ին պոռթկացին որպես ազատագրական պայքար, այնուհետեւ միջազգայնորեն բնորոշվեցին իբրեւ ինքնորոշման իրավունք, մինչդեռ ամենապարզ բացատրությամբ դա պայքար էր կյանքի համար, սեփական հողի վրա ապրելո՛ւ համար:

Իրավիճակը նույնն է հիմա. արցախցուն, նա լինի տրակտորիստ, ջրմուղի աշխատող թե սովորական խաղաղ բնակիչ, չեն թողնում ապրել իր հողի վրա: Սպանում են օրը ցերեկով, աշխատանքի պահին, խաղաղապահ զինվորի կողքին թե աչքերի դիմաց: Եվ որակումները, ինչպես 90-ականների վերջերին, երբ Մոսկվան ԼՂԻՄ-ում տիրող իրավիճակը բնութագրում էր որպես «անհանգստություններ», այսօր հնչում են ոչ այնքան տարբեր, բոլոր պարագաներումՙ տիրող իրադրությանը ոչ համարժեք, ոչ էլ համապատասխան: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպերկինը այսօր դրանք կոչում է «ողբերգական միջադեպեր», արդյունքՙ «կոնֆլիկտային ներուժի, էմոցիոնալ լարվածության», որոնք սակայն, «ընդհանուր առմամբ», չեն խանգարում, որքան էլ որ «բարդ» լինի, եռակողմ պայմանավորվածությունների համաձայն «արյունահեղությունը կանխելու, բնակչության անվտանգությունը ապահովելու եւ իրավիճակի կարգավորման ուղիներ փնտրելու» գործին: Փնտրելուն չի՛ խանգարում, բայց ապրելուն խանգարում է:

Ամերիկացիք, ի տարբերություն Ռուսաստանի դեսպանի, Պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի խողովակով, «դատապարտում» են Շուշիի մոտ պատահածը, «որը հանգեցրել է հայ խաղաղ բնակչի մահվան», միաժամանակ կոչ անում Հայաստանին եւ Ադրբեջանին ակտիվացնել փոխգործակցությունը, այդ թվում Մինսկի խմբի համանախագահների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները լուծելու համար»: Այսինքնՙ ամերիկյան կողմի համար Շուշիի մոտ պատահածը թեեւ դատապարտելի արարք է, սակայն չի մատնանշում «դատապարտելի» կողմին, այլՙ խորհուրդ է տալիս կրկնությունից խուսափելու համար վերադառնալ Մինսկի խմբի ձեւաչափին…

Տարօրինակ էր նաեւ Հայաստանի եւ Արցախի պետական ներկայացուցիչների գնահատանքը նույն արարքի վերաբերյալ: Տարօրինակՙ որովհետեւ, մինչ ՀՀ ներկայացուցիչները կատարվածը որակեցին իբրեւ «սպանություն», Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանն այդ արարքը բնորոշեց շատ ավելի հստակ եւ ուղիղՙ «ահաբեկչություն»: Արդարեւ, կատարվածը ահաբեկչություն էր, որին (նկատի ունեմՙ նոյեմբեր 9-ի սպանդը) զոհ կարող էր դառնալ ոչ թե մեկ, այլ միանգամից 4 անձ, անզեն եւ բոլորովին անմեղ: Իսկ այն «բացատրությունը», որը հնչեց Բաքվի կողմից, թե այդ պահին Շուշիում բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը ստիպում էր ապահովության արտակարգ հսկողություն կատարել, ինչպես ասում ենՙ եփած հավի ծիծաղն անգամ կարող է շարժել:

Իսկ ի՞նչ ենք անում մենք, ավելի շուտՙ ի՞նչ պետք է անենք: Մի կողմ թողնենք հետաքննություն անցկացնելու, դրանք ռուսական կողմի հետ համատեղ քննարկելու վերաբերյալ ոչնչի չհանգող խոստումները, որոնք ոչինչ չեն կարող տալ մեզ, ինչպես ոչինչ չտվեց, ժամանակին, Բուդապեշտում, ՆԱՏՕ-ի ուսումնական սեմինարների շրջանակում, հայ քնած սպային կացնահարած ոճրագործ Ռամիլ Սաֆարովի գործը: Շատ շուտ մոռացանք, ինչպես մոռացել էինք Բաքվի, Սումգայիթի, Գանձակի եւ ավելի շուտՙ 1920 թ.ին Շուշիի պոգրոմները, որոնց զոհ գնացին տասնյակ հազարավոր հայեր: Միջազգային ատյաններում, դատական եւ լրատվական բոլոր հարթակներում ոչինչ չարեցինք Ղարաբաղյան հարցի ծագման հիմքը, պատճառն ու էությունը կազմող ցեղասպանական արարքների դատական հետապնդումը կազմակերպելու ուղղությամբ, ու թողեցինք, փոխարենը, որ Բաքուն Խոջալու-Խոջալու խաղա ու խաղացնի ամեն տեղ:

Այդ եւ այլ նախադեպերի համար եթե Բաքուն համարժեք պատժի արժանացած լիներ, վերջին ոճիրները կարող էին եւ չպատահել: Իսկ պատահելու դեպքում…

Արցախյան հարցը ոչ այնքան ինքնորոշման, որքան գոյութենական կռիվ է այսօր, ինչպես երեկ, շարունակվո՛ղ գոյամարտ: Եվ մարտ ասվածը իր անխախտելի կանոններն ունի…

Այսքանը կարո՞ղ ենք բացատրել աշխարհին:

Նախորդ գրառումը

ԼԻԲԱՆԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐ ԱՐՏԵՄ ՓԱԹԱՓՈՒԹՅԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՐՑԱԽԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՆՐԱԴՐԱՄ Է, ԱԼԻԵՎԻ ՀԱՄԱՐՙ 500 ՄԱՆԱԹԱՆՈՑ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՐՑԱԽԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՆՐԱԴՐԱՄ Է, ԱԼԻԵՎԻ ՀԱՄԱՐՙ 500 ՄԱՆԱԹԱՆՈՑ

Լրահոս

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026

.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական...

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է. գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական...

Թուրքիայի հավաքականը հաջորդ փուլ չի անցնի

20/06/2026

2026 թվականի աշխարհի առաջնության D խմբում տեղի ունեցավ երկրորդ փուլի ևս մեկ խաղ։ Թուրքիայի ազգային հավաքականը հանդիպել է Պարագվայի ազգային...

Հայ սպային ողջ-ողջ դաստակները կտրած և գլխատած Մամեդովին Ալիևը պարգևատրել է «Արիության համար» մեդալով

20/06/2026

Ինչպես արդեն հայտնել ենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատապարտեց 2016 թվականի ապրիլյան մարտական ​​գործողությունների ժամանակ Արցախի պաշտպանության բանակի 6-րդ պաշտպանական...

Հայաստանից ավելի քան 183 օր բացակայող քաղաքացիները կզրկվեն ընտրելու իրավունքից

20/06/2026

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը հանդես է եկել ընտրական օրենսդրության փոփոխությունների նախաձեռնությամբ։ Նա մասնավորապես պարզաբանել է, որ ըստ...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական